Արտաքին ականջաբորբերի բուժումը Օտոֆա դեղամիջոցի օգնությամբ

Բորբոքային և մրսական հիվանդությունները բավական բնորոշ են ցուրտ եղանակին: Քչերն են, ում հաջողվում է խուսափել եղանակով պայմանավորված  հարբուխներից,  այլ վիճակներից: Ցանկացած տարիքում կարող է հանդիպել արտաքին ականջի բորբոքումը, այս հիվանդությունից ապահովագրված չեն ո՛չ երեխաները, ո՛չ մեծահասակները:

ear 2

Արտաքին ականջի բորբոքման պատճառը կարող է լինել վարակիչ հիվանդությունների առկայությունը, սուր գործիքով կամ իրով ականջի վնասվածքը, խոնավությունը:

Այս հիվանդությունն ամենից հաճախ հանդիպում է պարբերաբար խոնավության՝  ջրի հետ հպվելու դեպքում, հենց դա է պատճառը, որ այն երբեմն անվանվում է ‹‹լողորդի ականջ››:

Երբ որևէ վարակ թափանցում է դեպի արտաքին ականջի մուտք, զարգանում է հիվանդությունը: Այս ժամանակ մաշկը կարմրում է, իսկ ականջի մուտքը նեղանում ՝ այտուցի առկայության շնորհիվ:

Արտաքին օտիտի դեպքում նկատվում է ուժեղ ցավ՝ ականջի հատվածում, որը նկատելիորեն ուժգնանում է՝ ականջի խեցին դեպի ներքև ձգելու դեպքում: Հիվանդները նշում են ցավ բերանը բացելիս, քոր: Որպես կանոն, առկա է թարախային՝ տհաճ հոտով արտադրություն:

Սա բավական լուրջ հիվանդություն է ՝ բարդ հետևանքներով: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ականջի ցավի և արտադրության պարագայում անմիջապես բժշկի դիմել, երբեք կիսատ չթողնել նշանակված բուժումները:

Ականջի թարախային և բորբոքային հիվանդությունների դեպքում տեղային ազդեցության արդյունավետ և անվտանգ, առաջին ընտրության դեղամիջոց է Բուշառա Ռեկորդատի (Ֆրանսիա, Փարիզ) ընկերության արտադրանք Օտոֆա (ռիֆամիցին)  դեղամիջոցը:

otofa

Օտոֆա դեղամիջոցի ազդող նյութը՝ ռիֆամիցինը՝  ցուցաբերում է բարձր  հակամիկրոբային ազդեցություն, միևնույն ժամանակ բացակայում է օտոտոքսիկ հատկությունը:  Թմբկաթաղանթի պերֆորացիայի ժամանակ այն ունի բացառիկ հակամիկրոբային ազդեցություն: Ռիֆամիցինը լայն սպեկտրի  կիսասինթետիկ հակաբիոտիկ է: Այն ակտիվություն է ցուցաբերում  գրամդրական և գրամբացասական միկրոօրգանիզմների  նկատմամբ, որոնք պայմանավորում են ականջի բորբոքային հիվանդությունները:

Դեղամիջոցը ցուցված է  սուր և քրոնիկ ականջաբորբերի ժամանակ: Օտոֆան կարելի է կիրառել միջին ականջի արմատական վիրահատությունների դեպքում: Բուժման կուրսի միջին տևողությունը յոթ օր է: Մեծահասակների պարագայում անհրաժեշտ է դեղամիջոցը կաթեցնել օրը 3 անգամ՝ 5 կաթիլ: Երեխաների հիվանդացության դեպքում՝ 3 կաթիլ՝ օրը 3 անգամ: Կիրառումից առաջ խորհուրդ է տրվում ձեռքի մեջ փոքր-ինչ տաքացնել դեղի ֆլակոնը՝  սառնության տհաճ զգացողությունից խուսափելու համար:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am