Դիաբետից դեպի սեքսոլոգիական խնդիրներ

Շաքարային դիաբետը հաճախ հանդիպող խնդիր է, զուր  չէ ասված, որ շաքարային դիաբետով հիվանդի բժիշկը էնդոկրինոլոգից հետո պետք է լինի սեքսոլոգը: Շատ ավելի հեշտ է կանխարգելել դիաբետով հիվանդի սեքսոլոգիական խագարումները, քան հետագայում բուժել դրանք: Ինչպես հայտնի է, դիաբետը բազմապատճառային հիվանդագին վիճակ է, ունի նաև կողմնակի բարդությունների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ սրտանոթային,  զարկերակային ներհոսքի, տեսողության խնդիրները:

577328_361036030620473_65865041_n

Ամենազգայուններից է սեքսուալ համակարգը: Սեռական օրգանների անոթները  ևս բավական զգայուն են մետաբոլիկ փոփոխություների նկատմամբ: Ուստի և դիաբետի հաստատումից որոշ ժամանակ հետո սկսում է տուժել և սեքսուալ  ֆունկցիան: Տղամարդկանց պարագայում դա վերաբերում է էրեկցիայի խանգարմանը,  սեռական ցանկության նվազմանը, որը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով, իսկ կանանց պարագայում՝  գրգռման ֆունկցիայի, սեռական ցանկության նվազմամբ: Այս իմաստով  առաջին տիպի դիաբետի ժամանակ է առաջանում մի շատ լուրջ խնդիր,  երիտասարդների մոտ սերմնահեղուկի հետ հոսքը դեպի միզապարկ, որը կարող է հանգեցնել անպտղության: Ցանկալի է այդ խնդիրը կանխարգելել, սկսել կառավարել վաղ ժամանակ, որպեսզի  վերարտադրողականության խնդիր չարձանագրվի:

Ըստ էության առողջ ապրելակերպի բոլոր խնդիրները պիտի իրականացնենք, դիաբետով պացիենտը պիտի ճիշտ սնվի, քաշի ավելցուկը կանխի, այդ թվում նաև  ուենա սեռական ռեգուլյար կյանք, որը սեռական ֆունկցիան առողջ պահելու կարևորագույն գործոններից մեկն է: Ինչպես նաև որոշակի դեղորայքային միջամտություն է իրականացվում՝ ուղղված հատուկ սեռական խագարումները  կանխարգելելուն:

Շաքարային դիաբետով հիվանդների սեռական ֆունկցիայի խանգարումը շատ ակտուալ թեմա է: Ինչպես հայտնի է դիաբետի հայտաբերումը բավական հաճախացել է: Հատկանշական է, որ հաճախ մենք մեր կլինիկայում սեքսուալ խնդիրների քննարկման ժամանակ ենք դիաբետը հայտնաբերում: Գոյություն ունեն կլասիկ բորբոքային, սնկային  երևույթներ,  որոնք միանգամից թույլ են տալիս ուղղորդելու դեպի դիաբետի հետազոտություն:   Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ էդոկրինոլոգները ևս նկատելի ուշադրություն պետք է դարձնեն իրենց պացիենտի սեռական առողջությանը՝ ժամանակին ուղղորդելով դեպի սեքսոլոգի կաբինետ՝ մասնագիտակա աջակցություն և բուժում ապահովելու նպատակով:

Սևադա Հակոբյան
սեքսապաթոլոգ

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am