Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ

Մարդիկ ապրում են ու վայելում կյանքը, զվաղվում իրենց սիրելի գործով,  ճամփորդում, ստեղծագործում, գրանցում գործնական հաջողություններ, և մեկ էլ հանկարծ, նրանց օրգանիզմում հայտնվում է մի վարակ, որի նշանակությունն ամբողջ օրգանիզմը քայքայելն է, հյուծելն ու վնասելը, որն  ունի փոխանցման շատ լայն հնարավորություններ և ուստի՝ վարակվել կարող են շատ շատերը՝ անկախ նախընտրած կենսակերպից:

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, կամ ինչպես տարածված է ասել վեներական հիվանդությունների հիմնական հավանականությունը հենց սեռական ճանապարհով փոխանցումն է: Վեներական հիվանդություն տերմինն առաջարկել է ֆրանսիացի գիտնական Բետանկուրը, դեռևս 1527 թվականին: Սակայն հիվանդությունը հայտնի էր հնագույն ժամանակներից և հնագույն հեքիմների  հետազոտության առարկան է եղել վաղնջական ժամանակներում:

love-story001

Մի շարք բուժակներ, ուսումնասիրելով սեռական կապից հետո առաջ եկող հիվանդության դրսևորումները՝ թուլություն, մաշկային տարատեսակ հիվանդագին երևույթներ, զավակներ ունենալու  անկարողությունը, ապա՝ նաև մահվան ելքերը, գտել են դրանց պատճառները:  Ու չնայած հնագույն ժամանակներում որպես պատճառներ են դիտարկվել գերբնական երևույթները: Տարածված հիմնավորում էր տարբեր ուժերի  կողմից պատժվելու հավանականությունը՝ կյանքի վայելքներից զրկելու նպատակով, այնուամենայնիվ առաջարկվել են նաև լուծումներ և բուժման եղանակներ: Հատկապես խոտաբույսերի, որոշ մրգերի և ամենակարևորը՝ ծիսական արարողությունների տեսքով: Այսօր էլ տարատեսակ սեռավարակների բուժման ու կանխարգելման համար օգտագործվում են որոշ խոտաբույսեր, որոնք կիրառելի էին անգամ մեր թվարկության սկզբնական ժամանակներում:

Սեռավարակները լուրջ հետազոտությունների առարկա են դարձել տասնհինգերորդ դարի վերջին, երբ Եվրոպան բռնկվել էր նաև մեր օրերի ամենատարածված սեռավարակով՝ սիֆիլիսով: Այս վարակի հետազոտությունները չդադարեցին դարերի ընթացքում, սակայն միայն տասնիներորդ դարի վերջին և քսաներորդ դարի սկզբին վերջնականորեն պարզվեց, որ գոյություն ունեն հիմնականում չորս տեսակի վարակներ՝ սիֆիլիսը, սուսանակը, փափուկ շանկը, լիմֆոգրանուլեմատոզը:  Սակայն մեր օրերում այս հիվանդությունների և դրանց տարատեսակների թիվը նկատելիորեն մեծացել է: Գիտնականները պարզել են, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակի այս կամ այն հիվանդության առաջացման առաջնային պատճառը ինտիմ հարաբերությունն է: Սեռական ճանապարով փոխանցվող հիվանդություններից խուսափելու համար, անհրաժեշտ է հստակ իմանալ դրանց հնարավոր հետևանքներն ու այն լրջագույն  վնասը, որ կարող են հասցնել դրանք օրգանիզմին:

Ընդունված է ասել, որ հիվանդությունների և հատկապես վարակիչ հիվանդությունների տարածման գործում կարևոր նշանակություն ունի օրգանիզմի դիմադրողականության բացակայությունը կամ անկումը: Սակայն կան մասնագետներ, որոնց պնդմամբ՝ սեռավարակների ընկալունակության դեպքում իմունիտետի դերը միանշանակ չէ. հիվանդությունը կարող է դիպչել  նույնիսկ ամենաբարձր իմունիտետի առկայության պարագայում, այնուհետև վնասել այն և պաշարել օրգանիզմը:

Մեր օրերի համաճարակն է համարվում ձեռքբերովի իմունային անբավարարության հիվանդությունը՝ ՁԻԱՀ-ը, որը հիմնականում սեռական ճանապարհով է փոխանցվում, ապա տարածման այլ ուղիներ գտնում: Մարդու իմունային անբավարարության հիվանդության և ՁԻԱՀ-ի դեպքում չեզոքսնում և դադարում է գործել մարդկային օրգանիզմի դիմադրողական համակարգը: Օրգանիմն ու օրգան-համակարգերը դառնում են խոցելի և ըկալունակ այլ հիվանդությունների և վարակների նկատմամբ: Որպես կանոն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապեղները ժամանակի ընթացքում ձեռք են  բերում լրջագույն հիվանդություններ, որոնց ելքը հաճախ է անդառնալի լինում: Եթե սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններ համարվում են բուժելի՝ իրենց ողջ հետևանքներով, ապա մարդկությունն ու առաջադեմ բժշկությունը ՁԻԱՀ-ի, որը ամենատարածված ու ամենավտանգավոր սեռավարակն է, լիարժեք բուժման փաստն արձանագրել դեռևս չի կարողանում: Ժամանակի ընթացքում փոփոխվել է վեներական կոչվող վարակի տարատեսակների բազմազանությունը, արդի բժշկատեխնոլոգիական զարգացումները հնարավորություն են ընձեռնում դրանք ժամանակին և հստակ ախտորոշել: Վիճակագրական տվյալները տարեցտարի հիվանդության տարածվածության նկատելի աճ են արձանագրում, ինչը պայմանավորված է նախևառաջ ախտորոշման հնարավորություններով:

Ընդունված էր կարծել, որ  վարակի տարածման միակ ճանապարհը անմիջական ինտիմ հարաբերությունն է: Նույնիսկ, պատմության տարբեր ժամանակահատվածներում, երբ այս կամ այն մարդու մոտ հայտնաբերվում էր հիվանդությունը, նրան միանգամից տարատեսակ անվայելուչ պիտակներ էին փակցվում, չեզոքացնում հասարակությունից: Սակայն ժամանակը հերքեց այս մտայնությունը. Գիտությունն ապացուցեց, որ որոշ տիպի վարակներ ու հիվանդություններ փոխանցվում են սովորական, մարդկային շփման պարագայում, հատկապես՝ միևնույն սպասքից օգտվելու, երբեմն բարևելու, համբուրվելու, այլ ճանապարհներով: Սեռական վարակների փոխանցման արդյունքում առաջացող հիվանդությունները աշխարհի բոլոր երկրներում երիտասարդացում են գրանցում: Եթե ոչ վաղ անցյալում սեռավարակ երևույթը սպառնում էր հիմնականում արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց, միգրանտներին, ապա այսօր այն համարվում է առաջին հերթին դեռահասների շրջանում տարածված ախտաբանական երևույթ:  Դրա պատճառը նախևառաջ ազատականացող հասարակությունն է, սեռական կյանք սկսելու տարիքի նվազումը, նոր որակի ու տիպի մարդկային հարաբերությունները, ազատ ու անկայուն ինտիմ հարաբերությունները:  Եթե միջնադարում ու հետագա ժամանակաշրջանում վարակը տարածված էր հասարակաց տներում, ապա այսօր՝ տարածման լայն հնարավորություն են ընձեռում գիշերային ակումբները:

Ժամանակին նշված հիվանդությունները սոցիալական էին համարվում, քանի որ հիվանդությունը պատուհասում էր հիմնականում սոցիալական վատ պայմաններում ապրողներին, բնակության վայրը փոխողներին: Ժամանակի ընթացքում, հատկապես մեր երկրում և ԱՊՀ տարածքում թմրամոլությունը և հոմոսեքսուալիզմը ևս  սկսեցին համարվել նպաստող գործոն: Ընդունված է վարակի տարածման սկզբնաղբյուր համարել մարմնավաճառներին, ինչը միանգամայն տրամաբանական է:

Սեռավարակների տարածման հարցում կա մի շատ նուրբ գործոն: Վարակի տարածման աղբյուրը բավական կենսունակ բացիլն է, որը փոխանցվում է արյան, թքի, շփման միջոցով: Վճակագիրները վարակի տարածման մի հսկա հնարավորություն են տալիս  գեղեցկության սրահներում՝վարսավիրական մկրատների, մատնահարդարման գործիքների միջոցով վարակի տարածման հնարավորությանը: Ու որքան էլ տարբեր սրահներում աշխատղները պնդեն, թե ախտահանում են գործիքները, միևնույն է, շատերս կվկայենք նմանատիպ պրակտիկայի բացակայության մասին:

Իսկ առավել շատ տարածված է ատամնաբուժական ծառայությունների միջոցով վարակվելու հնարավորությունը:

Նշված բոլոր փաստարկներից կարելի է ենթադրել, որ սեռական ճանապարհով  վարակների փոխանցելիությունը միանգամայն վերահսկելի ու կանխարգելելի է:  Առաջնահերթ նախապայմանը՝ հիգիենայի տարրական, իսկ երբեմն առավել զգոն կերպով կանոնների պահպանումն է: Այնուամենայնիվ, եթե կա հիվանդությունը, պետք է մտածել այն չեզոքացնելու, բուժելու մասին: Բուժման ընթացքում կարևոր է հիվանդի համար աձնական հիգիենայի պահպանումը, ինչը նոր հիվանդներ չներգրավելու կարևոր նախապայման է:

Երբեմ սակայն,  բժշկին անմիջապես չդիմելու, բուժումն անտեսելու կամ դրանից հրաժարվելու պատճառով բաց է թողնվում արագ և արդյունավետ ապաքինման  նախնական հնարավորությունը: Սա մեծագույն վտանգերով է հղի, քանի որ վարակն առաջին հերթին սկսում է խորանալ՝ ախտահարելով նոր օրգան-համակարգեր, տարածվելով շրջապատում՝ ներգրավելով նորանոր հիվանդների ու բացիլակիրների, դառնալով վերարտադրողական համակարգի անգործության պատճառ, ինչպես նաև վտանգելով սեփական կյանքը: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակը չափազանց նուրբ երևույթ է, այն ոչ միայն մեկ անձի, այլև հասարակության ու հանրության լայն շրջանակներին սպառնացող մարտահրավեր է: Նման վարակի առկայությունը հիվանդի մոտ մեծագույն պատասխանատվություն է ենթադրում՝ չվարակելու, ուրիշի կյանքը չվտանգելու կարևորության գիտակցում:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am