Հիվանդությունների բուժում աղի քարանձավում

Արդեն հինգերորդ տարին է, ինչ գործում է Աղի քարանձավը` 2011թ. հոկտեմբերի 31ից: Մենք բազմիցս լսել էինք հալոթերապիա իրականացնող կենտրոնների մասին, հատկապես տեղյակ էինք Չեխիայում, Իտալիայում, Գերմանիայում գործող նմանատիպ կենտրոնների մասին: Իսկ Ավանի աղի հանքի և դրա բուժական արդյունավետության մասին իհարկե տեղյակ ենք բոլորս: Հետաքրքրվեցինք, պարզեցինք, որ հալոթերապիա իրականացնող, հատուկ բուժական սարքավորումներով հագեցած կենտրոններ, որոնք կկարողանան աղի հանքի միկրոկլիման վերարտադրել, չկան Հայաստանում՝ չնայած` մեծ է դրանց անհրաժեշտությունը,- նշում է կենտրոնի տնօրեն Գոհար Մովսիսյանը:

Մենք կապ հաստատեցինք Գերմանիայի «Aeromed-Genesung GMBH» ընկերության հետ, որը կառավարվող շնչառական միջավայրերի ստեղծման համար նախատեսված սարքավորումներ նախագծող և արտադրող առաջատար ընկերություններից մեկն է Եվրոպայում: Դարձանք այս կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում, հրավիրվեցին մասնագետներ, և ստեղծվեց մեր հալոկենտրոնը:

12790966_932345576880440_4220780900306200069_n

-Ո՞րն է «Salzgrotte» հալոկենտրոնի գործունեության առանցքը: Ո՞ր դեպքում է կարելի ու ցուցված այստեղ այցելել:
-Բազմաթիվ հիվանդագին վիճակեր ու հիվանդություններ կան, որոնց պարագայում ցուցված է հալոթերապիան: Հալոթերապիան ոչ դեղորայքային բնական բուժական մեթոդ է, որը հիմնված է ստորգետնյա աղային քարանձավերի սպելեոբուժարանների միկրոկլիմայի վերարտադրման և կիրառման վրա: Հալոթերապիա նշանակվում է շնչուղիների հիվանդությունների` սուր, ռեցիդիվող բրոխիտի, օբստրուկտիվ բրոնխիտի, թոքաբորբից հետո մնացորդային հազի, մասնագիտական գործոնով պայմանավորված հազի, բրոնխիալ ասթմայի(ալերգիկ և ինֆեկցիոն բնույթի), ցածր դիմադրողականության ( հաճախակի սուր շնչառական հիվանդությունների, վիրուսային ինֆեկցիաների)դեպքերում: Հալոթերապիան ցուցված է նաև քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդությունների ժամանակ` ալերգիկ և վազոմոտոր ռինիտ, ադենոիդիտ, ռինոսինուսոպատիա, ֆարինգիտ, տոնզիլիտ, սեզոնային ալերգիաներ (պոլինոզ): Մաշկային մի շարք հիվանդություններ՝ ատոպիկ դերմատիտ, նեյրոդերմիտ, պսորիազ, էկզեմա, մաշկի նեխուկներ, ուգրի և այլն արդյունավետ կերպով ենթարկվում են հալոթերապիայի բուժիչ ազդեցությանը:

10612715_932345530213778_862637957261639672_n

-Հալոթերապիայի ցուցումները բավական շատ են, իսկ ինչ է աղե քարանձավը և ինչպես է այն գործում:

-Հալոթերապիա իրականացնելու համար միայն աղով պատված պատերը բավական չեն: Անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ, որն էլ մենք ունենք: Այս սարքավորումները սերտիֆիկացված են՝ որպես բժշկական տեխնիկա, կազմակերպությունները, որոնք արտադրում են այս սարքերը լիցենզավորված են՝ որպես բժշկական սարքավորումներ արտադրող: Սա կարևորագույն նախապայման է, քանի որ համապատասխան սարքավորումն է իրականացնում թերապիան: Նշեմ, որ սրահը գեղեցիկ և տրամադրող դիզայն ունի, համապատասխան հանգստացնող միջավայրը, դասական հանգիստ երաժշտությունն ունեն նյարդերը հանգստացնող ներազդեցություն, կտրում են առօրյա հոգսերից, կենցաղային դժվարություններից ու լարվածությունից: Մեր սեանսներից հետո մարդիկ հոգեպես հանգստանում են, վերականգնվում է քունը, ախորժակը, նկատելիորեն բարելավվում է նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, բայց սրանք ընդամենը կողմնակի ներգործություններ են, քանի որ հիմնական բուժիչ գործողությունն իրականացնում է հալոգեներատորը:

1918078_932349256880072_1841646136917546726_n

-Ի՞նչ է հալոգեներատորը և ո՞րն է դրա նպատակը:

— Բնական աղի հանքերում օդը հագեցած է աղի մասնիկների որոշակի խտությամբ, օդը իոնիզացված է: Հալոթերապիա իրականացնող աղի քարանձավում աղային թերապիան իրականացվում է հալոգեներատորի միջոցով: Հալոգեներատորը չոր աղի փոշեցիրն է: Մենք հնարավորություն ունենք հալոգեներատորն այնպես ծրագրավորել, որ մեկ խորանարդ մետրում աղի խտությունը լինի 0,5-12մգ: Անհրաժեշտ սարք է նաև խտության հաղորդիչը, որը առանց դադարի չափում է սենյակի օդի աղի խտության մակարդակը, տվյալները հաղորդում է հալոգեներատորին: Պետք է նշել, որ խտությունն ընտրվում է յուրաքանչյուր պացիետի համար՝ անհատապես: Սա կարևորագույն գործոն է, որովհետև տարբեր պաթոլոգիաների ժամանակ աղի խտության տարբեր աստիճաններ են ցուցված:

Չոր NaCl-ը փոշեցիրի մեջ մեծ արագությամբ մանրացվում է, և տարածվում է հալոխցիկում: Աղի մասնիկների չափը կարևոր է, քանի որ միայն 0, 5-1, 5մկմ մեծության մասնիկներնը կարող են հասնել բրոնխների ալվեոլները: Հատկանշական է, որ մեծ արագության պարագայում աղի փոշու մասնիկները ստանում են բացասական լիցք, չեն նստում հատակին, այսպիսով ախտահանիչ է նաև տարածքի օդը: Սեանսի ընթացքում հալոխցիկի օդը ավելի քան 10 անգամ մաքուր է, քան արտաքին միջավայրում:Այս օդը նաև իոնիզացված է, քանի որ աղի բացասական լիցք ստացած մասնիկները միանալով օդի մոլեկուլների հետ, իոնիզացնում են այն:

10612715_932345530213778_862637957261639672_n

-Ինչպիսի՞ ներազդեցություն ունի հալոթերապիան տարբեր հիվանդությունների պարագայում:

-Տարբեր հիվանդությունների պարագայում, հատկապես եթե առկա է մածուցիկ խորխ, ջրիկացնում է խորխը, աշխատացնում է թարթիչ էպիթելները, ակտիվացնում է մուկոցիլիար ֆունկցիան, ինչը որպես կանոն բավական զարգացած չէ մինչև մինչև 7 տարեկան երեխաների մոտ: Հալոթերապիայի ազդեցության հետևանքով բարելավում է տեղայյին և հումորալ դիմադրողականությունը, կարգավորվում է իմունոգլոբուլինների մակարդակը: Ալերգիաների դեպքում զգալիորեն իջնում է IgE-ի ցուցանիշը: Հալոթերապիան օգտագործում է հակայտուցային, հակաբորբոքային, հակասեպտիկ հատկությունները:

-Ինչպե՞ս է կառավարվում հալոգեներատորը և արդյոք բոլոր տարիքային խմբերի ու հիվանդությունների պարագայում կիրառվում է օդի նույն խտությունն ու սեանսի տևողությունը:

-Հալոթերապիայի արդյունավետության կարևորագույն գործոնը անհատական մոտեցումն է: Յուրաքանչյուր պացիենտին մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում՝ կախված հիվանդությունից, դրա տևողությունից, խորության աստիճանից և պացիենտի տարիքից: Մենք հանգամանորեն ուսումնասիրում ու հաշվի ենք առնում հիվանդության աստիճանն ու դրսևորումները: Այս ամենի համալիրը առողջության ու կազդուրման կարևորագույն նախապայմանն են, որին և նպաստում ենք մենք՝ «Salzgrotte» հալոկենտրոնի հիմնադիրներն ու մասնագետները:

«ՍԱԼՑԳՐՈՏ» ԱՂԵ ՔԱՐԱՆՁԱՎ,
«ԱԵՐՈՄԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ)
ԲԱՑԱՌԻԿ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սայաթ-Նովայի պող., 31 շենք +374-10-566903 , +374-93-006766 (բջջ.)

Անդրանիկի փող., 5/9 շենք (№19 պոլիկլինիկայի շենքում)

Շուտով՝  Իսրայելյան 21, բն. 17