Երբ ցավում է կոկորդը. անգինա

Տարվա ցուրտ եղանակներին գլուխ են բարձրացնում հիմնականում մրսածության, որոշ վարակների հետրանքով ի հայտ եկած հիվանդությունները, որոնք մեծամասամբ ուղեկցվում են ջերմությամբ, բորբոքային վիճակներով և աշխատունակության անկմամբ: Անգինան մեկն է նմանատիպ հիվանդություններից:

Այն սովորաբար սկսվում է բավական սուր կերպով, ավելի հաճախ՝ ջերմության բարձրացմամբ: Որպես կանոն անգինայի պատճառը գերսառեցումն է, ինչպես նաև վարակները, որոնք կարող են փոխանցվել հազի, փռշտոցի միջոցով: Անգինայի պարագայում նկատվում է բարձր ջերմություն, սովորաբար մինչև 38-39 և ավել աստիճան: Հիվանդները նշում են ցավ կոկորդում, կլման դժվարություններ, ցավեր որևէ բան ուտելիս կամ խմելիս, ընդհանուր թուլություն: Սուր անգինաները հիմնականում չեն ուղեկցվում հազով կամ փռշտոցով: Դրանք մի քանի օր շարունակ ազդում են հիվանդի աշխատունակության, ինքնազգացողության վրա: Այս ընթացքում կարևոր է հիվանդի բուժումը, հանգիստ ռեժիմի, անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը: Հակառակ պարագայում հիվանդությունը կձգձգվի՝ ներառելով նոր օրգան-համակարգեր:

Կոկորդի և բերանի խոռոչի ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների բուժման արդյունավետ տարբերակ է Հեքսալիզ դեղամիջոցը: Այն արտադրվում է Բուշառա Ռեկորդատի ընկերության կողմից:

gexaliz_001(3)

Դեղամիջոցը ցուցված է անգինայի, տոնզիլիտների, ֆարինգիտի, լարինգիտի, ստոմատիտների, գինգիվիտի դեպքում: Ամբողջ աշխարհում Հեքսալիզը նշված հիվանդությունների դեպքում ընտրության դեղամիջոց է համարվում՝ լայնորեն կիրառվելով առաջադեմ օտոլորինգոլոգների կողմից:Անհրաժեշտ է հաբերը պահել բերանում մինչև վերջնական լուծվածությունը: Մեծահասակները կարող են կիրառել մեկ հաբ՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ: Օրվա առավելագույն դեղաչափը 8 հաբն է: 6-ից բարձր տարիքի երեխաների համար՝ 1 հաբ՝ ամեն 4 ժամը մեկ: Բուժման տևողությունը 10 օր է: Դեղամիջոցը չի թույլատրվում մինչև 6 տարեկաններին: