Միլդրոնատ դեղամիջոց գերծանրաբեռնված սրտի համար

Միլդրոնատը ցուցված է ինչպես տարատեսակ սիրտանոթային հիվանդությունների բուժման, այլև հուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում, նաև՝ ապաքինման փուլում:

Մոսկվայում կայացած «Միլդրոնատի® ստեղծողներն ընդդեմ ասեկոսեների և հորինվածքների» խորագրով մամլո ասուլիսի ժամանակ սրտաբանության, նյարդաբանության և սպորտային բժշկության բնագավառի առաջատար մասնագետները պատմեցին Միլդրոնատ® դեղամիջոցի՝ հիվանդության պարագայում կիրառման մասին, ինչպես նաև քննարկեցին դեղամիջոցի օգտագործման անհրաժեշտությունը հուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի  պոլիկլինիկական թերապիայի բուժական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Իրինա Իվանի Չուկաևան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մոսկվայի պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի կլինիկական դեղագիտության և շտապ բուժօգնության ամբիոնի վարիչ Արկադի Լվովի Վյորտկինը և Պիրոգովի անվան Ռուսական պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, Բնական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Իվանի  Ֆեդինը մեծ ուշադրություն էին հատկացնում դեղամիջոցի՝ սիրտը և նյարդային համակարգը խթանող հատկություններին, ինչպես նաև ապացուցողական հիմքին: Միևնույն ժամանակ,  բժշկական գիտությունների թեկնածու, սպորտային բժշկության ամբիոնի դոցենտ, ՍՍՀՄ սպորտի վարպետ Անաստասիա Միխայլովան, ինչպես նաև Միլդրոնատ դեղամիըջոցի ստեղծող, Լատվիայի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս պրոֆեսոր Իվարս Կալվինիշը պատմեցին ֆիզիկական ծանրաբեռնվածություններից հետո վերականգնողական փուլում Միլդրոնատ դեղամիջոցի կիրառության անհրաժեշտության մասին:

Mildronat

«Միլդրոնատը®  նախևառաջ որակյալ, անվտանգ, արդյունավետ դեղամիջոց է, որը լայնորեն տարածված է բազմաթիվ երկրների կլինիկական պրակտիկայում,- 20-րդ դարի 70-ականներին ստեղծված դեղամիջոցի մասին պատմեց վերջինիս ստեղծողը Իվարս Կալվինիշը: Դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցված է լիարժեք նախակլինիկական և կլինիկական փորձաքննություններով, որոնք իրականացվել են ավելի քան 30 տարվա ընթացքում՝ տարբեր երկրների գիտնականների ջանքերով՝ կլինիկական փորձաքննությունների իրականացման չափանիշերին համապատասխան»:

Ivars Kalvinish

Դեղամիջոցի նշանակման ցուցումներ են սրտի իշեմիկ հիվանդությունը (ստենոկարդիա, միոկարդի ինֆարկտ), սրտային քրոնիկ անբավարարությունը և ոչ հորմոնալ կարդիոմիոպատիան,  ուղեղի արնամակատարարման սնուցման սուր և քրոնիկ խանգարումները (ինսուլտ և ուղեղանոթային անբավարարություն): Մասնագետները նաև նշում են, որ դեղամիջոցը ցուցված է առողջ մարդկանց՝ ֆիզիկական գերծանրաբեռնվածությունների և աշխատունակության նվազման վերականգնողական փուլում:

IMG_1003

«Այս խմբին են պատկանում, օրինակ, մարզիկները, որոնց օրգանիզմը լուրջ ֆիզիկական փորձությունների է ենթարկվում: Միլդրոնատը® պարունակում է մելդոնիում ակտիվ նյութը , որն օգնում է խուսափել օրգանիզմում անդառնալի փոփոխություններից, -նշում է Ի. Կալվինիշը,- Երիտասարդ մարզիկների շրջանում հանկարծամահությունը տասն անգամ ավելի շատ է, քան շարքային բնակչության շրջանում: Հանկարծամահ եղածների 92 %-ը մահացել են մրցումների կամ մարզումների ժամանակ: ԱՄՆ-ում երեք օրը մեկ, իսկ հիմա արդեն ամեն 2-րդ օրը երիտասարդ մարզիկ է մահանում մարզահրապարակում: Մենք պետք է օգնենք նրանց»:

1457426457_mildronat

Նրա խոսքերը հաստատեց նաև Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի համալսարանի սպորտային կարդիոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Ա. Վ. Միխայլովան: Նրա խոսքով, մարզիկների 20 տոկոսն ակնհայտորեն ունեն սիրտ-անոթային համակարգի գերծանրաբեռնվածություն և կարիք՝ Միլդրոնատի կամ մելդոնիում պարունակող այլ դեղամիջոցների: «Սիրտ-անոթային համակարգի գերծանրաբեռնվածություն ունեն մարզիկների շուրջ 20 տոկոսը: Միլդրոնատը հաջողությամբ ապացուցել է իր արդյունավետությունը՝ դրական դինամիկա ցուցաբերելով: Այս դեղամիջոցը ցուցված չէ միայն մարզիկների 20 տոկոսին, այլ նաև մարդկանց, ում օրգանիզմը նմանատիպ վիճակներում է գտնվում: Հակառակ դեպքում այս մարդկանց սիրտ-անոթային համակարգն ի վիճակի չի լինի ինքնուրույն պայքարել ստեղծված իրավիճակի դեմ: Առանց սրտի խթանման նրան չեն կարող, տուժում է սիրտը»:

maxresdefault

«Միլդրոնատ դեղամիջոցի՝ սրտի վրա ազդեցության մեխանիզմը նման է ներքին այրման շարիչի գործունեությանը՝ մենք սրտին վառելիք և օդ ենք տրամադրում: Մեկը մյուսին պետք է աջակցի: Հակառակ պարագայում, շարժիչը կանգ կառնի: Մեր սիրտը ևս շարժիչ է, պարզապես վառելիքի փոխարեն կարիք կա ճարպային թթուների և շաքարի:  Եվ եթե  թթվածնային քաղց նկատվի, թթուները չեն այրվի:  Նշանակում է՝ կարելի է սահմանափակել դրանց հոսքը: Հակառակ պարագայում ակտիվացված ճարպերը կքայքայեն մեմբրանային բջիջները: Սա տեղի է ունենում, երբ  մարդիկ անցնում են սահմանները», –  դեղամիջոցի գործողության մեխանիզմը մանրամասնեց պրոֆեսորը:

«Յուրաքանչյուր մարդ, այդ թվում և մարզիկները, իրավունք ունեն ապրելու (առողջ կյանքով) և շարունակել իրենց կարիերան: Երբ խոսքը գերծանրաբեռնվածությունների մասին է, առողջության պահպանման հարցում կարող է օգնել Միլդրոնատ դեղամիջոցը,- նշեց ակադեմիկոսը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Միլդրոնատի օգնությամբ այնուամենայնիվ մարզիկն «ավելի բարձր թռնել կամ ավելի շատ վազել չի կարող»:

Հարկ է նշել, որ համալիր բուժման մեջ ներառված Միլդրոնատ դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցված է հարյուրավոր հետազոտություններով: Պրոֆեսոր Ֆեդինի խոսքով՝ այժմ Միլդրոնատ դեղամիջոցի վերաբերյալ հսկայական ապացուցողական բազա է կուտակվել՝ հրապարակված է կլինիկական հետազոտությունների արդյունք ավելի քան 150 գիտական աշխատանք, որոնց թվում ԵՄ, ԱՊՀ և Ճապոնիայում տարբեր տարիներին իրականացված հետազոտություններ: Այս ուսումնասիրություններն իրականացվել եբ Պատշաճ կլինիկական գործունեության չափանիշների խիստ պահպանմամբ, և ունեն ապացուցողական աստիճան: