Գրագետ նիհարելու արվեստ. բիոիմպեդանսոմետրիա

Վերգտնելով օրգանիզմի նյութափոխանակային տարիքը

Մարդու առողջության կարևորագույն բաղադրիչն օրգանիզմի նորմալ նյութափոխանակությունն է: Հենց այսհանգամանքով է պայմանավորված բազմաթիվ համակարգային հիվանդությունների առաջացումը, դրանցատահայտությունը, ինչպես նաև՝ ապաքինման հնարավորությունները: Այսօր ամբողջ աշխարհում ավելորդ քաշն ուճարպակալումը մեծագույն հիմնախնդիր են համարվում: Այս՝ քաշի գրագետ ու հիմնավորված նվազեցմանն են միտված բժիշկների ու գիտնականների ջանքերը: Հաջողված ու արդյունավետությունն ապացուցած մեթոդի մասին զրուցեցինք <<Աքսիոմեդ>> վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնի բժիշկ Նելլի Լազարյանի հետ:

-Բժշկուհի Լազարյան, ինչպե՞ս եք գնահատում մեր ժամանակներում ավելորդ քաշի ու գիրության հիմնախնդիրը:

-Ավելորդ քաշի ու գիրության հիմնախնդիրն իրոք չափազանց արդիական են: Ավելորդ քաշը բազմաթիվ պատճառներ ունի՝ սխալ սննդակարգ, սնվելու ռեժիմի բացակայություն, ադինամիա՝ մշտապես նստակյաց ու քիչ շարժուն կենսակերպ, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումներ, համակարգային հիվանդություններ: Սրանք այն գործոններն են, որոնք մեծամասամբ կառավարելի են:

Ի՞նչ հիմնական սկզբունքներ է պետք հաշվի առնել նիհարելու որոշում կայացնելիս:

-Ինչպես հայտնի է, գոյություն ունեն էքսպրես դիետաներ, որոնց միջոցով բավական կարճ ժամանակահատվածում կարելի է նկատելիորեն նվազեցնել քաշը: Սակայ, արդեն բազմիցս ապացուցվել է, որ մեր օրգանիզմի բջիջները հիշողություն ունեն: Եթե մարդը տևական սովի է մատնել իրեն, ժամերով քաղցած է մնացել, այնուհետև դիետայի ժամանակահատվածի ավարտից հետո վերադարձել է հին սննդակարգին, այդ ժամանակ բջիջները սկում են ավելի ինտենսիվորեն ճարպ կուտակել: Արդյունքում, մարդիկ շեշտակի նիհարելուց հետո սկսում են նկատելիորեն գիրանալ, ճարպակալել: Դա է պատճառը, որ երբեք չի կարելի սոված մնալ: Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ սննդի բացակայությունը դեռևս ոչինչ չի նշանակում:

-Ո՞րն է համաչափ ու գրագետ նիհարելու նախապայմանը:

-Մենք կիրառում ենք բիոիմպեդանսոմետրիա իրականացնող սարքը, որը հնարավորություն է տալիս հասկանալ մարդու նյութափոխանակության վիճակը: Սարքի գործունեության սկզբունքը էլեկտրական հոսանքի անցանելիության տարբերություններն են մեր օրգանիզմի տարբեր հյուսվածքների միջով: Էլեկտրական հոսանքը տարբեր կերպով է թափանցում հյուսվածքների միջով, ինչի հիման վրա էլ մենք հնարավորություն ենք ունենում սահմանել մարմնի բաղադրությունը: Ինչի՞ց ենք մենք բաղկացած, ինչպիսի՞ն է մեր նյութափոխանակությունը, որքա՞ն է մեր մետաբոլիկ տարիքը. սրանք այն հիմնական ցուցանիշներն են, որ ստանում ենք սարքի կիրառությամբ: Հնարավորություն ունենք նաև պարզելու, թե որքան կալորիա է ծախսում մեր օրգանիզմը 24 ժամվա ընթացքում՝ դադարի ժամանակ: Այս ամենի հիման վրա էլ յուրաքանչյուր մարդու համար սահմանվում է անհատական սննդակարգ:

-Այսպիսով՝ ինչ կարևոր հանգամանքներ եք կիրառում սաքավորումային հետազոտությունից հետո:

— Մեր նպատակը տևական արդյունքի ապահովումն է: Մենք չենք ընդունում ու կիրառում էքսպրես դիետաների արագությունը, որից հետո նույնքան արագ հնարավոր է վերականգնել ու գերազանցել նախկին քաշը: Մեթոդիէությունն այն է, որ ոչ թե քանակական ու ծավալային, այլ քաշի որակական կորուստ գրանցվի: Էքսպրես դիետաերիշնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ հեղուկ ու մկանային հյուսվածք ենք կորցնում, միևնույն ժամանակ մինչև 10-15 անգամ դադաղ է հալչում ճարպային հյուսվածքը: Մեր դիետայի հիմքում ընկած է այն,որ մենք պահպանենք և նույնիսկ ավելացնենք մկանային հյուսվաքը, պահպանենք հեղուկ միջավայրը, և մարդը նիհարի միմիայն ավելորդ ճարպային հյուսվածքի հաշվին:

Ինչպիսի՞ն է նյութափոխանակության դերը:

Բիոիմպեդանսոմետրիայի միջոցով մենք հնարավորություն ունենք սահմանել մարդու նյութափոխանակային տարիքը: Որքան տարիքը բարձր է, այնքան նիհարելու հավանականությունը փոքրանում է, հետևաբար առավել հստակ սահմանված սննդակարգի ու ռեժիմի անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Կարող է մարդը երիտասարդ լինել,բայց ծեր մարդու տարիքի նյութափոխանակություն, դա կենսակերպի, ուտելիքի որակի, ադիամիայի հետևանքն է, որիվտանգը նաև հիվադություններն են: Եթե սահմանված սննդակարգով, որն անհատապես է ընտրվում, կարգավորվում է մարդու նյութափոխանակությունը, աստիճանաբար սկսում է այն համապատասխանել իրական տարիքին:

-Որն է նիհարելու ամենաօպտիմալ չափաքանակը և ի՞նչ հիմնական սկզբունքներ են հաշվի առնվում սննդակարգը սահմանելիս:

-Ամենաօպտիմալը մեկ շաբաթվա ընթացքում մարմնի քաշի 1-1.5 տոկոսի նվազեցումն է: Եթե դա արվում է ճիշտ սննդակարգի, ընտրված համապատասխանաբար սահմանված մթերքների կիրառությամբ, սա տևական ու հիմնավոր է լինում: Պետք է խելացի մոտենալ հարցին, առաջնահերթորեն վերականգնել օրգանիզմի նյութափոխանակությունը: Անհատական դիետան կազմվում է՝ հաշվի առնելով, թե որքան կալորիա է ծախսում օրգանիզմը հարաբերական հանգստի պարագայում: Պետք է պարզել օրգանիզմում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի վիճակը,համապատասխանաբար հավասարակշռությունը պահող ճիշտ դիետա ընտրել: Մենք նյութափոխանակությունը կարգավորում ենք սննդակարգի միջոցով, սակայն եթե կան համակարգային հստակ հիվանդություններ՝ սրտանոթային, էնդոկրին այլ համակարգերի խնդիրներ, համապատասխան նեղ մասնագետի կողմից լինում են և դեղորայքային նշանակումներ:

Հասցեն՝ Երևան, Տերյան 3/42
010522882, 091522882, 095522882