Երբ բորբոքվում է միջին ականջը

Աշնանը, հատկապես, երբ եղանակը համեմատաբար ցրտում է, հաճախ է անձրևում, նկատվում է քամու ուժգնացում,  մարդիկ սկսում են ավելի հաճախ հիվանդանալ: Սովորական թվացող հարբուխն ու ամենապարզ մրսածությունը երբեմն ունենում են իրենց տրամաբանական շարունակությունը տարատեսակ բորբոքային հիվանդությունների տեսքով: Ականջների բորբոքումը՝ օտիտը ևս եղանակի այս ժամանակահատվածում նկատվող հիվանդությունների շարքում է:

ear 3

Բավական հաճախ է բորբոքվում միջին ականջը: Որպես կանոն, այն որևէ վարակիչ հիվանդությամբ, գերսառեցումով, գրամդրական կամ գրամբացասական միկրոօրգանիզմների առկայությամբ պայմանավորված հիվանդություն է:

Միջին ականջի բորբոքումն ունի իր սուր և քրոնիկ դրսևորումները: Այն դեպքերում, երբ անտեսված  կամ թերի է բուժված  միջին ականջի սուր բորբոքումը, կարող է հիվանդությունը քրոնիկ ձևի վերափոխվել:

Այս հիվանդության ժամանակ նկատելի է ականջի ուժգին ցավ, երբեմն՝ գլխացավերով ուղեկցվող: Հաճախ են հիվանդները նշում ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում,  գլխապտույտներ: Նկատելի է ականջից տարբեր բնույթի ու որակի, մեծամասամբ թարախային արտադրություն:

Միանշանակ է, որ ականջի բորբոքումն անհապաղ բուժում է ենթադրում:

otofa

Ականջի թարախային և բորբոքային հիվանդությունների դեպքում տեղային ազդեցության արդյունավետ և անվտանգ, առաջին ընտրության դեղամիջոց է Բուշառա Ռեկորդատի (Ֆրանսիա, Փարիզ) ընկերության արտադրանք Օտոֆա (ռիֆամիցին)  դեղամիջոցը: Օտոֆա դեղամիջոցի ազդող նյութը՝ ռիֆամիցինը՝  ցուցաբերում է բարձր  հակամիկրոբային ազդեցություն, միևնույն ժամանակ բացակայում է օտոտոքսիկ հատկությունը:  Թմբկաթաղանթի պերֆորացիայի ժամանակ այն ունի բացառիկ հակամիկրոբային ազդեցություն: Ռիֆամիցինը լայն սպեկտրի  կիսասինթետիկ հակաբիոտիկ է: Այն ակտիվություն է ցուցաբերում  գրամդրական և գրամբացասական միկրոօրգանիզմների  նկատմամբ, որոնք պայմանավորում են ականջի բորբոքային հիվանդությունները:

Դեղամիջոցը ցուցված է  սուր և քրոնիկ ականջաբորբերի ժամանակ: Օտոֆան կարելի է կիրառել միջին ականջի արմատական վիրահատությունների դեպքում: Բուժման կուրսի միջին տևողությունը յոթ օր է: Մեծահասակների պարագայում անհրաժեշտ է դեղամիջոցը կաթեցնել օրը 3 անգամ՝ 5 կաթիլ: Երեխաների հիվանդացության դեպքում՝ 3 կաթիլ՝ օրը 3 անգամ: Կիրառումից առաջ խորհուրդ է տրվում ձեռքի մեջ փոքր-ինչ տաքացնել դեղի ֆլակոնը՝  սառնության տհաճ զգացողությունից խուսափելու համար:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am