Հեշտոցային կանդիդոզ. անհապաղ բուժել է պետք

Հեշտոցային կանդիդոզ՝ սնկային հիվանդությունը կնոջ սեռական օրգան-համակարգի բորբոքային հիվանդություն է՝ պայմանավորված Կանդիդա ցեղատեսակի սնկերով: Վերարտադրողական տարիքի կանանց շուրջ 75%-ը կյանքում գոնե մեկ, իսկ ավելի հաճախ մի քանի անգամ ունենում է հեշտոցային սնկային հիվանդության դրվագներ: Դա ինչ-որ առումով օրինաչափ է, քանի որ այս ցեղատեսակի սնկերը պայմանական պաթոգենի կարգավիճակում առկա են կանանց հեշտոցում: Օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակով ու առանձնահատկություններով է պայմանավորված հիվանդության արտահայտության հավանականությունը: Կան կանայք, ովքեր երբևէ չեն առնչվել այս հիվանդությանը, մինչդեռ կան և կանայք, ովքեր տարվա մեջ երկու անգամ ունենում են սնկային  հիվանդության սրացում, սա պայմանավորված է նրանով, որ որոշ դեպքերում հիվանդությունն անցնում է սուր վիճակից քրոնիկի և պարբերաբար արտահայտվում:

Կնոջ կյանքում լինում են շրջաններ, երբ բավական նպաստավոր պայմաններ են ստեղծվում սնկային հիվանդությունների զարգացման համար: Այդ շրջաններն են հղիությունը,  հորմոնային տեղաշարժերը,  հորմոնալ հակաբեղմնավորիչերի ընդունումը: Հեշտոցային միկրոֆլորայի հավասարակշռությունը կարող է խախտել հակաբիոտիկների  կիրառությունը,  արդյունքում՝ լակտոբակտերիաների փոխարեն սկսում են ակտիվ զարգանալ պայմանական պաթոգենները՝ բակտերիաներ և սնկեր:

Հեշտոցային սնկային հիվանդություն ունեցող կանայք գանգատվում են «կաթնաշոռ» հիշեցնող բնորոշ արտադրությունից, քորից, արտաքին սեռական օրգանների կարմրությունից, ունենում են այտուց, անհարմարություն և անհանգստություն սեռական հարաբերության ընթացքում և հետո, նշում են միզարձակման ժամանակ քոր և այրոցի զգացողություն:

Հեշտոցային սնկային հիվանդությունը կնոջ կյանքի որակին ու առողջությանը սպառացող բավական լուրջ վիճակ է: Փաստենք, որ այն կարող է առաջանալ որպես օրգանիզմում արդեն իսկ տեղի ունեցող հիվանդագին երևույթների, բավական լուրջ հիվանդությունների կողմակի հետևանք: Հղիությունը, շաքարային դիաբետը, հորմոնալ տեղաշարժերով պայմանավորված այլ հիվանդությունները, ուռուցքային հիվանդությունները՝ իրենց բարդ ու տևական բուժման կուրսերով շատ դեպքերում են հանգեցնում սնկային ախտահարումների:  Սա լրացուցիչ սթրես է յուրաքանչյուր կնոջ համար: Սնկային հիվանդությունները հետևողական բուժման հստակ ցուցում ունեն: Միայն այս պարագայում է հնարավոր վերականգնել կյանքի որակն ու կանխել մի շարք հիվանդագին բարդությունների առաջացումը:

Կանանց հեշտոցային սնկային ախտահարումների բուժման լայն սպեկտր է ապահովում իտալական Ռեկորդատի դեղագործական ընկերության Լոմեկսին հակասնկային դեղամիջոցը: Ֆենտիկոնազոլ ազդող նյութով դեղն ունի մի քանի տարբերակներ՝վագինալ պատիճեր՝ 600մգ, 1000մգ, վագինալ քսուք 2%:   Այն ցուցված է ինչպես  հեշտոցային կանդիդոզի, այնպես էլ վագինալ տրիխոմոնիազի դեպքում:

Լոմեկսին  քսուքը նշանակվում է  ինտրավագինալ (ներհեշտոցային), մեկ դեղաչափը (5գր.) միանվագ՝ քնելուց առաջ յոթ օր շարունակ: Կապսուլերը նախատեսված են խմելու համար, սուր վուլվովագինիտային կանդիդոզի պարագայում Լոմեկսին 1000մգ-ն մեկ անգամ՝ քնելուց առաջ: Լոմեկսին 600մգ-ն կրկնվող վուլվովագինիտային կանդիդոզի դեպքում նշանակվում է մեկ կապսուլան  երեկոյան քնելուց առաջ, ևս մեկ անգամ՝ երեք օր անց: Տրիխոմոնիազի պարագայում Լոմեկսին 1000մգ-ն նշանակվում է ներհեշտոցային տարբերակով մեկ կապսուլա՝ քնելուց առաջ, ևս մեկը՝ 24 ժամ անց:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am