Այդ անտանելի միգրենը

Այս կամ այն հիվանդության մասին խոսելիս մենք որպես պատճառ հաճախ ենք դիտարկում լարված կենսակերպն ու սթրեսները: Բժիշկների համոզմամբ եթե մեր կյանքն այսքան շատ սթրես ու անհանգստություն չպարունակեր, մենք զերծ կլինեինք մի շարք վտանգավոր, անգամ մահացու հիվանդություններից: Բազմիցս ենք նշել. հոգնածությունը, անհանգստությունն ու նյարդային վիճակը հանգեցնում են ամենատարբեր ախտաբանական երևույթների, տևական ուշադրություն ու բուժում ենթադրող հիվանդությունների:

migren

Միգրենը մեր օրերում  ամեից հաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Միգրեն ֆրանսերեն տերմին է, որը հայերեն թարգմանված բժշկական գրականությունում նշվում է՝ անգար: Այս հիվադնդությամբ տառապողների թիվը տարեցտարի բազմապատկվում է:  Հիվանդությունն ունի իր առաջացման հիմնական, ինչպես նաև ընդլայնվող պտճառները:

Միգրենն արտահայտվում է անտանելի սուր գլխացավերով: Որպես կանոն ցավն արտահայտվում է նոպայաձև: Առաջանում է գլխի կիսագնդերից մեկում:

Այն հիմնականում, ութսուն տոկոս դեպքերում, հանդիպում է միջին տարիքի կանանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն միգրենը պատուհասում է հատկապես երեսուննանց, կայացած ու հաջողակ կանանց,ովքեր կարիերայի առաջընթացը համատեղում ե ընտանեկան հոգսերի հետ: Հոգեբանական տեսանկյունից, այս հիվանդությամբ տառապողներն այն կանայք են, ովքեր մեծ բեռ են վերցրել իրենց ուսերին, կրում են լարվածության ու հոգսերի մեծ չափաբաժին:

Միգերն երևույթը թե՛ հոգեբանների թե՛ բժիշկների համատեղ ուսումնասիրության առանցքում է: Քանի որ հաճախ է խոսվում հիվանդության առաջացման  ինչպես սոմատիկ, այնպես էլ հոգեբանական հիմքի մասին: Բժիշկները փաստում են, որ  մարդու հոգեբանական վիճակն անդրադառնում է հիվանդության ընթացքի, նաև բուժման արդյունավետության ու կրկնման հավանականության վրա:

Միգրենի առաջացման հարցում նշանակություն ունեն վնասակար սովորությունները, հատկապես ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը, թմրամոլությունը: Միգրենը հիվանդություն է, որն առաջ է գալիս նոպայաձև, կարող է պատահել օրվա մեջ մեկ-երկու նոպա: Նոպաների հաճախականությունը պարբերական բույթ  է կրում, սակայն դրանց հաճախադեպությունն անկանխատեսելի է:  Շատերն են մատնանշում, որ նոպաները կարող են կրկնվել անգամ տարին մեկ, երկու անգամ: Իսկ որոշ դեպքերում՝ անգամ տարիներով չանհանգստացել հիվանդին: Մինչդեռ օրվա լարվածությունը, կենսակերպն ու մարդու հոգենյարդային վիճակն իր դրսևորում է ստանում նոպաների տեսքով: Միգրենի նոպաերը կարող են տևել մեկից երկու րոպե, կամ շարունակվել մի քանի օր: Միգրենի նոպաներն ուղեկցվում են գլխապտույտով, սրտխառնոցով, հաճախ փսխումներով: Սովորաբար, նոպայի ավարտից հետո մարդիկ ունենում են վերին աստիճանի թուլության զգացողություն, կորում է ախորժակը: Որպես կանոն միգրենի նոպայից հետո շարունակվում է նյարդային, լարված և դյուրագրգիռ վիճակը: Միգրենի նոպաները սկսում են հաճախ կրկնվել գերհոգնածության պայմաններում: Այն մարդիկ, ովքեր տևական ժամանակ չեն թուլացնում իրենց լարվածությունը, ստիպված են դիմանալ ահանգացնող գլխացավերին:

Միգերնի առաջացմանը կարող են նպաստել մի շարք սոմատիկ հիանդություններ, այնպիսիք, ինչպիսիք են լյարդի որոշ ախտահարումները, երիկմների անբավարարությունը:

Միգրենի առաջացման պատճառներից են ներզատիչ համակարգի հիվանդություններն ու խանգարումները: Որպես կանոն միգրեն ունեցող մարդիկ անպայման ունեն, կամ էլ ժամանակի ընթացքում ձեռք են բերում էնդոկրին համակարգի բավական լուրջ  հիվանդություններ:

Միգրենի որոշ դրսևորումներ կարող են անհանգստացնել նաև երեխաներին, հատկապես սեռական հասունացման ժամանակահատվածում:

Հատկանշական է, որ միգրենը որոշ դեպքերում կարող է անպտղության հասցնել: Միգրենի առկայությունը նպաստում է նաև մարդու սեռական ֆունկցիայի վրա:

Միգրենի բուժումը նախաձեռնելուց առաջ անհրաժեշտ է հանգամանորեն ունենալ հիվանդության առաջացման պատճառները, դիտարկել ու ուսումնասիրել օրգան-համակարգերի գործունեությունը: Կատարվում են գլխուղեղի, և տարբեր օրգան-համակարգերի ախտորոշիչ հետազոտություններ:

Երբ արդեն սահմանված է ախտորոշումը, իրականացվում է միգրենի բուժումը: Սովորաբար, բժիշկներն առաջարկում են նոպաների դեպքում անմիջապես ցավազրկել ուժեղ դեղամիջոցներով:  Միգրեի դեմ պայքարում կարևոր է  միգրենի պատճառ հանդիսացող, բուն հիվանդության բուժումը:

Կան մասնագետներ, ովքեր խորհուրդ են տալիս միգրենի առկայության դեպքում դասական բուժումը համատեղել ժողովրդական բուժման տարրերով, օգտագործել հանգստացնող թուրմեր խոտաբույսերից, մրգերից ու հատապտուղներից: Որպես կանոն, խոտաբույսերն ունեն հանգստացնող հատկություն, որն էլ բուժման կարևոր  բաղադրիչներից է: Սակայն միայն խոտաբույսերի վրա հույս դնելը այնքան էլ արդյունավետ չէ:  Միևնույն ժամանակ միգրենի բուժման համար կարևոր է մաքուր, փափուկ օդի առկայությունը:

Ընդհանուր առմամբ միգրեն հիվանդության կանխարգելումը մեր օրերում քիչ հավանական է, քանի որ անմիջական կապ ունի ժամանակակից լարված կենսակերպի փոփոխության հետ: Այլևս անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց ամեն վայրկյան զանգող հեռախոսի, երթևեկության խցանումների, սոցիալական բարեկեցության հասնելու մրցավազքի… Միայն դրանց բացառումը հնարավոր կդարձնի իսպառ վերացնել միգրենի հավանականությունը: Փոխարենը հնարավոր է կանխարգելել հիվադության նոպաները, բժշկի ցուցմամբ  խոտաբույսերից պատրաստվող  հանգստացնող թուրմերը միգրենի նոպաներից խուսափելու գործնական միջոցներ  են:

Միանշանակ է, որ մեր օրերում քիչ չեն մարդիկ, ովքեր, պարզապես, միգրենը համարելով անբուժելի երևույթ, փորձ անգամ չեն անում բուժել այն, փոխարենը պարբերաբար տառապում են նոպաների ժամանակ, դառնալով դյուրագրգիռ, թույլ և հիվանդ: Կարևոր է իմանալ, որ միգրենի նոպան միայն ցավայի բռնկումները չեն: Միգրենի նկատմամբ անհետևողականությունը կարող է մի շարք բարդացումների պատճառ հանդիսանալ: Նախ, տևական ուժգին ցավն անմիջականորեն ազդում է սիրտանոթային համակարգի վրա: Կարող են առաջանալ զեղումներ՝ իրենց ողջ ցավալի հետևանքներով: Զարգանում ու խորանում են նևրոզերը, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են անգամ պսիխոզների: Եվ ամենակարևորը, խորանում ու զարգանում են այն հիվանդությունները, որոնք էլ  միգրենի բուն պատճառն են :

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am