Հրաշագործ ծնեբեկը

Ծնեբեկը ( լատիներեն Aspáragus) եվրոպական և ամերիկյան խոհանոցի ամենահայտնի և հաճախ օգտոգործվող մթերքներից է: Սակայն այն հնուց ի վեր կիրառվում է նաև հայկական խոհանոցում: Հայտնի է, որ ծեբեկը պահածոյացրել, մուրաբա, չիր, թթու են պատրաստել, ուտեստներ են պատրաստել թե՛ ձմռանը, թե՛ ամռանը: Ընդ որում, մշտապես մատնանշվել են ծնեբեկի օգտակար հատկանիշները:

Ծնեբեկ

Բույսի արմատներում հայտնաբերված են ասպարագին, արգինին, խելիդոնաթթու, ստերոիդ սապոնին, ճարպայուղ, եթերայուղ, խոլին, մինչև 41% շաքար, ընձյուղներում` 1,6-1,7% սպիտներ (ասպարագին, թիրիոզին, լիզին), արսենի հետքեր, շաքար, սաթաթթու, խելիդոնաթթու, գլիկոզիդ կոնիֆերին, ալկալոիդների հետքեր, վանիլին, կումարին, միկրոտարրերից` K, Na, Ca, Mg, P և Fe, վիտամիններ՝ B1, B2, PP, C, կարոտին։ Սերմերը պարունակում են վանիլի հոտ ունեցող մինչև 16% ճարպայուղ։  Առանձնացվում է նաև դեղատու ծնեբեկը, որում չափազանց ակտիվ են նշված նյութերն ու հանքային աղերը, ինչը թույլ է տալիս կիրառել ծնեբեկը որպես դեղաբույս: Ծնեբեկի կիրառության ամենաօպտիմալ ժամանակը գարունն է, երբ առավելագույնս ակտիվ են նշված բոլոր օգտակար նյութերը: