Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա `գերաճ

Սա տարեց և ծեր տղամարդկանց շրջանում ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ուսումնասիրությունները փաստում են, որ 40-50 տարեկան տղամարդկանց 50 տոկոսը և 80-ից բարձր տարիքի տղամարդկանց 90%-ն ունենում են շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա՝ գերաճ: ՇԲՀ-ի հանգույցները աստիճանաբար սեղմում են միզուկի պրոստատիկ հատվածը և միզարձակության խանգարումներ առաջացնում: Պետք է նկատել, որ սա ոչ քաղցկեղային հիվանդություն է, որը որպես կանոն, չարորակացման միտումներ չի ունենում:

Այնուամենայնիվ,  շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առաջացման պատճառները լիովին ու վերջնականապես պարզաբանված չեն: Սա համարվում է օրգանիզմի հյուսվածքների ոչ նորմալ աճ, որը կարող է առաջանալ տարիքի հետ:  Ուսումնասիրությունները փաստում են, որ որոշ գենետիկական և էթիկական առանձնահատկություններ կարող են ազդել հիվանդության  զարգացման վրա: Կեսակերպը՝ անառողջ սնունդը, ծխելու սովորությունը, ալկոհոլի չարաշահումը նպաստող գործոներ են, սակայն ոչ բավարար:

Դժվարամիզությունը, մեզի շիթի բարակումն ու թուլությունը, միզապարկը դատարկել չկարողանալու զգացողությունը, և հատկապես գիշերային հաճախամիզությունը այս հիվանդության բնորոշ ախտանիշերն են: Այս նշանները երբեմն անտեսվում են պացիենտի կողմից, ինչի հետևանքով հիվանդությունը կարող է խորանալ: Մինչդեռ ժամանակին ախտորոշումն ու մասնագիտական բուժումը զգալիորեն բարելավում են կյանքի որակը, կանխում հետագա հնարավոր բարդությունները:  Եթե ժամանակին սկսած  բուժումը հնարավորություն կտա դեղորայքային միջոցերով բուժել հիվանդությունը, ապա հետաձգված ախտորոշումը սյլ ելք չի թողնում, քան վիրահատական մոտեցման դիմելը:

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման  ապացուցված արդյունավետությամբ դեղորայքից մեկը իտալական Ռեկորդատի ընկերության ՈՒրորեկ (Սիլոդոզին 4մգ, 8մգ) դեղամիջոցն է՝ ամենաուրոսելեկտիվ ալֆա-պաշարիչը՝ մեր օրերում:

urorek-1

Ի տարբերություն տամսուլոզինի՝ սիլոդոզինը պացիենտին անհանգստություն պատճառող  ախտանշանների (միաժամանակ հաճախացած միզարձակում, նոկտուրիա` գիշերային հաճախամիզություն, և միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողություն) նկատմամբ բարձր արդյունավետություն ունի: Այս դեղամիջոցի՝ սրտանոթային համակարգի նկատմամբ  անվտանգությունն ապացուցված է: Այսպիսով, Ուրորեկը (սիլոդոզին) ապահովում է  բարձր զարկերակային ճնշում ունեցող շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների՝ անվտանգ բուժումը:

Ուրորեկը նախատեսված է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով այն հիվանդների համար, որոնց մոտ, ի թիվս այլ նախանշանների, գերակշռում է գիշերային հաճախամիզությունը՝ նոկտուրիան: Այն կարելի է նշանակել հիվանդներին, ովքեր ընդունում են նաև հակագերճնշումային դեղամիջոցներ կամ 5 Ֆոսֆոդիէստերազայի ինհիբիտորներ: Ուրորեկը կարելի է նշանակել այն հիվանդներին, ովքեր շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի անարդյունավետ բուժում, կամ այլ ալֆա-պաշարիչների կիրառության բարդություններ են ունեցել՝ առաջնահերթորեն պայմանավորված սիրտ-անոթային համակարգի հետ:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am