Սեռական ներդաշնակություն

Կանանց սեռական խանգարումները բաժանվում են մի քանի խմբերի՝ սեռական ցանկության խանգարումներ, սեռական գրգռման խանգարումներ,  հեշտանքի խանգարումներ և ցավային խանգարումներ: Ըստ էության ցավային խանգարումները կարող են  դրսևորվել սեռական հարաբերության ժամանակ, ինչի պատճառը բավական հաճախ հանդիպող դեպքերում կարող է լիլնել և գոյտոֆոբիան՝ այսինքն վախը սեռական հարաբերությունից: Իհարկե կան այլ գործոններ ևս:

461784_318320004892076_1545866773_o

Սեռական հարմոնիայի խոչընդոտ
Հատկապես նոր ամուսնական զույգի ընդհանուր հարմոնիայի համար իրական խոչընդոտ է վագիինիզմը: Այն շատ արդիական խնդիր է և բավական լայն տարածում ունի:  Վագինիզմը  կնոջ մոտ հեշտոցամուտքի մկանների ակամա կծկումն է, որը անհնարին է դարձնում սեռական հարբերությունը: Սա իհարկե լուրջ խոչընդոտ է ամուսնական զույգի համար: Այն դրսևորվում է  հիմնականում առաջին սեռական հարաբերության ժամանակ, արտահայտված դեպքերում անհնար է նույնիսկ մասնագիտական բժշկական հետազոտությունը:  Այսպիսի դեպքերում զույգի մոտ ի հայտ է գալիս բավական լուրջ սթրեսային իրավիճակ. կարծեք թե  իրար սիրում են, երկար ժամանակ ընկերոթյուն են արել, պիտի ամուսնանան, և ահա սեռական կյանքն անհնարին է:  Վագինիզմի ժամանակ դա ակամա, կնոջ կամքին չենթարկվող իրավիճակ է:

Հետևանքը
 Զույգի մոտ խորը հիասթափություն է առաջանում, որը խորանում է տևական անհաջող փորձերից հետո: Այս վիճակը կարող է հանգեցնել  կամ սեռական կյանքից հրաժարվելու որոշմանը, կամ զույգը սկսում է ապրել որևէ տեսակի այլընտրաքային սեռական կյանքով: Իհարկե, սկզբնական շրջանում խնդիրը քողարկում են,  բժշկի չեն դիմում:

Պետք է նշել, որ սա միանգամայն սեքսոպաթոլոգիական խնդիր է, դիմել պետք է միայն սեքսոլոգին: Երբեմն  կարող են դիմել տվյալ վիճակի համար ոչ կոմպետենտ մասնագետի, վերջինս էլ կարող է ճիշտ ու համապատասխան չուղղորդել պացիենտին: Անգամ, փորձում են հետազոտոթյուններ անել, ինչն ավելի է խորացնում առանց այն էլ նուրբ իրավիճակը:  Նույնիսկ ունեցել ենք դեպքեր, երբ մեզ դիմել է տասնյակ տարիների վագինիզմով զույգը, որը կարծում էր, թե միակ խնդիրը երեխա չունենալու փաստն է…

«Նենգ» հիվանդություն
Վագինիզմը սեքսոլոգիայի «ամենանենգ» հիվանդություններից մեկն է: Դրա պատճառները կարող են լինել չափազանց չնչին, ինչպես նաև՝ խորը ներանձնային խնդիրներով պայմանավորված լինել:  Սեռական սխալ դաստիարակությունը կամ դրա բացակայությունը, սեռակրթության սխալները, ընկերների, ավագների կողմից սեռական կյանքի վերաբերյալ սխալ գիտելիքները, պատկերացումները, վախ ներշնչելը, տարատեսակ չափազանցությունները, կարող են ձևավորել այն ներանձնային խնդիրները, որոնք էլ հանգեցնում են վագինիզմի:  Մանկության կամ դեռակասության տարիքում սեռական բռության էպիզոդները ևս վագինիզմի առաջացումը պայմանավորող գործոններ են:

Մտածելակերպը կարևորագույն գործոն
Գրեթե բոլոր դեպքերում մենք հետաքրքրվում ենք մեր պացիենտի կենսագրությամբ, մասնագիտությամբ: Մեր դիտարկմամբ,  առավել հաճախ վագինիզմի խնդիր հանդնպում ենք մանկավարժական կրթություն ունեցողների կամ մանկավարժների երեխաների մոտ: Սա ունի նաև իր բացատրությունը, չէ՞ որ մանկավարժական կրթությունը որոշակի կարգապահություն, կանոնիկություն է ենթադրում, մինչդեռ սեռականի ոլորտը լիովին հակառակն է՝ կրքի, հույզերի, պոռթկումների արտահայտություն, ուստի հակադրություն է առաջանում:

Հոգատարությունը սահմաններ ունի
Աղջիկների նկատմամբ գերուշադրությունն ու հոգատարությունը ևս խնդրի պատճառ կարող են լինել: Քիչ չեն դեպքերը, երբ աղջիկը, ծնողների չափազանցված ուշադրության արդյունքում, չի անցնում հոգեսեռական զարգացման այնաքան կարևոր փուլերը, ամուսնանում է առանց հասուն պատկերացումների:

Ամուսնու կողմից վարքագծի, սեքսուալ բռնության էլէմենտերով հակումները, որոշակի պահելաձևը ևս աղջկա պատկերացումներին անհարիր կարող են թվալ, ինչը ևս ռիսկի գործոն է:  Շատ հաճախ վագինիզմ  է դրսևորվում այն անձանց մոտ, ովքեր շատ երկար, տարիներ շարունակ են ընկերություն անում՝ սեռական կյանքով չապրելով:Աստիճանաբար ամրապնդվում է այն մտայնութոյւնը, որ սեռակա կյանքը զուտ քնքշանքներով է սահմանափակվելու: Եվ ամուսնությունից հետո հաջորդ քայլը՝ սեքսուալ կյանքի սկիզբը, անընդունելի է:

Դիմել հոգեբանի՞, թե սեքսոլոգի

Սա այն սեքսապաթոլոգիական խնդիրներից է, որը միանգամայն լուծվում է անհետևանք:  հարյու տոկոսով մեկ մեկուկես ամսվա մեջ լուծվում է, անհետևանք: Այն ներառում է հոգեթերապևտիկ,  հագեբանական, սեքսոլոգիական աշխատանք, բացառապես մտնում է սեքսոլոգիայի ոլորտ: Կա հատուկ մշակված տեխնոլոգիա, որը կիրառվում է այս խնդրի լուծման ժամանակ Մաստեր Ջոնսոնի կողմից առաջադրված տասը քայլերի մեթոդը, ոըի շնորհիվ կարողանում ենք հասնել  զույգերի լիարժեք ադապտացիայի և սեռական կյանքի:

Տեղեկատվությունը դասակարգելու անհրաժեշտություն
Թվում է, թե որքան բաց է  հասարակությունը, որքան հասանելի է ինֆորմացիան, ազատամիտ են մարդիկ, այնքան խնդիրը պետք է քիչ լիներ: Կարծում եմ, որ ազատ լրահոսի մեջ հաճախ կա դեզինֆորմացիա՝ բացահայտ կամ քողարկված, որտեղ վարքագծային սխալ պատկերացումներ են պրոպագանդվում, երբ դեռահասն ուղղակի ընկնում է այդ հոսքերի ազդեցության տակ առանց ճշմարտությունն իմանալու:

Սա զույգի խնդիրն է
Մեք աշխատում են կնոջ և ամուսնու հետ միաժամանակ, սա ամենաարդյունավետ մոդելն է: Շատ երկրներում չի, որ սա կիրառվում է: Շատ երկրներում այս խնդիրը չի հադիպում, նույնիսկ իրենց սեքսապաթոլոգները չեն էլ հադիպում նման խնդրի: Սա հասարակության, մտածելակերպի և սեքսուալության պատկերությունների խնդիրն է՝ արտահայտված այն երկրներում, որտեղ կա պահպանողական մտածելակերպ: Պարզապես պետք է հիշել, որ խնդիրը լուծելի է, այնքան հեշտ, որ նույնիսկ չարժի այս վիճակի պատճառով հիասթափվել սիրելի մարդուց, ամուսնալուծվել, կորցնել սերն ու այնքան կարևոր հարաբերությունները:

Սևադա Հակոբյան
սեքսապաթոլոգ

 

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am