Ջրծաղիկ՝ համարյա պարտադիր հիվանդություն

Հատկապես վաղ գարնանը և ուշ աշնանը ամբողջ աշխարհում գրանցվում են  որոշ օդակաթիլային հիվանդությունների աճ կամ բռնկումներ:  Սեզոնային բնույթ կրող հիվանդությունները մեծամասամբ հանդիպում են երեխաների շրջանում: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ դեռևս չձևավորված դիմադրողական համակարգ, ինտենսիվ  շփումներ մանկական հաստատություններում, միմյանց վարակելու բարձր հավանականություն:

Jrcaxik

Ջրծաղիկը մեկն է այն հիվանդություններից, որը սպառնում է համարյա բոլոր երեխաներին: Ջրծաղիկով հիմնականում վարակվում են մանկապարտեզ հաճախող փոքրիկները:

Ջրծաղիկի հարուցիչը խոշոր չափեր ունեցող վիրուս է: Այն բավական արագ է տարածվում, սակայն անկայուն է արտաքին միջավայրում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Ջրծաղիկը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում: Բարձր Է հիվանդության ընկալունակությունը, հատկապես մինչև վեց ամսական երեխաների մոտ:  Մեծահասակները հազվադեպ են վարակվում: Սակայն մեծահասակերի հիվանդացությունը բավական  լուրջ ընթացք և առանձահատկություններ ունի:

Ջրծաղիկ հիվանդություն ընթանում է մի քանի փուլով: Թաքնված շրջանը տևում է միջին հաշվով տասնչորս օր: Այն սկսվում է ջերմության բարձրացումով: Ապա հայտնվում է ցանը: Ցանը կարող է հանդիպել մարմնի բոլոր հատվածներում: Որպես կանոն, ցանավորումը  վեցից յոթօրյա պարբերականությամբ սրանում, ապա հանդարտվում է: Զարգանում է նոր  ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ որոշակի ընդմիջումներով:

Ջրծաղիկի բշտիկը  ոսպի մեծություն ունի, մակերեսը  փայլուն է, պարզ,  թափանցիկ պարունակությամբ: Այն արագ չորանում է, առաջանում է գորշագույն կեղև, որը շերտազատվում է :

Ջրծաղիկի պարագայում երեխաների ինքնազգացողությունը բավական վատ է: Միչև ցանավորումը նրանք ունենում են թուլություն, սրտխառնոց, տատանվող ջերմություն, նյարդային են լինում: Իսկ երբ ի հայտ է գալիս ցանավորումը, երեխաների նյարդային վիճակն ավելի է սրվում: Բշտիկների շրջանում սրվում է քորը: Սա բավական լուրջ վտանգներ է պարունակում: Փոքրիկները դժվարությամբ են կարողանում կառավարել քորի զգացողութունը,  և քորելիս արյան մեջ կարող են ներթափանցել որոշ վարակներ և հարուցիչներ: Ջրծաղիկի բշտրը քորելու դպքում կարող են հիվադությունից հետո նաև սպիեր մնալ:

Այս հիվանդությունը կարող է ընթանալ որոշակի բարդություններով: Մանավանդ, երբ մարդը հիվանդացել է արդեն չափահաս տարիքում: Այս ժամանակ ցանավորումը հնարավոր է, որ նկատվի նաև ներքին օրգանների, լորձաթաղանթային մակերեսների վրա:

Ջրծաղիկի ամենատարածված բարդություններից են թարախաբշտիկները, թարախակույտերն ու  լնդաբորբերը: Որպես հիվանդության բարդություն և հետևանք՝ կարող է նկատվել նաև թոքաբորբ, թարախային ականջաբորբ, կոնյունկտիվիտ:

Մեծահասակների հիվանդացության պարագայում առանձնահատուկ ուշադրության են արժանի հղի կանայք: Կախված, թե հղիության որ եռամսյակում է կինը վարակվում  ջրծաղիկով, բժիշկերը  բուժման միանշանակ տարբեր մոտեցումներ են սահմանում: Պատահում են դեպքեր, երբ  ծնվում է ջրծաղիկով վարակված երեխա: Այս պարագայում  հենց նորածնային հասակից  անհրաժեշտ է  բուժում սահմանել:

Ջրծաղիկ ախտորոշումը սահմանվում է հիվանդի  կողմից նշված գանգատների հիման վրա: Բարձր ջերմությունն ու հատուկ ցանավորումը վկայում են հենց ջրծաղիկի մասին: Սակայն երբեմն, երբ մասնավորապես արտահայտված չէ  ցանավորումը, քիչ են հիվանդության բնորոշ ախտանշանները, իրականացվում է նաև լաբորատոր փորձաքննություն:

Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի: Այս հիվանդության պարագայում բավական կարևոր նշանակություն ունի կանխարգելումը: Սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պարագայում հնարավոր է կանխել վարակումը: Չափազանց կարևոր է, որպեսզի հիվանդության ընթացքում մարդը մեկուսանա՝ այսպիսով կանխելով շատերի վարակումը: Այս ընթացքում հիվանդին տրվում է անաշխատունակության թերթիկ, իսկ երեխաների արգելվում մանկապարտեզներ և այլ հաստատություններ հաճախումը:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մաշկի խնամքին: Անհրաժեշտ է քորը թեթևացնելու համար մաշկը խնամել կանաչալուծույթի, մարգանաթթվի կամ  մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով:  Երբեմն նշանակվում են հակաբիոտիկներ:

Ջրծաղիկի բուժման ընթացքում նշանակվում են նաև ջերմիջեցնողեր: Խորհուրդ է տրվում չծանրաբեռնել դժվարամարս ուտելիքներով:

Բավական հաճախ են բժիշկները նկատում նաև հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնող դեղամիջոցներ՝ կանխելու կամ վերացնելու սաստիկ քորը:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am