Տղամարդու անպտղություն

Ինչպես պարզաբանում են մասնագետները, անպտղությունը, ոչ թե միայն կնոջ կամ տղամարդու, այլև ընտանիքի խնդիրն է: Այս՝ հույժ կարևոր հիմնախնդիրը կանանց ու տղամարդկանց պարագայում միանգամայն տարբեր պատճառներ ունի: Հայաստանյան մասնագետները, համաքայլ գնալով բժշկագիտության միջազգային զարգացումներին, մեր երկրում ևս ներդնում ու հաջողությամբ կիրառում են նաև անպտղության դեմ պայքարող մեթոդներ ու միջամտություններ: Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ զրույցում պարզաբանեցինք տղամարդու անպտղության մի քանի հիմնախնդիրներն ու դրանցից ձերբազատվելու հնարավոր միջոցները:

Գևորգ Գրիգորյան

-Բժիշկ Գրիգորյան, հնարավո՞ր է միանշանակ ասել, թե որոնք են տղամարդու անպտղության պատճառները:

-Յուրաքանչյուր դեպքն առանձնահատուկ է, դիտարկվում է անհատապես: Սակայն, ընդհանրացնելով կարող ենք ասել, որ ցանկացած չբուժված բորբոքում կարող է հանգեցնել անպտղության: Առավել հաճախ հանդիպում ենխլամիդիայի, ուրիոպլազմայի, հոնորեայի հետևանքով ի հայտ եկող բորբոքումները: Լինում են և բնածինօբստրուկցիաներ: Շատ դեպքերում մայրերը չեն տիրապետում մարդու տարրական անատոմիայի, հետևաբար չեն կարողանում ժամանակին ճանաչել իրենց տղա երեխաների ֆիզիոլոգիական արատները: Որոշ տղաներ ծնվում են առանց ամորձու, և քանի որ ծնողը, բարդույթների, անիմացության հետևանքով խնդիրը չի բարձրաձայնում, երևույթըհայտնաբերվում է արդեն մեծ տարիքում, երբ այլևս անդառնալի է իրավիճակը: Ազոոսպերմիան ևս անպտղության դրսևորումներից է:

Դեռահասության և երիտասարդ տարիքում, ի՞նչ կարևոր սկզբունքների է հարկավոր հետևել՝ անպտղության ռիսկը նվազեցնելու նպատակով:

Դեռահասության ժամանակ անհրաժեշտ է ապահովել ճիշտ և պատշաճ սեռական դաստիարակություն: Շատ դեպքերում դեռահասները սխալ տեղեկատվություն են ստանում բակից կամ սոցիալական խմբերից:

Երիտասարդները պետք է հիշեն, որ վնասակար սովորությունները, առանց պաշտպանվելու սեռականհարաբերությունները, զուգընկերոջ հաճախակի փոփոխությունը, նստակյաց կյանքը, ավելորդ քաշի առկայությունը ևայլ նման գործոններ բացասական են անրադառնում վերարտադրողական համակարգի վրա:

Ցանկալի է նաև պարբերաբար այցելել պրոֆիլակտիկ զննումների տարեկան 1 անգամ ուրոլոգի մոտ, քանի որ շատախտանիշներ, որոնք որ աննկատ են թվում, իրականում կարևոր են ուրոլոգի համար:

Գոյություն ունե՞ն առողջական տեսանկյունից գանգատներ կամ նախանշաններ, որոնց միջոցով կարելի է վաղշրջանում ճանաչել ու կանխել անպտղությունը պայմանավորող հիվանդագին վիճակները:

Այդ նախանշանները կարող են լինել հենց մանկուց, և ծնողը է պարտավոր է ուշադրություն դարձնել: Օրինակ՝ամորձիների նորմալ տեղակայումը մանուկ հասակում, արտաքին սեռական օրգանների նորմալ անատոմիականկառուցվածքը, անհամաչափ կոնստիտուցիան և այլն: Անհամաչափ կոնստիտուցիա ասելով հասկանում ենք չափիցավելի բարձրահասակ լինելը և նեղ ուսեր ունենալը, կանացի տիպի ճարպակալումը (ազդրեր, հետույք),գինեկոմաստիան (կրծքագեղձի զարգացումը կանացի տիպով) և այլն: Ավելի հասուն տարիքում արդեն տղամարդըինքը պետք է ուշադրություն դարձնի վերը նշվածի վրա, ինչպես նաև ուշադրություն դարձնի իր արտաքին սեռականօրգանների փոփոխությանը, օրինակ՝ ամորձիների շրջանում լայն երակների առկայությանը:

Անպտղություն

Ի՞նչ է ազոսպերմիան: Խնդրում ենք նկարագրել իրավիճակը, որ տեղի է ունենում տղամարդու օրգանիզմում:

Տարբերակում ենք օբստրուկտիվ (երբ սերմի արտադրումը ամորձու կողմից խանգարված չէ, սակայն սերմնատարուղիներն են փակված) և ոչ օբստրուկտիվօզոսպերմիա (երբ խանգարված է սերմի արտադրման գործընթացը ամորձումեջ): Օբստրուկտիվ տարբերակը ավելի քիչ է հանդիպում, քան ոչ օբստրուկտիվը: Օբստրուկտիվ ազոոսպերմիայիառաջացման պատճառ են ժամանակին չբուժած սեռավարակները, ամորձիների վնասվածքը (տրավմա), փոշտիօրգանների բորբոքային հիվանդությունները և այլն: Ոչ օբստրուկտիվ ազոոսպեմիայի պատճառները ավելի զանազանեն՝ հորմոնալ խանգարումներ, գենետիկ խանգարումներ, իմունային խնդիրներ, վարիկոցելե (սերմնալարի երակներիվարիկոզ լայնացում),  կրիպտօրխիզմ, ինչպես նաև երկարատև չբուժած օբստրուկտիվ ազոոսպերմիան:

Ո՞ր պարագայում է սովորաբար գործում իմունային ազդակը, երբ և ի՞նչ պատճառներով է տղամարդուօրգանիզմում հակամարմիններ արտադրվում սեփական սերմի նկատմամբ: 

Հակասերմնային հակամարմիններ կարող են առաջանալ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ օրգանիզմում: Նորմայումսերմնաբջիջները պաշտպանված են կենսաբանական պատնեշներով և չունեն շփում արյան հետ: Սակայն այդպատնեշների ամբողջականության խանգարման պարագայում մարդու պաշտպանական համակարգերըակտիվանում են “օտար” բջիջների դեմ պայքարի համար:

Վիրահատական ինչպիսի միջամտություն է իրականացվում:

Վիրահատությունը կոչվում է Microscopic testicular tubular iopsy:  Այս  դեպքում  մանրադիտակի  օգնությամբ  փնտրում ու  գտնում  ենք  ամորձու  այն  խողովակիկները,  որոնք  լցված  են  սերմնահեղուկով:  Կան  բիոպսիաների  բազմաթիվ տեսակներ,  օրինակ՝  TESE  տարբերակը,  որի դեպքում  ամորձու վրա կտրված է արվում և վերցվում է հյուսվածք,  այնենթարկվում է  մանրադիտակային  զննման, որի շնորհիվ բացառված չէ սերմնաբջիջների հայտնաբերումը: Մյուստարբերակը Multifocal Fine Needle Biopsy–ն է. այդ  դեպքում մի  քանի տեղից ասեղով  անցքեր է բացվում և վերցվումխողովակիկ, որը զննության է անցնում մանրադիտակի ներքո և մեծացնում սերմնաբջջի հայտնաբերմանհավանականությանը, քանի որ որշակի հիվանդությունների  պարագայում հնարավոր է սպերմատոգենեզի (սերմիստեղծման գործընթաց) մասնակի պահպանումը ամորձու տարբեր հատվածներում: Այս երկու տարբերակները միշտչէ, որ էֆեկտիվ են լինում, քանի որ չեն տալիս 100 տոկոսանոց արդյունք և տղամարդուն զրկում են իր իսկ երեխանունենալու բոլոր հույսերից, սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հասանելի է դարձելբիոպսիայի ևս մեկ տարբերակ` Microscopic testicular tubular biopsy:  Այս դեպքում  ամորձու  վրա հարաբերականորեն մեծ կտրված է  արվում ու մանրադիտակի  օգնությամբ որոնվում և գերակշիռ մեծամասնության դեպքում հայտնաբերվում է սերմահեղուկով լցված խողովակիկը: 

-Կարելի է վստահ լինել, որ այս վիրահատությունը կարող է լիովին վերացնել անպտղության հիմնախնդիրը:

-Ցավոք, բժշկության մեջ միանշանակ 100 տոկոսով որևէ արդյունք ակնկալել չի կարելի: Եթե օբստրուկտիվազոոսպերմիա է ախտորոշվել, իրականացվում է բիոպսիա, կատարում ենք վիրահատություն՝ խցանվածհատվածների հեռացում և նորերի բերանակցում, սա բերում է արտադրված սերմի հոսքի, ինչը 64 տոկոս դեպքերում ունենում է հաջող ելք

Առողջություն ամսագիր