Կանխարգելենք և բուժենք հարբուխը

Տարվա բոլոր եղանակներին, և հատկապես աշնանն ու ձմռանը հարբուխները հաճախ են այցելում մեզ: Թե ինչ հետևանք կարող են ունենալ հարբուխն ու մրսածությունը մեր օրգանիզմի, շնչառական համակարգի օրգանների վրա, կպարզաբանի քիթ-կոկորդ-ականջաբան Լիլիթ Պետրոսյանը:

1902856_664850053573892_1672831354_n

-Նախ, պարզենք, թե ինչ է հարբուխը. այն վերին շնչական ուղիների լորձաթաղանթի այտուցվածությունն էՄրսածության, սուր վիրուսայիև և ալերգիկ ախտահարումների ժամանակ, դժվարանում է քթային շնչառությունը,նեղանում կամ փակվում են հարքթային խոռոչների բնական բացվածքները, նեղանում են նաև Եվստախյան խողովակի քթըմպանային բացվածքները, որի հետևանքով առաջանում են հետևյալ գանգատները՝ գլխացավ,ականջներում փակվածության զգացում, շշմածություն, ընդհանուր թուլություն: Ոչ քթային շնչառության հետևանքով օդը առանց ֆիլտրվելու և տաքանալու իջնում է ստորին շնչուղիներ՝ ախտահարելով վերջիններս, նաև ռեֆլեկտոր կերպով փոքրանում է թոքերի շնչական ծավալը :

-Հարբուխի հետևանքով կարո՞ղ է վնասվել նաև լսողությունը և ընդհուպ ի՞նչ աստիճանի կարող է լինել վտանգը:

Այո, լսողությունն ընկճվում է, եթե հարբուխի առաջացման պատճառը սուր վիրուսային վարակն է, կարող է անգամ ժամանակին ոչ ճիշտ բուժման պատճառով տեղի ունենալ լսողության կորուստ: Բակտերիալ ախտահարման դեպքում կարող է առաջանալ միջին ականջի բորբոքում, դրա հետ կապված մի շարք վտանգավոր բարդություններ: Ալերգիկ այտուցի ժամանակ, ականջների փակվածությունն ու քորը դարձելի է, երբ վերացվում է ալերգենը կամ հիվանդը ստանում է համապատսխան բուժում:

՞նչ ազդեցություն ունեն հարբուխն ու մրսածությունը կոկորդի վրա, և ի՞նչ այլ հիվանդություններ, հիվանդագին վիճակներ կարող են ի հայտ գալ:

Հարբուխի ժամանակ, երբ այտուցվում է ըմպանի և կոկորդի լորձաթաղանթը, տեղի են ունենում լորձի որակի փոփոխություն, կանգային երևույթներ, այս ամենին կարող է միանալ և բակտերիալ միկրոֆլորան և ախտահարվել վիրուսային վարակով: Երկու դեպքում էլ պացիենտը գանգատվում է ցավից, խեղդոցի զգացումից, հազից, ձայնի խռպոտացումից, անգամ ձայնի կորստից: Եթե բկանցքն ախտահարվում է ստաֆիլաստրեպտակոկային վարակով,ապա, որպես կանոն, հիվանդանում են թարախային անգինայով, պարատոնզիլիտով, կամ պարատոնզիլյար թարախակույտով, որի դեպքում խիստ հակացուցված է մաքրել, կամ որևէ ագրեսիվ միջամտությամբ ինքնաբուժմամբ զբաղվել: Որպես բարդություն՝ կարող է առաջանալ սեպսիս՝ արյան վարակ: Կոկորդի բորբոքային այտուցի ժամանակ,երբ կա ձայնի խզում, անհրաժեշտ է ստանալ համապատասխան բուժում և պահպանել ձայնային ռեժիմ, որպեսզի հետագայում խուսափենք ձայնալարերի վնասումից: Վտանգավոր է կոկորդի ստորձայնալարային լորձաթաղանթիսուր ալերգիկ կամ մանկական տարիքի այտուցը, որը կարող է հանգեցնոլ սուր շնչական կաթվածի և լինել կյանքի հետանհամատեղելի: Վերջիններիս դեպքում անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացում:

-Ո՞րն է հարբուխի և մրսածության դեմ պայքարի լավագույն միջոցը, և ի՞նչ դեղամիջոցների է դիմում բժշկությունն այդ պայքարում:

Պրոֆիլակտիկ լավագույն միջոցներից է քթի խոռոչի հաճախակի լվացումը աղաջրային լուծույթներով: Առաջինօղակի դեղամիջոցները՝ տեղային անոթասեղմիչներն են, որն ի դեպ չի կարելի չարաշահել 5 օրից ավել: Մրսածությանդեմ պայքարելու լավագույն միջոցն է առողջ ապրելակերպը՝ առատ հեղուկներ, թարմ մրգեր, բանջարեղենօգտագործելը, ճիշտ սննդակարգը, հաճախակի մաքուր օդում լինելը, սենյակն օդափոխելը և սպորտով զբաղվելը:

-Դասական բժշկությունը ժողովրդական բժշկության ի՞նչ միջոցներ է կիրառում դեղորայքին զուգահեռ և որո՞նք է կտրականապես մերժում:

Ժողովրդական մեթոդներից ընդունելի են մուրաբաներով, խոտաբույսերով թեյերը, մեղրկիտրոնը, եթե ալերգիա չկաոտքերի տաք լոգանքը, եթե չկա հակացուցում, ինհալացիաները, երբ արվում են ճիշտ ժամանակին, խոտաբույսերով ողողումները:
Հակացուցված են բոլոր տեսակի բանջարեղենային կամ բուսական մզվածքները, կաթը, տապակած սոխը քթի կամ ականջի մեջ կաթեցնելը: Հակացուցված են նաև սուր թարախային բորբոքման ժամանակ տաքացնող կոմպրեսները,ագրեսիվ մաքրման միջոցները:

Առողջություն ամսագիր