Կինը մենոպաուզայի շրջանում

Կլիմաքսը կնոջ տարիքի հետ ի հայտ եկող ֆիզիոլոգիական շրջան է, որի հիմքում հորմոնալ համակարգի ևձվարանների ֆունկցիայի փոփոխությունն է:

Տարբերում ենք նաև կլիմաքտերիկ սինդրոմ հասկացությունը, որը պաթոլոգիկ վիճակ է, արտահայտվում է վեգետատիվ անոթային, հոգեհուզական և նյութափոխանակային փոփոխություններով:

pavel

Մենոպաուզան ընդհանուր առմամբ լինում է մինչև 50 տարեկանը, այն խիստ անհատական է և տարբեր կանանց պարագայում տարբեր կերպ կարող է դրսևորվել:

Տարբերում ենք վաղ մենուպաուզա, որը կարող է տեղի ունենալ 40-44 տարեկանում, և վաղաժամ մենոպաուզա՝ 37-39 տարեկանն ընկած ժամանակահատվածում: Եվ՛ վաղ, և՛ վաղաժամ մենոպաուզայի հիմքում գեներն են՝ ժառանգականությունը:

Մենոպաուզան, ընդհանուր առմամբ, ունի իր ժամանակային բաժանումները՝ պրեմենոպաուզալ, մենոպաուզալ ևպոստմենոպաուզալ: Պրեմենոպաուզալ ժամանակահատվածում կինն ադեն սկսում է դաշտանային ցիկլ չունենալ:Բուն մենոպաուզայի ժամանակ կինը 12 ամիս շարունակ դաշտան չի տեսնում: Պոստմենոպաուզալ հատվածը սկսում էմենոպաուզայից և տևում է մինչև 65-69 տարեկանը:

Menopauza

Բնորոշող գանգատներ

Ըստ կլիմաքտերիկ խանգարումների բնույթի՝ գանգատները լինում են վաղ և ուշ: Վաղ խանգարումների ժամանակ կինը կարող է նշել ջերմության տատանումներ, ջերմության բարձրացում կամ իջեցում, ճնշման տատանումներ՝ հիպեր կամ հիպոտոնիա, գլխացավեր, գլխապտույտներ, չմոտիվացված, ոչնչով չպայմանավորված անհանգստություն, ուրոգենիտալ, հորմոնալ ֆոնի փոփոխությունների հետ կապված խանգարումներ, չորություն սեռական հարաբերության ժամանակ արյունային արտադրություն հեշտոցի պատերի լորձաթաղանթի վնասման արդյունքում: Կանայք գանգատվում են մաշկի չորությունից, մազաթափությունից, եղունգների փխրունությունից: Ավելի ուշ շրջանին բնորոշ գանգատներ ևս կան՝ սիրտ-անոթային համակարգի խանգարումներ, սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտներ, ինֆարկտ, օստեոպորոզ, ազդրի վզիկի կոտրվածքը ոսկրի փխրունության հետևանքով ամենամեծ վտանգն է:

Ախտորոշում

Կլիմաքկտերիկ շրջանի ախտորոշումը մեծ դեր է խաղում պրեմենոպաուզայի ժամանակ, երբ դաշտանը դեռևս անկանոն է, և դեռևս կանայք չեն կարողանում հստակ տարբերակել՝ իրենց անհանգստացնող խնդիրները դաշտանադադարի հետևանք են, թե՝ոչ: Առաջին հերթին լյուտեինիզացնող և ֆոլիկուլոխթանիչ հորմոններն են ստուգվում: Սովորաբար մենոպաուզայի ժամանակ այս հորմոնները բարձր են և իրենց սանդղակով համապատասխանում են մենոպաուզայի շրջանին: Էստրոդիոլի մակարդակն իջնում է:

Կանխարգելիչ հետազոտությունների անհրաժեշտությունը

Դաշտանադադարի շրջանը կնոջ կյանքում չափազանց պատասխանատու և բարդ շրջան է: Կինը տարբեր բնույթի առողջական խնդիրների տեսանկյունից ռիսկային վիճակում է: Այս ընթացքում հիվանդությունների զարգացումը սկզբնական շրջանում կանխելու նպատակով ճիշտ է, որ կինը մի քանի հիմնական հետազոտություն անցնի: Խորհուրդ է տրվում անցնել ուլտրաձայնային հետազոտություն սկսած պրեմենոպաուզալ շրջանից: Այս ժամանակ արգանդի խոռոչի էնդոմետրիումի հաստությունը չպետքէ գերազանցի 5մմ: Դա շատ կարևոր է, քանի որ ավելի բարձր չափերն այլ խնդիրների մասին են վկայում, ընդհուպ՝ արգանդի խոռոչի քացկեղի: Շատ կարևոր է դենսիտոմետրիա կատարել՝ ոսկրային հյուսվածքի կարծրությունը ստուգելու համար: Խորհուրդ է տրվում կատարել մամոգրաֆիա՝ կանխելու կրծքագեղձի քաղցկեղային հիվանդության հնարավոր զարգացումը: Նեղ մասնագիտական հետզաազոտություններ ևս կարելի ՝է իրականացնել, մասնավորապես ներզննում և կոլպոսկոպիա՝ ցիտոլոգիական հետազոտություն, որը ցույց կտա <<վատ>> բջիջների առկայությունը:

Փոխարինող հորմոնային թերապիա
Բուժման այս տեսակի նպատակը աստիճանաբար նվազող, բայց չափազանց անհրաժեշտ հորմոնների ներմուծումն է: Շատ կանայք խուսափում են այս թերապիայից: Սակայն դրա անհրաժեշտությունն իրոք ապացուցված է: Հնարավոր է իրականացնել մոնոթերապիա՝ մեկ՝ հեստագենային կամ էստրոգենային պրեպարատ նշանակելով: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր դեպք անհատական է, նշանակումներն արվում են ըստ հստակ ցուցումների և անհրաժեշտությունից ելնելով:

Դրական կողմեր
Հորմոնալ փոխարինող թերապիայի արդյունքում առավելագույնս նվազում են կլիմաքտերիկ սինդրոմի գանգատները՝ ջերմային տատանումներ, ինքնազգացողության վատացումներ, ճնշման տատանումներ: Այս թերապիան օգնում է բոժման ընթացքն ավելի հեշտ տանել, խուսափել հնարավոր հիվանդութոյւնների զարգացումից: Փոխարինող հորմոնային թերապիան խորհուրդ է տրվում կիրականացնել 5 տարի տևողությամբ, սակայն տևողությունը ևս խիստ անհատական է:

Բացասական կողմեր

Եթե տվյալ կինը 5 և ավելի տարի օգտագործել է հորմոնային թերապիա, և չի գտնվել բժշկի հսկողության ներքո, նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման որոշակի ռիսկ: Հետևաբար խորհուրդ է տրվում մշտապես խորհրդակցել բժշկի հետ՝ անհրաժեշտության դեպքում ժամանակին ընդհատելու կամ փոփոխելու բուժումը:

Եթե կինը փոխարինող թերապիա է ստանում, սիմպտոմներն այլևս ի հայտ չեն գալիս, իջնում է իշեմիկ հիվանդությունների, օստեոպորոզի, ինսուլտի, այլ հիվանդությունների հավանականությունը: Այն կանանց, ովքեր խուսափում են հորմոնային փոխարինող թերապիայից, կարող է նշանակվել ֆիտոթերապիա՝ բուսական ծագման էստրոգեններով:

Ամեն դեպքում, կլիմաքտերիկ շրջան մտնող կինը պետք է լինի բժշկի հսկողության ներքո, որպեսզի տեղյակ լինի իր առողջական վիճակի բոլոր մանրամասներին և հեշտությամբ հաղթահարի այս պատասխանատու ժամանակահատվածի բարդությունները, կանխի հնարավոր հիվանդությունների զարգացումը նախնական փուլերում, վերգտնի իր կյանքի որակը:

Պավել Սոցկիյ
մանկաբարձ, գինեկոլոգ