Կյանքն առանց կաթնամթերքի

Կաթն առաջին մթերքն է, որն ընդունում է մարդն իր կյանքում:

Կաթի և դրանից պատրաստված մթերքների կիրառության անհրաժեշտության մասին խոսում էր դեռևս Հիպոկրատը:

Այն բարձր էներգետիկ արժեք ունի: Որոշ կաթնամթերքների սննդային արժեքն ավելին է, քան մսամթերքինը: Կաթնային մթերքները հագեցած են բազմաթիվ օգտակար նյութերով, մասնավորապես՝ A, B, PP, E վիտամիններով, ֆոլաթթվով:Կաթնամթերքը հարուստ է կալցիումով, ֆոսֆորով, միկրոտարրերով, որոնք նպաստում են ոսկրամկանային համակարգի զարգացմանը: Սպիտակուցներն այն օրգանական նյութերն են, որոնք կատարում են օրգանիզմի համար կարևոր բոլոր ֆունկցիաները, անհրաժեշտ են ոսկրերի, ատամների, կմախքի ձևավորման, մարդու շարժունակության, տոնուսի համար: Հենց սա է պատճառը, որ կաթնամթերքն ուղղակի պարտադիր է փոքրիկների և հղի կանանց սննդակարգում:

Dairy

Հենց ինքը կաթը պարունակում է մարսողության համար կարևոր ֆերմենտներ, որոնք ճեղքում են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը: Կան մարդիկ, ովքեր իրենց առօրյայում հրաժարվում են կաթնամթերքից, շատերը պարզապես չեն կարողանում յուրացնել այն:

Կաթնամթերքից միանգամայն հրաժարվող մարդիկ որոշակի ընդհանրություններ ունեն. Նրանք կարող են գանգատվել մարսողության պարբերական խանգարումներից, աղեստամոքսային համակարգի խնդիրներից և ահարմարություներից: Օստեոպորոզն առավելապես պատուհասում է կաթնամթերքից հրաժարվողներին: Հոգածություն, աշխատունակության անկում, թուլություն. այս վիճակերը ևս ընդհանրացնում են կաթնամթերքից սկզբունքորեն հրաժարվողներին: Հղիության ընթացքում կաթամթերքից հրաժարումը հանգեցնում է քնկոտության, ոսկրերի փխրունության, պտղի հենաշարժողական համակարգի զարգացման խնդիրների: