Նյարդավեգետատիվ անոթային դիստոնիա

Մեր օրգանիզմի կարևորագույն համակարգն անոթայինն է: Երբ, անգամ շատ աննշան խախտվում է այս համակարգի գործունեության ներդաշնակությունը, ի հայտ են գալիս ախտաբանական երևույթներ և հիվանդագին վիճակներ, որոնք լրջագույն վնաս են հասցնում կյանքի որակին: Նմանատիպ ախտաբանական վիճակներից է վեգետատիվ անոթային դիսֆունկցա կոչվող երևույթը:

sosudy

Նյարդավեգետատիվ անոթային դիստոնիան մեր օրգանիզմի անոթային համակարգի ֆունկցիայի խանգարում է:  Այն ուղեկցվում է  անոթային համակարգի տարբեր հատվածների  չկոորդինացված ռեակցիաներով: Թե ինչպես կարտահայտվի անոթային դիստոնիան և ինչ հիվանդադագին երևույթներ ու ախտանշաններ կանհանգստացնեն մարդուն, կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից:

Կարևոր է իմանալ, որ նյարդավեգետատիվ անոթային դիստոնիան բժշկության մեջ որպես առանձին հիվանդություն չի դիտարկվում: Սա հիվադագին վիճակ է, որն ունի արտահայտման  տարբեր և խիստ անհատական եղանակները: Հատկանշանակ է, որ այս երևույթից տառապող մարդիկ կարող են նշել նույնանման, բայց ոչ երբեք միևնույն ախտանշանները: Ընդ որում, նույնքան տարբեր են առանձին մարդկանց անհանգստացնող հիվանդագին երևույթների տեսակը, տևողությունը, ի հայտ գալու ժամանակահատվածն ու բնույթը: Այս հիվանդագին երևույթը կարող է հանդիպել բոլոր տարիքի մարդկանց մոտ՝ նորածնային տարիքից մինչև խոր ծերություն ընկած ժամանակահատվածում կարող են ի հայտ գալ երևույթի այս կամ այն դրսևորումները:

Վեգետատիվ անոթային դիստոնիան հավասարապես նկատվում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Սակայն տարբերակվում են անոթային դիստոնիայի առաջացման նախապայմանները: Սովորաբար անոթային դիստոնիայի երևույթերը ի հայտ են գալիս աղջիկների մոտ սեռահասունացման ընթացքում: Տղաների պարագայում  անոթային դիստոնիան սկսում է անանգստացնել քսան տարեկանից հետո:

Անոթային դիստոնիա ախտաբանական վիճակին բնորոշ ախտանշանները մարդը կարող է ունենալ ամբողջ կյանքի ընթացքում, մինչդեռ, վիճակագրական տվյալերի համաձայն՝ դեպքերի շուրջ հիսուն տոկոսը բացահայտվում է կլիմակտերիկ շրջանում, երբ խախտված է օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակությունն ու հորմոնալ հավասարակշռությունը:

Ամենից հաճախ նյարդավեգետատիվ անոթային դիստոնիայի առկայության  մասին բժիշկները ենթադրում են, երբ մարդը գանգատվում է արյան զարկերակային ճնշման տատանումներից՝ բարձրացումից կամ իջեցումից:

Նյարդային լարվածությունը, տագնապային վիճակները, դեպրեսիաները, ընկճվածությունը, հոգեկան անհավասարակշիռ վիճակը ևս վկայում են անոթային դիստոնիայի մասին: Այս ախտաբանական համախտանիշը հանգեցնում է անկումային տրամադրության ու քնկոտության: Մարդիկ դժվարությամբ են հանգիստ քնում, կարող են անգամ  օրերով ու ամիսներով չքնել գիշերային սահմանված ժամին: Իսկ առավոտյան քնելով՝ նույնքան դժվար են արթնանում:

Սրտխփոցն ու սրտի աշխատանքի անկանոնությունը, իսկ ոմանց մոտ՝ նաև դանդաղասրտությունը կարող են վկայել անոթային դիստոնիայի մասին:

Հաճախ են այցելուները գանգատվում կրծքավանդակի շրջանում ծակոցներից, ընդհանուր շնչարգելությունից ու շնչահեղձությունից:

Նյարդավեգետատիվ անոթային դիստոնիայի առկայության ժամանակ խախտվում են օրգանիզմի ջերմակարգավորման ֆունկցիաները:  Երբեմն, տարիներ շարունակ սուբֆեբրիլ՝ կայուն երեսունյոթ աստիճան, ջերմություն ունենալով, մարդիկ չեն էլ պարկերացնում, որ իրենք հենց անոթային խնդիրներ ունեն:  Սուբֆեբրիլ ջերմության առկայություն նշում է այցելուների շուրջ իննսուն տոկոսը:

Այս համախտանիշին բնորոշ է նաև առատ քրտնարտադրությունը: Հաճախ են հիվանդները նշում սառը քրտինքի առկայություն: Անոթային դիստոնիայի ախտանշաները կարող են կրել մշտական բնույթ, կամ արտահայտվել նոպաների տեսքով: Վեգետատիվ-անոթային նոպաների  ընթացքը սկսվում է  գլխացավով կամ սրտի շրջանի ցավերով, նկատվում է դեմքի կարմրություն կամ գունատություն: Բնորոշ է արյան ճնշման և ջերմաստիճանի  բարձրացում, դող:  Առանձին դեպքերում հիվանդի մոտ առանց պատճառի  վախի նոպաներ են ի հայտ գալիս, նկատվում  է ընդհանուր թուլություն, քնկոտություն: Նոպաները տևում են երկու-երեք ժամ,  և դադարում գրեթե առանց բուժման: Առանձնահատուկ ուշադրության են արժանի անոթային դիստոնիա ունեցող կանայք, հատկապես հղիության ընթացքում:

Անոթային համակարգի հիվանդությունները մեծամասամբ ունեն ժառանգական նախատրամադրվածություն: Անոթային դիստոնիայի առաջացումը շատ հաճախ մասնագետները պայմանավորում են ժառանգական գործոնով: Անոթային դիստոնիա կարող է առաջանալ, երբ օրգանիզմում խախտված է նյութափոխանակությունը, ինչպես նաև առկա են հորմոնալ ֆոնի փոփոխություններ: Այս երևույթները կարող են առաջանալ նյարդային գերլարման հետևանքով: Ընտանելան ճնշող ու լարված հարաբերությունները, ծնողերի միջև նկատելի անհամաձայնություններն ու վեճերը,  շեղված,  վնասակար ու վտանգավոր կեսակերպը՝ թմրամոլությունն ու ալկոհոլի չարաշահումը հանգեցնում են նրան, որ փոքրիկների՝ նոր ձևավորվող և դեռևս թույլ անոթային համակարգը ենթարկվում է վնասվածքների: Արդյունքում զարգանում է նյարդավեգետատիվ համակարգի ախտահարում: Իսկ մեծահասակների պարագայում ծանր սթրեսներն ու խորը դեպրեսիաները ևս հանգեցնում են նշված հիվանդագին վիճակին: Քրոնիկ հիվանդություններն ու թունավորումները ևս  հիվադագին վիճակի առաջացման պատճառ կարող են դառնալ:

Մասնագետերի խոսքով,  նյարդավեգետատիվ աոթային դիստոնիան ենթակա է շտկման ու կարգավորման: Այս ախտաբանական վիճակը հնարավոր չէ միանգամայն կանխարգելել, քանի որ ախտանշաններն ու հիվանդագին վիճակները կարող են ի հայտ գալ չնախատեսված ու անգամ առանց լուրջ պատճառի: Մինչդեռ հարկ է հիշել, որ այս երևույթի հիմքերը բավական խորքային են և անգամ տարիների վաղեմություն կարող են ունենալ:

Նյարդավեգետատիվ անոթային դիստոիայի երևույթները բուժելուց առաջ անհրաժեշտ է լինովին համոզվել, արդյոք մարդը տառապում է հենց նշված համախտանիշից, թե այնուամենայնիվ առկա է որևէ համակարգային հիվանդություն: Երբ արդեն առկա են հիվանդության հիմքերը և բժիշկն ուի ախտաբանական վիճակի համապարփակ պատկերը, սկսվում են բուժական վերականգնողական  միջոցառումները: Նյարդավեգետատիվ անոթայի դիստոնիան հնարավոր չէ իսպառ վերացնել:  Սակայն հիվանդին անհանգստացնող գանգատները միանգամայն ուշադրության ու շտկման կարիք ունեն:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am