Դիմածնոտային հատվածի ուռուցքային հիվանդություններ

Ուռուցքային տարատեսակ հիվանդությունները, նորագոյացություններն ու  քաղցկեղնեը շարունակում են պատուհասել մարդկությանը՝ դառնալով կյաքի որակի վատացման ու տևական բուժումներ նախաձեռնելու պատճառ: Ժամանակակից բժշկագիտությունը ուռուցքային հիվանդությունների հնարավոր կանխարգելման, ինչպես նաև առկայության դեպքում բուժման նորանոր տարբերակներ է հայտնագործում, միևնույն ժամանակ, մեր կենսակերպը նպաստում է դրանց զարգացմանը, տարածմանն ու նաև՝ վիճակագրության աճին:

Ուռուցքային հիվանդությունների հայտնագործումը իրական սթրես է յուրաքանչյուր հիվանդի ու նրա հարազատների համար: Իհարկե, կան ուռուցքային հիվանդությունների, նորագոյացությունների տարատեսակներ, ինչպես նաև տեղակայումներ, որոնք միանգամայն վերահսկելի ու լիովին բուժելի են: Սակայն կան և այնպիսի դեպքեր, երբ ուռուցքային բնույթի գոյացությունները հանկարծակի են բերում նախ իրենց տեղակայմամբ: Այդպիսիք են հենց դիմային հատվածի ոսկրային կամ խոռոչային հատվածների ուռուցքները:

Դիմային հատվածի ուռուցքային հիվանդությունները ևս ունեն իրենց տարատեսակները: Դրանք կարող են լինել նորագոյացությունների տեսքով: Մասնագետները տարաբաժանում են նաև չարորակ ու բարորակ գոյացությունները:

Բավական հաճախ ուռուցքային հիվանդություններ հայտնաբերվում են հարքթային խոռոչներում՝ սինուսներում: Դրանց տեղակայումը բավական լուրջ ու կարևոր գործոն է հիվանդությունը ճիշտ գնահատելու, ինչպես նաև բուժելու ընթացքում:

Դիմային հատվածի հարքթային, սինուսային խոռոչներում ուռուցքային գոյացությունների առաջացման տարբեր պատճառներ կարող են նկատվել: Այս պարագայում էլ տեղին է հիշել, որ դիմային հատվածի ուռուցքները առաջացման նույն պատճառներն ունեն՝ օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածությունը ուռուցքային հիվանդությունների նկատմամբ, օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակային խանգարումները, երբեմն որոշ վնասվածքներ, ինչպես նաև՝ կենսակերպի, վասակար սովորությունների գործոնները:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ուռուցքային գոյացությունները  պատուհասում են հիմնականում միջինից բարձր տարիքի տղամարդկանց, սակայն հիվանդության որևէ դրսևորում կարող է հանդիպել նաև երեխաների շրջանում:

Հատկանշական է, որ դիմային հատվածի ուռուցքային գոյացությունները կարող են լինել նաև մետաստազային դրսևորումներ այլ օրգան-համակարգերից: Բավական հաճախ հանդիպում են ոսկրային համակարգի գոյացություններ:

Սինուսային հատվածների ուռուցքային գոյացությունների մասին մարդիկ կարող են կասկածել որոշակի ցավային համախտանիշի առկայության պարագայում: Որպես կանոն, գլխացավերը, երբեմն դժվարացած շնչառությունը, դեմքի այտուցվածությունը կարող են հենց ուռուցքային հիվանդությունների ախտանշանները լինել:

Կախված այն հանգամանքից, թե ինչ խնդիր է զարգանում՝ քացկեղային չարորակ գոյացություն, թե պարզապես ուռուցքաման երևույթ, տարբեր են լինում թե՛ ախտանշանները, թե՛ հիվանդության նկատմամբ վերաբերմունքը:

Այս հիվանդությունները ճանաչելու և տարբերակելու համար մեծ նշանակություն ունի ատորոշումը: Համակարգչային շերտագրումն ու երբեմն մագնիսառեզոնանսային շերտագրումը այս հիվանդության տարատեսակ դրսևորումները բացահայտելուն են միտված: Ընդ որում, կարևոր է ոչ միայն գոյացության ընդհանուր պատկերը, այլ նաև հարակից հյուսվածքների ու ոսկրային հատվածների դիտարկումը:

Երբ հայտնի է լինում, թե իրականում կոնկրետ ինչ հիվանդություն է անհանգստացնում հիվանդին, սկսվում է բուժման ռազմավարության ընտրությունը: Այն դեպքում, երբ ախտորոշված է լինում քաղցկեղային չարորակ կամ բարորակ հիվանդություն, բուժումը սկսվում է քաղցկեղային հիվանդության բոլոր չափորոշիչներով: Իրականացվում է քիմիաթերապիա, մի շարք դեղորայքային բուժումներ: Այն դեպքերում, երբ դիտարկված ուռուցքը առաջնային է, և սկիզբ է առել տվյալ հատվածում, կարող է իրականացվել վիրահատական միջամտություն: Սակայն, բնականաբար, մետաստազային գոյացությունների ու դրսևորումների պարագայում, վիրահատական միջամտության մասին խոսք լիել չի կարող: Միչև վիրահատությունը, ինչպես նաև դրանից հետո նշանակվում է քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման որոշ պարբերական շրջաններ: Որպես կանոն, վիրահատությունից հետո բիոպսիայի՝ գոյացության հեռացումից հետո բջջաբանական ուսումնասիրության արդյունքում սահմաված առավել հստակ ախտորոշումը հնարավորություն է տալիս ընտրել բուժման հետագա ընթացքը: