Լյարդի տոքսիկ ախտահարումները Լեգալոն դեղամիջոցի օգնությամբ

Լյարդը մեր  օրգանզիմի մաքրման գլխավոր համակարգն է: Ամեն օր նրանով անցնող մոտավորապես 2000 լիտր արյունը  զտվում է տոքսիններից 300-400 անգամ, սակայն որոշ տոքսինների նկատմամբ անգամ լյարդն է  անզոր: Տոքսիններով ախտահարված լյարդը սկսում է քայքայվել, կորցնում է իր ֆունկցիաները: Համապատասխան բուժում չստանալու դեպքում ախտաբանական գործընթացներ սկսվում են ոչ միայն լյարդում, այլև տարածվում են ամբողջ օրգանիզմում: Տոքսիկ ախտահարումներից առաջացած լյարդի հիվանդությունները սովորաբար հանդիպում են լյարդի տոքսիկ դիստորֆիա, լյարդի սուր դեղին ատրոֆիա, տոքսիկ հեպատիտ անվանումներով: Տոքսիկ ախտահարումները կարող են պատճառ դառնալ երիկամային անբավարարության, երակների վարիկոզ լայնացման, արյան ճնշման անկման, սրտի ռիթմի արագացման, հանգեցնել անպտղության, լյարդի ցիրոզի և մարդու կյանքի որակը նվազեցնող մի շարք այլ հիվանդությունների:

Legalon 140 Right

Պատճառներ և ռիսկի գործոններ

Լյարդի տոքսիկ ախտահարումների պատճառ կարող են հանդիսանալ հակավիրուսային, հակատուբերկուլոզային, ջերմիջեցնող դեղամիջոցները` բժիշկի կողմից սահմանված  թույլատրելի սահմանաչափերի խախտման դեպքում, ինչպես նաև կենցաղային քիմիայում օգտագործվող նյութերը, սնկերից թունավորումը, մեր առօրյայում օգտագործվող սննդամթերքում առկա ալֆատոկսինները, որոնք երկարեցնում են սննդի պահպանման ժամկետը: Լյարդի համար ամենավտանգավոր տոքսինների թվին են պատկանում  հեպատրոպիկ թույները` բենզոլի ածանցյալները, քլորացված ածխաջրածինները, որոշ ֆենոլներ, ալդեհիդներ, սպիրտներ, սպիտակ ֆոսֆոր, քացախաթթուները, ծանր մետաղական աղերը: Այս տոքսինները կարող են ախտահարել ոչ միայն լյարդը, այլև լեղապարկն ու երիկամները:  Տոքսինները կարող են ներթափանցել օրգանիզմ սննդամթերքի կամ ջրի հետ, շնչուղիներով կամ մաշկի միջոցով: Նման հիվանդությունների առաջացման դեպքում որպես ռիսկի գործոններ կարող են հանդիսանալ ժառանգականությունը, ալերգիկ ռեակցիաները, լյարդի՝ արդեն առկա վիրուսային ախտահարումները, լյարդի պաշտպանիչ  բջիջների ոչ բավարար ակտիվությունը, էկոլոգիապես աղտողտված տարածքներում բնակվելը, վտանգավոր արտադրություններում աշխատելը, ինչպես նաև օրգանիզմի ճարպակալումը կամ ընդհակառակը` մարմնի քաշի պակասը:

Ախտանշանները, հայտնաբերումը և ընթացքը

Տոքսիկ ախտահարումները մեծամասամբ ընթանում են թաքնված և արտաքին նշանների բացակայության պայմաններում այն շատ դժվար է տարբերել լյարդի այլ ախտահարումներից, սակայն այնուամենայնիվ կան որոշ ընդհանուր նշաններ, որոնք խոսում են լյարդի հատկապես տոքսիկ ախտահարման մասին: Հստակ ախտորոշում տալու համար բժիշկի կողմից կարող են նշանակվել մի շարք լաբորատոր և գործիքային հետազոտություններ` արյան, մեզի անալիզներ, սոնոգրաֆիա, համակարգչային  կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում նույնիսկ կարող է վերցվել բիոպսիա լյարդից: Ախտահարման սկզբնական շրջանում լյարդը աստիճանաբար փոխում է իր չափերը, շոշափելիս փափուկ է, իսկ հետագա ընթացքում այն չափերով փոքրանում է և պնդանում: Հիվանդության այս հատվածում լաբորատոր հետազոտությունները ցույց կտան  արյան մեջ երկաթի, Բ12 վիտամինի, բիլիռուբինի քանակների ավելցուկ, լյարդի ֆերմենտների գերակտիվություն: Արտաքին նշաններից կարող ենք նշել մեզի գույնի մգացումը, մաշկի անհասկանալի քորը, որը ալերգիկ ռեալցիայի հետևանք չէ, վքնածությունը, աջ կողի ներքևի հատվածում ցավերի առկայությունը, թքագեղձերի մեծացումը, մաշկի դեղնավուն երանգը, դեմքի կարմրությունը, կապտուկները մաշկի վրա, եղունգների վրա սպիտակ բծերի առկայությունը: Սովորաբար տոքսիկ ախտահարումների պայմաններում փոխվում է հիվանդի պահվածքը. Նա դառնում է ավելի զգայուն արտաքին միջավայրի նկատմամբ, դառնում է ավելի քնկոտ, նկատվում է մշտական հոգնածություն, ակամայից ունենում է վատ տրամադրություն, նկատվում  է  իր իսկ համար անբացատրելի ջղային պահվածք: Պետք է նկատի ունենալ, որ նույն տոքսինը տարբեր օրգանիզմներում կարող է առաջացնել տարբեր տեսակի և աստիճանի ախտահարումներ: Տոքսիկ նյութերի միանգամից մեծ ծավալի ներթափանցումից  կարող է առաջանալ սուր տոքսիկ ախտահարում, որը կարող է տևել մինչև 6 ամիս: Այս դեպքում տեղի է ունենում լյարդի բջիջների մեծածավալ ոչնչնացում, որը հանգեցնում է լյարդային անբավարարության: Քրոնիկ տոքսիկ ախտահարման ժամանակ, որն առաջանում է ավելի քիչ քանակություններով թունավոր, վնասակար նյութերի տևական ժամանակ օրգանիզմ ներթափանցելու հետևանքով, լյարդի կառուցվածքը  փոխվում է  աստիճանաբար և նշանները կարող են ի հայտ գալ ախտահարումից ամիսներ նկամ տարիներ անց:

Բուժում և կանխարգելում

Տոքսիկ ախտահարումների բուժումն իրականացվում է ինչպես վիրահատական, այնպես էլ ոչ վիրահատական`կոնսերվատիվ,  միջոցներով` կախված օրգանի ախտահարման աստիճանից, առաջացրած բարդություններից և այլ օրգանների վնասված լինելուց:  Կոնսերվատիվ բուժման ժամանակ, որը կարող է տևել 2-3 շաբաթ, կատարվում է հիվանդի օրգանզիմի դետոքսիկացիա, համապատասխան դեղորայքային բուժում,  արյան ապարատային մաքրում, գլուկոզայի, B և C վիտամինների ներարկում` լյարդի առողջ բջիջներում դրանց պաշարների ավելացման նպատակով:  Անհրաժեշտ է կրճատել ֆիզիկական ակտիվությունը, հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից: Կոնսերվատիվ միջոցներն ավելի արդյունավետ են դառնում հատուկ սննդակարգով սնվելու դեպքում` հրաժարվել կծու, թթու, յուղոտ ուտելիքներից , կրճատել աղի քանակը: Փոխարենը պետք է օգտագործել կաթնամթերք, մրգեր,  բանջարեղեն շոգեխաշած վիճակում: Վիրահատություն ցուցված է այն դեպքում, երբ առկա է լյարդի անբավարարություն, դեղորայքային միջոցներով հնարավոր չէ վերկանագնել լյարդի ֆունկցիայի նորմալ կատարումը, ինչը վտանգ է հանդիսանում հիվանդի կյանքի համար: Այս դեպքում կատարվում է լյարդի փոխպատվաստում:

Բուժումը Լեգալոն դեղամիջոցով

Լյարդի տոքսիկ ախտահարումների պարագայում լցուցված է կիրառել Մեդա Ֆարմասյութիքալզ Սուիզերլանդ ընկերության արտադրանք Լեգալոն 140 կապսուլները: Դրանք ցուցված են լյարդի տոքսիկ ախտահարումների պարագայում՝ որպես  լյարդի ցիրոզով լամ քրոնիկ բորբոքային հիվանդություններ ունեցող հիվանդների պահպանողական բուժում:

legalon_jpg

Լեգալոնը միակ հեպատոտրոպ հակաօքսիդանտն է: Այս դեղամիջոցն ունի ազդող նյութի՝ սիլիբինինի ամենաբարձր պարունակությունը: Լեգալոնըի շնորհիվ էնտերոլյարդային շրջանառության, տևական բուժական կոնցենտրացիա ունի արյան պլազմայում:

Լեգալոնը 58 տոկոսով բարձրացնում է լյարդի ցիրոզով հիվանդների ապրելիությունը: Այն իջեցնում է լյարդի՝ ալկոհոլով պայմանավորված հիվանդություններով պացիենտների տրանսամինոզի մակարդակը: Լեգալոնը պետք է ընդունել մեկական կապսուլով՝ օրը երեք անգամ: Կապսուլները պետք է կուլ տալ ամբոջովին: Բուժման տևողությունն անհատական է, որոշվում է բժշկի կողմից՝ կախված հիվանդության բարդության աստիճանից: