Օտոֆա. Քրոնիկ միջին ականջաբորբի սրացման դեպքում

Քրոնիկ միջին ականջաբորբը  թմբկաթաղանթի խոռոչի քրոնիկ բորբոքումն է, երբեմն այն կարող է տարածված լինել նաև հարակից ոսկրային հյուսվածքների վրա: Այս երևույթն ուղեկցվում է նախևառաջ լսողության իջեցումով:

otolaryngological exam

Այն մարդիկ, ովքեր քրոնիկ միջին ականջաբորբ ունեն,  կարող են ականջից թարախային արտադրություն նկատել: Դա կարող է ունենալ պարբերական կամ անընդհատ բնույթ: Երբեմն արտադրությունը տհաճ հոտ է ունենում: Քիչ չեն դեպքերը, երբ թարախային արտադրությունն ուղեկցվում է և արյան մասնիկներով:  Շատերը, ովքեր միջին ականջաբորբ ունեն, նշում են ականջի մեջ հեղուկի հոսքի, աղմուկի, զգացողություն: Ականջի անտանելի ցավը բնորոշ է միջին ականջաբորբի բոլոր դեպքերին, սակայն երբեմն այն ուղեկցվում է գլխապտույտով, ընդհանուր գլխացավով, թուլությամբ:

Որպես կանոն, քրոնիկ թարախային միջին ականջաբորբի առաջացումը պայմանավորում են միկրոբները: Կարող են հանդիպել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի միկրոբներով պայմանավորված բորբոքային վիճակներ:

Քրոնիկ միջին ականջաբորբի առաջացման պատճառները բազմաթիվ են: Ամենից հաճախ հիվանդությունը պայմանավորված է սուր ականջաբորբի  անտեսումով, կամ թերի բուժմամբ,  որը վերածվել է քրոնիկ հիվանդության: Երբեմն այս հիվանդությունը զարգանում է թմբկաթաղանթի հատվածում  սուր օտիտների կրկնման հետևանքով առաջացած սպիերի պատճառով: Մասնագետների խոսքով հիվանդությունը կարող է առաջանալ միջին ականջը քթըմպանին միացնող լսողական խողովակի դիսֆունկցիայի պատճառով:

Քիչ չեն դեպքերը, երբ քրոնիկ ականջաբորբն ունենում է սրացումներ: Այս ընթացքում առավել արտահայտվում են հիվանդության ախտանշանները: Եթե քրոնիկ ականջաբորբի դեպքում հիվանդը ունենում էր պարբերական ցավեր, որոնք մեծամասամբ  կառավարելի էին լինում, ապա քրոնիկ ականջաբորբի սրացումն ուղեկցվում է ականջից առատ թարախային արտադրությամբ, ջերմության կտրուկ բարձրացմամբ, գլխացավով, ականջացավով, որին դիմակայելը բավական ծանր է: Սրացման պատճառները ևս տարբեր կարող են լինել: Որպես կանոն, քրոնիկ ականջաբորբը սրանում է վարակիչ հիվանդությունների, հարբուխի, մրսածության ֆոնին: Այս ընթացքում կաևոր է ժամանակին ու ճիշտ արձագանքը: Անհրաժեշտ է ցավազրկել հիվանդին, իրականացնել ականջաբորբի հանգամանալից բուժումը:

Ականջի թարախային և բորբոքային հիվանդությունների դեպքում տեղային ազդեցության արդյունավետ և անվտանգ, առաջին ընտրության դեղամիջոց է Բուշառա Ռեկորդատի (Ֆրանսիա, Փարիզ) ընկերության արտադրանք Օտոֆա (ռիֆամիցին)  դեղամիջոցը:

otofa

Օտոֆա դեղամիջոցի ազդող նյութը՝ ռիֆամիցինը՝  ցուցաբերում է բարձր  հակամիկրոբային ազդեցություն, միևնույն ժամանակ բացակայում է օտոտոքսիկ հատկությունը:  Թմբկաթաղանթի պերֆորացիայի ժամանակ այն ունի բացառիկ հակամիկրոբային ազդեցություն: Ռիֆամիցինը լայն սպեկտրի  կիսասինթետիկ հակաբիոտիկ է: Այն ակտիվություն է ցուցաբերում  գրամդրական և գրամբացասական միկրոօրգանիզմների  նկատմամբ, որոնք պայմանավորում են ականջի բորբոքային հիվանդությունները:

Դեղամիջոցը ցուցված է  սուր և քրոնիկ ականջաբորբերի ժամանակ: Օտոֆան կարելի է կիրառել միջին ականջի արմատական վիրահատությունների դեպքում: Բուժման կուրսի միջին տևողությունը յոթ օր է: Մեծահասակների պարագայում անհրաժեշտ է դեղամիջոցը կաթեցնել օրը 3 անգամ՝ 5 կաթիլ: Երեխաների հիվանդացության դեպքում՝ 3 կաթիլ՝ օրը 3 անգամ: Կիրառումից առաջ խորհուրդ է տրվում ձեռքի մեջ փոքր-ինչ տաքացնել դեղի ֆլակոնը՝  սառնության տհաճ զգացողությունից խուսափելու համար:

 

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am