Փորկապություն, մեծահասակների անխուսափելի ուղեկիցը

Ասում են, երբ մարդիկ արձանագրում են, որ խնդիրներ ունեն աղիների նորմալ գործունեության հետ, մասնավորապես փորկապության տեսքով, նշանակում է՝ հասել են որոշակի տարիքի: Վիճակագրությունը փաստում է, որ յուրաքաչյուր մարդ կյանքի որևք ժամանակահատվածում փորկապության խնդիր անպայման ունենում է:  Սակայն կան ժամանակահատվածներ, երբ այս խնդիրը դառնում է քրոնիկ, սկսում է անհանգստացնել երբեմն այն աստիճանի, որ մնացած բոլոր հարցերը երկրորդային են թվում: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր երրորդ օրը կղազատումը համարվում է նորմալ մեծահասակների համար այն դեպքում, եթե նրանք մինչ այդ չեն ունենում անհարմարության զգացողություն, եթե կղազատումն առաց դժվարությունների ու ցավերի է ընթանում: Ցանկացած այլ շեղում դիտարկվում է որպես փորկապություն: Մեծահասակների փորկապության բազմաթիվ պատճառներ կան: Առանձահատուկ են նաև կանանց ու տղամարդկանց դեպքում փորկապության պատճառներն ու ընթացքը: Մասնագետները նշում են, որ այնքան տարբեր կարող են լինել փորկապության պատճառները, որ յուրաքանչյուր մարդու դեպքը կարելի է հատուկ կերպով դիտարկել:

 

Ալիմենտար փորկապության պատճառը սննդի ոչ բավարար քանակի ընդունումն է, հատկապես նշանակալի դեր ունի բուսական բջջանքի անբավարար քանակությունը: Իսկ քիչ քանակով հեղուկի ընդունումը առավել դժվարացնում է դեֆեկացիան: Նորմալ դեֆեկացիայի համար մեծ շանակություն ունի ջրի անհրաժեշտ քանակությունը, քանի որ աղիների գալարակծքկանքի կարևորագույն նախապայմանը աղիների լուսանցքում հեղուկի բավարար քանակի առկայությունն է:

Հիպոակտիվ՝ նստակյաց կենսակերպ վարող, կամ տևական ժամանակ անկողնային, անշարժ, սակավ շարժուն կենսակերպ ենթադրող հիվանդ մարդիկ ևս, ցավոք, հակված են փորկապությունների: Ժամանակի ընթացքում թուլանում է նրանց աղիների մկանային համակարգը, նվազում է գալարակծկանքների հնարավորությունը, հետևաբար և կղազատումը դժվարանում է՝ մի շարք ահարմարություններ պատճառելով:

Շատ դեպքերում փորկապությունը աղիներում քիմիական թունավորման արդյունք է, որոշ դեղամիջոցների տևական ընդունումը ևս կարող է փորկապության հանգեցնել:

Բավական տարածված է էնդոկրին համակարգի հիվանդություններով, ինչպես նաև էնդոկրին ֆոնի տեղաշարժերով պայմանավորված փորկապությունը: Մասնավորապես վահանաձև գեղձի, ձվարանների ու հիպոֆիզի ֆունկցիայի խանգարումն ի վերջո ընթանում է նաև փորկապության երևույթներով:

Հատկապես վերջին ժամանակներում մեծ թիվ են կազմում նյարդային խագարումների, հուզական լարվածության հետևանքով առաջացած փորկապության դրվագները:

Փորկապությունը մի վիճակ է, որն անհապաղ շտկում է պահանջում: Այն վտանգում է կյանքի նորմալ որակը, նպաստում է մի շարք այլ հիվանդությունների, երբեմն թունավորումների զարգացմանը: Փորկապության արդյունքում խանգարվում է նյութափոխանակությունը, որոշ միկրոտարրերի ներծծումը: Մեր օրերում քիչ չեն փորկապությունը հանող միջոցները, որոնցից շատերը արագ դրական արդյունք են ունենում: Բժիշկները հիշեցնում են, որ հատկապես որոշ բուսական բաղադրիչ ունեցող, փորկապությունը վերացնող միջոցների նկատմամբ է պետք առանձնակի ուշադրություն սահմանել: Դրանց տևական կիրառությունը կարող է հանգեցնել աղիների ատոնիայի, երբ աղիներն այլևս ի վիճակի չեն ինքնուրույն՝ առանց դեղորայքային միջամտության, գործել: Այս առումով կարևոր է նաև դեղորայքի ճիշտ ընտրությունը:

Մայոլի –Սպինդլեր դեղագործական ընկերության Տրանսուլոզա ներքին ընդունման գելը նոր սերնդի թուլացնող միջոց է: Այն պարունակում է միկրոնիզացված լակտուլոզա՝ 35գ, որը փոքր դեղաչափով բարձր օստմոտիկ արդյունք է ապահովում, հեղուկ պարաֆին՝42,91գ, փափուկ սպիտակ պարաֆին՝21,45գ, որոնք էլ ապահովում են փափկությունը:

transuloza_gel__dlja_priema_vnutr__150g

Թուլացնող արդյունքը նկատելի է 6-8 ժամվա ընթացքում: Միկրոնիզացված լակտուլոզան մետեորիզմ և որովայնի փքվածություն չի առաջացնում: Պարաֆինը փափկեցնում և միևնույն ժամանակ պատում է աղիերում առկա զանգվածը, դարձնում այն սահուն: Տրանսուլոզա կարելի է կիրառել թե բուժական, թե պրոֆիլակտիկ նկատառումներով:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am