Շոկոլադ. ընդդեմ սթրեսի ու հիվանդությունների

Ժամանակին շոկոլադը հասանելի էր միայն թագավորական կամ իշխանական տների ադամներին: Պատճառը՝ թանկ հումքն ու դժվար արտադրական տեխնոլոգիաներն էին: Անցյալ դարի սկզբին հումքն էժանացավ, տեխնոլոգիաները՝ պարզեցվեցին: Ավելին, դրանք կատարելագործվեցին և ավելի լայն տարածում գտան: Բազմաթիվ ուսումնասիրություններով ապացուցվել է շոկոլադի տոնուսավորող, տրամադրությունն արագ կերպով բարձրացնող հատկությունները:

Chocolate-1

Ինչպես փաստում են գիտականները շոկոլադը բարելավում է նյութափոխանակությունը, ինչի հետևանքով արդյունավետ պայքար է ընթանում ազատ ռադիկալների նկատմամբ: Այն հիանալի հակաօքսիդանտ է, անգամ ի զորու է կանգնեցնել բորբոքային վիճակները, կարգավորել խոլեստերինի մակարդակը, ապահովել լրացուցիչ ուժով և բարձրացնել աշխատունակությունը: Շոկոլադը ցուցված է մասնավորապես աթերոսկլերոզ ունեցողներին: Հայտնի է, որ մի քանի կտոր շոկոլադ ուտելով կարելի է կանխարգելել հարբուխի առաջացումը:

Հատկապես տևական մտավոր լարվածության պայմաններում աշխատողներին խորհուրդ է տրվում օրվա մեջ մի քանի կտոր մուգ շոկոլադ ուտել: Ընդամենը հիսուն գրամ շոկոլադը կարող է կարգավորել ճշումը, թուլացնել անոթների լարվածությունը:

Շոկոլադն արդյունավետորեն ներազդում է սթրեսի հորմոնների վրա՝ ճնշելով դրանց զարգացումը:

Տաք, թանձր շոկոլադը ամենաիսկական հակադեպրեսանտ է համարվում: Որոշ դեպքերում այն կարող է համարժեք լինել դեղամիջոցներին: