Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ

Այն, որ շաքարային դիաբետի տարածումն ամբողջ աշխարհում պանդեմիա է հիշեցնում, բարձրաձայնվում է բժշկագիտության ամենաբարձր մակարդակներում: Տարեցտարի ընդլայնվում է  այս հիվանդության տարածվածությունը՝ ներգրավելով առավել մեծ տարիքային խմբեր: Շաքարային դիաբետը բազմաթիվ վնասներ է հասցնում մեր օրգանիզմին՝ ախտահարելով տարբեր օրգան-համակարգեր: Երբեմն նույնիսկ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ այս կամ այն համախտանիշը կամ զգացողությունը հենց դիաբետի հետևանքն են:

foot

Շաքարային դիաբետի արդյունքում նկատելիորեն վնասվում են տարբեր օրգան-համակարգերը: Այս առումով կարելի է հատկապես առաձնացնել անոթային համակարգի ստացած վնասները: Անոթների ախտահարումերն աստիճանաբար առավել խորքային են դառնում, արդյունքում արձանագրվում են տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիայի խագարումներ: Դիաբետն իր բացասական ազդեցությունն է ունեում նաև նյարդային համակարգի վրա՝ առաջ բերելով նյարդաբանական մի շարք ախտահարումներ:

Ինչպես գիտենք, դիաբետի առկայության պայմաններում, հաճախ ե առաջանում մարդկանց վերջույթների ամպուտացիայի խդիրներ: Դա մեծամասամբ պայմանավորված է լինում գանգրենոզ երևույթերով: Սա մեկ օրում չի առաջանում: Աստիճանաբար վնասվում են վերջույթների նյարդային, մկանային հյուսվածքները, անոթները:

Ոտնաթաթի այտուցվածությունը, մաշկի գույնի փոփոխությունը հենց շաքարային դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի դսևորումներն են: Որպես կանոն, մարդիկ ուշադրություն չեն դարձում այս երևույթներին: Տարիների ընթացքում վերջույթները կարող են խոցեր, վերքեր ունենալ, որոնց բուժումն ու ապաքինումը մեծագույն խնդիր են դիաբետի առկայության պայմաններում: Փտախտն աստիճանաբար առավել մեծ մակերեսներ է ընդգրկում, ախտահարվում են ոչ միայն անոթները, նյարդային, մկանային հյուսվածքները, այլև՝ոսկրերը: Արդյունքում, ի հայտ է գալիս մի իրավիճակ, երբ մարդը պարզապես պետք է հրաժարվի սեփական վերջույթից, քանի որ հիվանդության հետևանքը միայն տեղաշարժման սահմաափակումը չէ: Փտախտի հետևանքով ամբողջ օրգանիզմում տարածվում են վարակներ, այլ հիվանդություններ:

Հատկանշական է, որ դիաբետիկ ոտաթաթի համախտանիշի  հիմնական բարդությունները հնարավոր է կանխարգելել, եթե համախտանիշի սկզբնական արտահայտությունները անուշադրության չմատնվեն: Դիաբետիկ ոտնաթաթի բարդությունների կանխարգելման ու իրավիճակի վերահսկման կարևորագույն նախապայմանը դիաբետի վերահսկողությունն է: Անհրաժեշտ է կոմպենսացնել շաքարի մակարդակն արյան մեջ՝ մշտապես ընդունելով համապատասխան դեղորայք և պահպանելով ընտրված սննդակարգը:

Դիաբետիկ ոտնաթաթի ամբողջ պատկերը ստանալու համար իրականացվում են մի շարք գործիքային, ինչպես նաև լաբորատոր փորձաքննություններ:

Բուժման կարևորագույն նախապայմանը տեղային անոթների գործունեության բարելավումն է, արնամատակարարման ու արյան շրջանառության վերականգնումը: Բավական հաճախ կիրառվում են տարատեսակ վիրահատական միջամտություններ: Այս հիվանդության վատագույն ելքը ոտքի ամպուտացիան է: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ հնարավոր է բուժել նշված համախտանիշը՝ կանխելով ոտքից հրաժարվելու հեռանկարը: Այսօր ժամանակակից բժշկագիտությունը հրաժարվում է փտախտի պատճառով ոտքի ամպուտացիայի մեթոդից՝ նախապատվություն տալով օրգան-պահպանողական միջամտություններին: Այս կարևոր գաղափարին են ուղղված ամբողջ աշխարհում ներզատաբանների, անոթաբանների ու վիրաբույժների ջանքերը:

Այնուամենայիվ, բուժական միջամտություններից հետո անհրաժեշտություն է լինում օրգանիզմը բուժել տարատեսակ ինֆեկցիաներից: Սա արվում է շաքարի մակարդակի ամենօրյա ու մշտական վերահսկողության պարտադիր պայմանով:

«Առողջություն» ամսագիր
www.healthmag.am