Օստեոպորոզ. հաճախ անտեսվող խնդիր

Օստեոպորոզ հիվանդություն, որը բնորոշվում է ոսկրային խտության պրոգրեսիվող նվազմամբ, նկատելի փխրունությամբ:

Առաջին և ամեահիմնական վտանգը, որից պետք է զգուշանալ կոտրվածքներն են, որոնց պատճառը հենց ոսկրերի փխրունությունն է: Ուսումնասիրություները ցույց են տալիս, որ 45 տարեկանն անց մարդկանց կոտրվածքների 70 տոկոսը օստեոպորոզի առկայությամբ են պայմանավորված: Կյանքի ընթացքում մարդու ոսկրային հյուսվածքը պարբերաբար նորանում է, մինչդեռ օստեոպորոզի հետևաքով տեղի է ունենում միկրոկառուցվածքային վերափոխման խանգարում, ինչի արդյունքում՝ ոսկրային հյուսվածքի ծավալի նվազում:

Օստեոպորոզ

Շատերը պարզապես ուշադրություն չեն դարձնում օստեոպորոզի խնդրին: Մինչդեռ, Առողջապահության համաշխարային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում օստեոպորոզի՝ վնասվածքների և հաշմանդամության  հետևանքով մահացությունը չորրորդ տեղն է զբաղեցում սրտանոթային, ուռուցքային և շաքարային դիաբետի բարդությունների հիվանդություններից հետո:

Այս հիվանդության նկատմամբ անտարբերությունը պայմանավորված է նրանով, որ օստեոպորոզն առաձնակի բարդ ախտանշաններ ու անհանգստություններ չի արտահայտում մինչև որոշակի ժամանակահատվածն ու փուլերը:  Սկզբնական ժամանակահատվածում այս վիճակը զարգանում է առանց հիմնական ախտաշանների: Որպես կանոն, մինչև գործիքային հետազոտությունը մարդիկ չեն կասկածում դրա գոյության մասին: Ժամանակակի ընթացքում ի հայտ են գալիս անհանգստությունները՝ ցավ ոսկրերում, ողնաշարի աստիճանական կորություն, վաղ հոգնածության զգացողություն: Երկարատև լարվածությունը, տևական քայլքի անկարողությունն ու ծանրաբեռնվածությունն աստիճանաբար ավելի շատ են անհանգստացնում: Ավելի հաճախ, մարդիկ հայտնաբերում են օստեոպորոզի առկայությունը, երբ արդեն իսկ առկա է կոտրվածք կամ լավագույն դեպքում ճաքեր: Ավելի հաճախ ոսկրերի փխրունությունը պատճառ է դառնում կոնքազդրային հատվածի կոտրվածքների, որոնք, որպես կանոն, բավական երկար են ապաքինվում, երբեմն նաև վիրահատական միջամտության անհրաժեշտություն է լինում: Թվում է, թե մեծահասակների կոտրվածքներն ընկնելու հետևանք են, սակայն վիճակագրությունը պարզել է, որ շատերն ընկնում են հենց կոտրվածքի արդյունքում:

Օստեոպորոզը հայտնաբերվում է դենսիտոմետրիկ հետազոտության արդյունքում: Պետք է հիշել, որ օստեոպորոզը նյութափոխանակության խանգարման դրսևորում է, հիվանդության հիմքում հենց մետաբոլիկ սինդրոմն է: Սա հիմնախնդիր է, որը համարյա թե անխուսափելի է: Կանանց այն սկսում է անհանգստեցնել կլիմաքտերիկ շրջանում, երբ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ հավասարակշռության խախտումների արդյուքում տեղի է ունենում նյութափոխանակային գործընթացների նկատելի խանգարում: Արդյունքում օրգանիզմում գրանցվում է կալցիումի յուրացման, փոխանակության խանգարում:

Օստեոպորոզը հիվանդություն է, որի բարդություներն ու դրսևորումները որոշակիորեն հնարավոր է կախարգելել: Օստեոպորոզի առկայության դեպքում անհրաժեշտ է հատուկ կենսակերպ սահմանել: Բժիշկների կարծիքով հիսունն անց կանայք ուղղակի պարտավոր են ընդունել կալցիումի հաբեր: Միևնույն ժամանակ, կարևոր է ճիշտ սննդակարգի ու կենսակերպի սահմանումը: Մասնավորապես մենոպաուզայի շրջանում տեղի է ունենում նաև ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիայի խանգարում: Արդյունքում, կալցիումն ու մի քանի այլ կարևոր միկրոտարրեր պարզապես չեն ներծծվում աղիների լուսանցքից: Այս առումով կարևոր է նաև ապահովել կալցիումի ներծծման գործընթացը, ինչը ևս հնարավոր է դեղորայքային միջամտությամբ, սննդակարգի շտկմամբ: Մեծ նշանակություն է տրվում կալցիում պարունակող սննդամթերքի կիրառությանը, հատկապես կաթնամթերքի ճիշտ ու պարբերաբար կիրառությունը կարող է ապահովել նկատելի արդյունք:

Վաթսուն տարեկանից հետո խորհուրդ է տրվում չափավորել ֆիզիկական ակտիվությունը՝ նվազեցելու կոտրվածքների հավանականությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս դեռևս վաղ երիտասարդությունից սկսել օստեոպորոզի կանխարգելման գործընթացը: Դրա միակ ճանապարհը համապատասխան նյութերով հարուստ սննդամթերքի օգտագործումն է, շաքարային դիաբետի վերահսկումն ու կառավարումը, ֆիզիկական ակտիվությունը: Իսկ պրեմենոպաուզալ շրջանում պարբերական ստուգումները հնարավորություն կտան վաղ հայտնաբերել խնդիրն ու առավել ուշադիր լինել սեփական օրգանիզմի նկատմամբ:

Առողջություն ամսագիր