Աղիքային միկրոֆլորան առողջության գրավական

Մարդու աղիքային միկրոֆլորան բազմաբաղադրիչ էկոհամակարգ է: Ավելի քան 500 տեսակի միկրոօրգանիզմներ են միաժամանակ իրեց կենսագործունեությունը ծավալում մեր աղիներում, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի: Դրանք օգնում են մեզ մարսել ընդունած սնունդը, յուրացնել վիտամինները, միկրոտարրերը, մասնակցում են խմորման ու փտման գործընթացներին:

Նորմալ միկրոֆլորայի մասն են կազմում բիֆիդոբակտերիաները, լակտոբակտերիաները, բակտերոիդները, էնտերոկոկկերը, աղիքային ցուպիկը, որոնք կազմում են միկրոֆլորայի  մեծ մասը: Սակայն աղիքային միկրոֆլորայի որոշակի մասն էլ զբաղեցնում են պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմները, ինչպիսիք են ստաֆիլակոկերը, կլոստրիդիաները, կապույտթարախային ցուպիկը և այլն: Ընդհանուր առմամբ, աղիքային միկրոֆլորայի ձևավորումը սկսում է մարդու ծննդյան պահից, սակայն մինչև երկու տարեկան երեխաները դեռևս չունեն միկրոֆլորայի բոլոր բաղադրիչները, դրանք համալրվում են աստիճանաբար: Աղիքային միկրոֆլորայի ձևավորումը կարող է տևել մինչև դեռահասության տարիքը:

Աղիքային միկրոֆլորայի նորմալ վիճակն անչափ կարևոր է մարդու առողջության համար, այն ապահովում է ամբողջ օրգանիզմի ներդաշնակ կենսագործունեությունը: Որոշ բակտերիաներ սպիրտ, թթուներ և հակաբակտերիալ նյութեր են արտազատում, որոնց շնորհիվ  դադարում է թարախածին գործունեություն ունեցող բակտերիաների զարգացումը: Օգտակար բակտերիաները չեզոքացնում են պաթոգեն բակտերիաների՝ թույների արտադրությունը: Օգտակար միկրոօրգանիզմների գործունեությունը միտված է լեղային սպիտակուցների, թթուների բաշխմանը, լիպիդների փոխանակությանը, նյութերի ներծծմանը: Այսինքն, նորմալ միկրոֆլորայի բացակայության դեպքում անհնար է պատկերացնել սննդի յուրացման ու մարսողության գործընթացը:

Նորմալ միկրոֆլորայի պայմաններում է տեղի ունենում Իմունագլոբուլին A-ի գոյացումը, ինչը չափազանց կարևոր է օրգանիզմի դիմադրողականության ապահովման տեսանկյունից:

Նկատենք, որ միկրոօրգանիզմների հավասարակշռության խախտումը օրգանիզմի վաղաժամ ծերության, նյութափոխանակության խախտման պատճառ կարող է լինել:

Աղիքային միկրոֆլորայի խախտումը տեղի է ունենում միկրոֆլորայի միկրոօրգանիզմների քանակական  կամ որակական փոփոխությունների արդյունքում, ինչն ունի մի քանի հիմնական պատճառ: Այս երևույթը բժիշկներն անվանում են աղիքային դիսբիոզ կամ դիսբակտերիոզ: Նկատենք, որ դիսբիոզը ոչ թե հիվանդություն, այլ օրգանիզմի որոշակի վիճակ է, մի քանի սիմպտոմների համալիր:

Աղիքային միկրոֆլորայի խախտման պատճառ կարող են լինել հակաբիոտիկերի ընդունումը, հատկապես անտեղի ու չհիմնավորված կիրառությունը: Սննդային խանգարումները, աղիների մաքրման գործողություննեը, տարբեր աղիքային  և հատկապես վարակիչ հիվանդությունները, հորմոնային թերապիան, քիմիա և ճառագայթային բուժումը, կանանց պարագայում՝  դաշտանադադարը:

Աղիքային միկրոֆորայի խախտման մասին են վկայում կղազատման բնույթի փոփոխությունները, որոնք կարող են մասնակի կամ չափազանց նկատելի լինել՝ փորկապությունը կամ ավելի հաճախ փորլուծությունը, փքվածության զգացողությունը, մաշկային ալերգիկ դրսևորումները: Եթե հատկապես դրանք ուղեկցվում են ընդհանուր թուլությամբ, որովայնային ցավերով, հոգնածության ու դեպրեսիվ զգացողություններով, ապա կարիք կա  կասկածել աղիքային դիսբիոզի մասին:

Աղիքային դիսբիոզի՝ միկրոֆլորայի խախտման բուժումը չափազանց կարևոր է: Այս ընթացքում պետք է պահպանել մի քանի հիմնական սկզբունքներ՝ սննդակարգի ու կենսակերպի վերանայում, կանոնակարգում, պրո և պրեբիոտիկների ընդունում: Աղիքային ֆլորայի խախտման պարագայում շտապ օգնություն է ֆրանսիական Մայոլի Սպինդլեր ընկերության Պրոբիոլոգ սննդային կենսակտիվ հավելումը: Մեկ կապսուլան պարունակում է մեկ միլիարդ կենդանի բակտերիաներ՝ Bifidobacterium lactis Bb-12, +Lactobacillus acidophilus La-5:Այն ունի թթվակայուն կաղապար: Այսպիսով հնարավոր է հավասարակշռել միկրոֆլորայի անհրաժեշտ հավասարակշռությունը, վերացնել խախտման հետևանք սիմպտոմների համալիրը: