Լյարդի բորբոքային հիվանդություններ

Լյարդի բորբոքային հիվանդություններից ամենատարածվածը վիրուսային հեպատիտն է: Ամեն տարի սուր վիրուսային հեպատիտից աշխարհում մահանում է մոտ 2մլն մարդ: Դրա առաջացման պատճառ կարող է հանդիսանալ հեպատիտ A, B,C, D, G, TTV և այլ վիրուսային ինֆեկցիաներ, ինչպիսին են հերպեսը, ադենովիրուսը, Էպշտեյն-Բարրի վիրուսը, էնտերովիրուսները, մոնոնուկլեոզ ինֆեկցիաների վիրուսները: Գոյություն ունեն նաև սուր տոքսիկ  հեպատիտներ, որոնք առաջանում են դեղորայքային թունավորումներից, արտադրական թույներից, թունավոր սնկերից: Սուր հեպատիտը կարող է առաջանալ ճառագայթային այրվածքների հետևանքով, մեծածավալ այրվածքներից, բարդ ինֆեկցիոն հիվանդությունների, տոքսիկ հղիության հետևանքով:

Գոյություն ունեն հեպատիտով վարակման վիրուսային և ոչ վիրուսային աղբյուրներ

Վիրուսային վարակի աղբյուր կարող է հանդիսանալ լյարդի բորբոքային հիվանդություն ունեցող մարդը: Հեպատիտ A-ի դեպքում վարակումը տեղի է ունենում չլվացած մրգերից, բանջարեղեններից, կեղտոտ ձեռքերից, արդեն վարակված սպասքից, ջրից: B, C, G վիրուսային հեպատիտներ կարող են առաջանալ արյան փոխներարկման ժամանակ, որոշ բժշկական միջամտություններից, ոչ ստերիլ բժշկական գործիքներից, ինչպես նաև երիտասարդների շրջանում դաջվածքներ, պիրսինեգներ անելուց, մանիկյուրի, պեդիկյուրի ծառայությունների դեպքում, ընդհանուր ածիլներից, մկրատներից, ատամի խոզանակից օգտվելու դեպքում, թմրանյութեր օգտագործելուց:

Վերջին տարիներին ավելացել են   G և TTV վիրուսային հեպատիտների հայտնաբերման դեպքերը: Դա հիմնականում պայմանավորված է առաջին հերթին ախտորոշման մեթոդների և տեխնիկայի կատարելագործմամբ: Հաճախ նույն հիվանդի մոտ ախտորոշվում են մի քանի վիրուսային հեպատիտներ` В + С, С + G և այլն, նման զուգակցումները նպաստում են հիվանդության ավելի արագ զարգացմանը, օրգանի ֆունկցիաների ավելի արագ խանգարմանը:

Հեպատիտով վարակման ոչ վիրուսային աղբյուրներից իհարկե ամենատարածվածը  ալկոհոլային խմիչքների չարաշահումն է: Ալկոհոլային հեպատիտի դեպքում լյարդում կուտակվում են տոքսիկ նյութեր, խանգարվում է լյարդի բջիջների <<շնչառությունը>>, առաջանում են ճարպանյութեր, սկսվում է բջիջների ոչնչացումը: Բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ կարող են ուղեկցվել լյարդի բորբոքումներով: Բակտերիալ ինֆեկցիաները` ստաֆիլոկոկ, սալմոնելլա, սիֆիլիս, մալարիա, նույնպես կարող են հանգեցնել լյարդում փոփոխությունների, օրգանի ֆունկցիաների խանգարումների:

Թե՛ վիրուսային, թե՛ ոչ վիրուսային հեպատիտների նախանշանները գրեթե նունն են: Դրանցից ամենանկատելիները մաշկի դեղնությունն է, օրգանիզմի անբացատրելի թուլությունը, հոգնածությունը, ախորժակի անկումը, ցավերը կամ ծանրության զգացում աջ կողի ներքևի հատվածում, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Հիվանդության բարդությունների դեպքում կարող է նկատվել նաև երակների վարիկոզ լայնացումներ`ուղեկցվող արյունահոսությամբ, կապտուկներ մաշկի վրա:

Ցավոք, հեպատիտները բավականին տևական ժամանակ նախանշաններով չեն դրսևորվում, ինչն էլ դժվարացնում է ճիշտ ժամանակին հիվանդության ախտորոշումը և բուժման հետագա ընթացքը: Հաճախ հեպատիտները ախտորոշվում են այլ նպատակով բժշկական ստուգումների ընթացքում, և հենց այդ ժամանակ էլ նկատվում են սովորական չափերից ավելի մեծ լյարդն ու լեղապարկը, լաբարատոր հետազոտությունները վկայում են բիլիռուբինի քանակի ավելացման մասին, երևում է մի շարք շիճուկային  ֆերմենտների գերատիվություն, խանգարված է լինում ֆիբրինոգենի, պրոտրոմբինի արտադրումը լյարդի կողմից , ինչի հետևանքով առաջանում են հեմորագիկ երևույթներ:

Մի շարք դեպքերում  սուր հեպատիտը դառնում է խրոնիկ` վերածվելով ցիրոզի: Առանձնակի դեպքերում սուր հեպատիտը կարող է հանգեցնել երիկամային կամ լյարդ-երիկամային անբավարարության:

Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում, այնպես էլ այս դեպքում հիվանդի առողջացման երաշխիք կարող է դառնալ ժամանակին և ճիշտ արված ախտորոշումը: Բժիշկի կողմից  պետք է ուսումնասիրվեն հիվանդի անամնեզ տվյալները, ճշտվեն մասնագիտական կամ կենցաղային բնույթի թունավորումների հնարավորությունները: Սուր վիրուսային հեպատիտով հիվանդին անպայման հոսպիտալացնում են հատուկ ինֆեկցիոն հիվանդանոցներում, իսկ հիվանդության օջախում կատարվում են սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքներ: Նշանակվում է անկողնային ռեժիմ, խիստ սննդակարգ` զերծ յուղային ծանր ուտելիքներից, հագեցած` ածխաջրածին պարունակող մթերքներով, մրգերով, բանջարեղենով: Ոչ վիրուսային հեպատիտների բուժման առաջին և պարտադիր պայման է ալկոհլոից ի սպառ հրաժարումը, հակառակ դեպքում, բուժումը չի ունենա ոչ մի դրական արդյունք:

Հատուկ հակավիրուսային պրեպառատների առկայությունը հնարավորություն է տալիս ոչ միայն կանգնեցնել հիվանդության ընթացքը, այլև հասնել լիակատար բուժման, ազատվել վարակից, կանխելով դրանից բխող հետագա բարդությությունները: Ներկայումս գոյություն ունեցող հեպատիտ А և В-ի դեմ պատվաստանյութերի  միջոցով հնարավոր է կանխարգելել հիվանդությունը: Այս մեթոդը համարվում է հեպատիտներից պաշտպանվելու լավագույն, անվտանգ մեթոդը:

Բուժումը Լեգալոն դեղամիջոցով

Լյարդի տոքսիկ ախտահարումների պարագայում լցուցված է կիրառել Մեդա ՖարմասյութիքալզՍուիզերլանդ ընկերության արտադրանք Լեգալոն 140 կապսուլները: Դրանք ցուցված են լյարդի տոքսիկախտահարումների պարագայում՝ որպես  լյարդի ցիրոզով լամ քրոնիկ բորբոքային հիվանդություններունեցող հիվանդների պահպանողական բուժում:

Լեգալոնը միակ հեպատոտրոպ հակաօքսիդանտն է: Այս դեղամիջոցն ունի ազդող նյութի՝ սիլիբինինիամենաբարձր պարունակություն: Լեգալոնը ի շնորհիվ էնտերոլյարդային շրջանառության, տևականբուժական կոնցենտրացիա ունի արյան պլազմայում:

Լեգալոնը 58 տոկոսով բարձրացնում է լյարդի ցիրոզով հիվանդների ապրելիությունը: Այն իջեցնում էլյարդի՝ ալկոհոլով պայմանավորված հիվանդություններով պացիենտների տրանսամինոզիմակարդակը: Լեգալոնը պետք է ընդունել մեկական կապսուլով՝ օրը երեք անգամ: Կապսուլները պետք էկուլ տալ ամբոջովին: Բուժման տևողությունն անհատական է, որոշվում է բժշկի կողմից՝ կախվածհիվանդության բարդության աստիճանից: