Պոդիատրիա. անհրաժեշտ տեղեկություններ բոլորի համար

Պոդիատրիան համեմատաբար երիտասարդ ուղղություն է բժշկության մեջ, առաջացել է անցած դարի սկզբում և այսօր կիրառվում է արևմտյան երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ավստրալիայում․․․ Պոդիատրիան ուսումնասիրում է ոտնաթաթի հետ կապված բոլոր խնդիրները, առնչվում է վնասվածքաբանության, օրթոպեդիայի, էնդոկրինոլոգիայի, անոթային, թարախային, էսթետիկ վիրաբուժության, նյարդավիրաբուժական, ռևամատոլոգիայի և բժշկության այլ ոլորտների հետ։ Պոդիատրիան ուսումնասիրում է ոտնաթաթի բնածին, ձեռքբերովի, տրավմատիկ բնույթի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը, ոտնաթաթի և քայլքի կենսամեխանիկան, վերլուծում է ոտնաթաթի ֆունկցիոնալ առանձնահատկությունները, բացատրում է քայլքի տարբեր ձևերը, ուսումնասիրում է ոտնաթաթի դիրքը կոշիկներում և ոտնաթաթի դեֆորմացիաների զարգացման մինչկլինիկական ողջ շարքը։

<<Կումուրյան Պոդիատրիկ Կլինիկայի >> վնասվածքաբան-օրթոպեդ Տիգրան Աղաբաբյան
-Ի՞նչ ծառայություններ է մատուցում <<Կումուրյան Պոդիատրիկ Կլինիկան։
-Կլինիկան արդեն երկու տարի գործում է ամերկյան կլինիկաների չափանիշներին համաձայն։ Կլինիկան ապահոված է բարձր որակի սարքավորումներով։ Գերմանական ֆրեզային ապարատի օգնությամբ մեխանիկական եղանակով առանց ցավի և արյան հեռացվում են սնկային հիվանդություններից ախտահարված եղունգները, կամ եղունգի հատվածները։ Այս մեթոդը թույլ է տալիս կանխարգելել եղունգի առողջ հատվածի հետագա ախտահարումը, նաև պակասեցնել դեղամիջոցների կիրառումը։
Հատուկ ուշադրության կենտրոնում են շաքարային դիաբետի առաջացրած խնդիրները:

Ինչպես գիտենք, շաքարախտի  պարագայում  թիրախային  են գլխուղեղը, սիրտը,  երիկամները, աչքերը և ոտնաթաթը։ Դիաբետի ժամանակ ախտահարվում են մանր և խոշոր անոթները, հատկապես մանր անոթների ախտահարման հետևանքով առաջանում է նյարդի սնուցման վատացում, նեյրոպատիաներ ՝ տաքության կամ սառնության զգացողություն, ցավի , անոթավորման խանգարումներ, և, քանի որ ոտնաթաթը սրտից ամենահեռուն է գտնվում, համարվում է ամենավատ արյունամատակարվող մասը։ Մենք կարևորում ենք նաև <<դիաբետիկ ոտնաթաթի>> խնդիրների առաջացման կանխարգելումը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ դիաբետով հիվանդների ոտնաթաթի այս կամ այն մակարդակի ամպուտացիաների 80% հնարավոր էր կանխարգելել։ Շատ կարևոր է հիվանդին ճիշտ տեղեկատվություն մատուցելը և հենց հիվանդի հետևողականությունը, քանի որ մանր ճաքերը, կոշտուկները, դեղնած եղունգները արդեն իսկ պետք է դիաբետով հիվանդի համար ահազանգ լինեն բժիշկին դիմելու և բուժվելու, չէ՞ որ դիաբետիկներին խստիվ արգելվում է ինքնաբուժությունը։ Մանր և աննշան թվացող խնդիրները՝ կլինեն դրանք կոշտուկներ, կամ ճաքեր, կարող են բերել լուրջ խնդիրների առաջացմանը։

-Ամենահաճախ հանդիպող խնդիրները որո՞նք են։
— Եղունգների հետ կապված խնդիրները՝ սնկային ախտահարում, ներաճած եղունգներ, կլորացված եզրերով եղունգներ, կոշտուկներ։ Կարծիք կա, որ կոշտուկը <<արմատով>> հեռացնելուց հետո այն այլևս չի առաջանա, սակայն, այն հեռացնելով, հարցի լուծում չենք ստանում։ Մեր կլինիկայում ընդունված է մոտեցում, երբ կոշտուկների հեռացմանը զուգահեռ կատարվում են մի շարք միջոցառումներ, որոնց շնորհիվ կանխարգելվում է նոր կոշտուկների գոյացումը ։ Հարկ է նշել, որ կոշտուկները՝ ներբանի և մատների վրա բարձր ճնշման արդյունքում մաշկի պաշտպանական մեխանիզմի հետևանք են
մաշկի կոշտացման արդյունքում էլ առաջանում են կոշտուկներ։ Մեզ մոտ պատրաստվում են հատուկ ներդիրներ, որոնք հնարավորինս կանխարգելում են ճնշումը, հատուկ օրթոպեդիկ կոշիկներ, անհատական հատուկ սիլիկոնե էլեմենտներ, որոնք ինչ-որ չափով շտկում են մատների դիրքը և պակասեցնում ճնշումը, նաև կիրառվում է օպերատիվ միջամտություն ոսկրերի վրա, երբ խնդիր առաջացնող հատվածները որոշակի չափով հեռացվում են։

-Կոշիկների սխալ ընտրությունը կարո՞ղ եղունգի ներաճի խնդիր դառնալ։
— Եղունգի ներաճի մի քանի պատճառ կա
կառուցվածքային առանձնահատկությունը, ժառանգական խնդիրները (երբեմն հենց հիվանդերն են նշում , որ իրենց ազգականների մոտ նույն խնդիրը կա)։ Հաջորդ պատճառն այն է, երբ փափուկ հյուսվածքներն են դեֆորմացվում, սեղմվում դեպի եղունգը՝ օրինակ, հղիների մոտ այտուցների հետևանքով։ Երբեմն եղունգները սխալ կտրելու պատճառով կարող է առաջանալ այս խնդիրը (հատկապես առաջին մատի եղուգը կտրելիս) ` եղունգի եզրը պետք է լինի ուղիղ, ծայրային հատվածները չկլորացվեն, և, իհարկե նեղ կոշիկը կարող է եղունգի ներաճի պատճառ դառնալ։
-Հաճախ հանդիպող խնդիր է նաև գորտնուկները։ Արդյո՞ք կարելի է հեռացնել այդ գոյացությունները և ինչպե՞ս կանխել հետագա առաջացումը։
-Շատ հաճախ գորտնուկները շփոթում են կոշտուկների հետ, սակայն այս գոյացություններ տաևբերվում են իրարից։
Կոշտուկները բարձր ճնշման և օրգանիզմի պաշտպանական պատասխան ռեակցիան են, իսկ գորտնուկները՝ մաշկի վիրուսային հիվանդություններ են և կարող են առաջանալ ներբանի կամայական մասերում։ Ի տարբերություն դաստակին գոյացած գորտնուկների, ոտնաթաթի գորտնուկները ցավոտ են։ Սա կապված է ներբանի մաշկի կառուցվածքի առանձնահատկության հետ՝ եղջերային կերատինային կոչվող շերտը հաստ է և այս կառուցվածքային առանձնահատկության հետևանքով գորտնուկները ցավոտ են ։ Մեզ մոտ կիրառվում են տարբեր մեթոդներ՝ և քիմիական մշակման, և վիրաբուժական հեռացման՝ համապատասխան տեղային ցավազրկումով, հատուկ ուշադրություն է սահմանված երեխաների և հղի կանանց նկատմամբ: Խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետև սխալ բուժումը կարող է առաջացնել նոր գորտնուկների գոյացմանը։
Որո՞նք են գորտնուկների առաջացման պատճառները
Սրանք մաշկի վիրուսային հիվանդություններ են:Այս հիվանդությունը բնորոշ է ավելի երիտասարդ տարիքի մարդկանց։ Կարող է առաջանալ մաշկի անտեսանելի վնասումներից՝ միկրոճաքերից, քերծվածքներից։ Հիմնականում այս խնդրի հետ են հանդիպում ակտիվ կյանք վարող և հանրային վայրեր հաճախող մարդիկ։ Սպորտային դահլիճներ, բաղնիքներ, լողավազաններ, պարային դահլիճներ՝ այստեղ կա ոտնաթաթի մաշկի վնասման մեծ հավանականություն։Կանխարգելման համար ընդհանուր հիգիենայի պահպանումը բավարար է՝ հանրային վայրերում բոբիկ չքայլել, ունենալ անձնական սրբիչն ու հողաթափերը։


՞նչ սարքավորումներ ունեք ձեր կլինիկյաում։
-Կլինիկան հագեցած է դիանգնոստիկ ժամանակակից սարքավորումներով՝ պլանտոգրաֆի շնորհիվ կատարվում է ստատիկ և դինամիկ ուսումնասիրությունը հարթաթաթության դեպքում, երբ ուսումնասիրում ենք ոտնաթաթի ներբանի ճնշման հատվածը, քայլքի անալիզ ենք կատարվում, ունենք նաև դոպլեր հետազոտման ապարատ, որը կողմնորոշիչ դեր է կատարում դիաբետիկ ոտնաթաթի զննման ժամանակ, թույլ է տալիս ախտորոշել անոթային սուր խանգարումները, սոնոգրաֆիկ հետազոտության մեթոդն է կիրառելի մեզ մոտ, նաև սկաների օգնությամբ կարողանում ենք ճիշտ ներդիր պատրաստել ոտնաթաթի համար։ Այստեղ նաև կատարվում են այն խնդիրների վիրահատական միջամտությունները, որոնք կարող ենք լուծել ամբուլատոր պայմաններում։