Գիշերային նվագակցություն՝ խռմփոց

 

Խռմփոցի ձայերը ասոցացվում են տատիկ-պապիկերի քնի հետ: Դեռևս վաղ մանկությունից լսելի ու ճանաչելի են այդ ձայները: Թվում է, խռմփոցը սովորություն է, որը բնորոշ է մեծահասակներին: Սակայն սա բավական մակերեսային պատկերացում է:

Իրականում, սովորություն թվացող խռմփոցի հիմքում բավական լուրջ նյարդաբանական իրավիճակներ ու զարգացումներ են;  Շատերին թվում է, թե մարդիկ խռմփացնում են, երբ անհարմար դիրքով են քնած: Սակայն  քնի անհարմար դիրքը, որի ժամանակ շնչուղիներում աղմուկ է առաջանում, խռմփոցի միայն մեկ և տոկոսային հարաբերությամբ քիչ հանդիպող պատճառներից մեկն է: Վիճակագրական տվյալների համաձայն, մարդիկ ինտենսիվ կերպով  և մշտապես խռմփացնում են մեծամասամբ քառասուն տարեկանից հետո: Սակայն խռմփոի էպիզոդներ ունենում են բոլորը՝ անկախ տարիքային սահմանափակումներից: Երեխաները ևս ունեն նմանատիպ դրվագներ:

1462780120_prostye-sposoby-izbavitsya-ot-khrapa2

Մանկական տարիքում երեխաներն ունենում են շնչուղիների և դիմածնոտային հատվածի  անոմալիաներ կամ հիվանդություններ: Հենց դա էլ փոքրիկների խռմփոցի հիմնական խատճառն է: Փոքրիկների դիմածնոտային հատվածի մկանները թույլ են զարգացած և դեռևս չունեն անհրաժեշտ կայունությունը, հետևաբար շնչելիս օդի հոսքի ազդեցության դեպքում ձայներ են արտադրվում:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, խռմփոցի ավելի հակված են տղամարդիկ, քան կանայք: Ինչպես հայտնի է մարդկանց նյարդահոգեբանան վիճակն իր արտահայտությունն է գտնում աև վերջիններիս քնի որակի ու տեսակի վրա: Օրվա ընթացքի անհանգստություններն ու սթրեսներն անդրադառնում են նաև ընդհանուր նյարդային վիճակի վրա:

Ընդհանուր առմամբ, պարզ խռմփոցի հետևում կարող են թաքնված լինել  սրտանոթային համակարգի բավական լուրջ հիվանդություններ:

Ամբողջ շնչառական համակարգն իր բաղկացուցիչ օրգաններով, ինչպես նաև դրանց անոմալիաներն ու հիվանդությունները կարող են դրսևորվել հենց խռմփոցի տեսքով:

Մասնագետերի  կարծիքով խռմփոցը ոչ թե պարզ սովորություն, այլ լրջագույն հիվանդագին վիճակների ու հիվանդությունների ազդանշան է: Հետևաբար, այս հարցում պետք է ուշադիր և հետևողկան լինել ընտանիքի անդամների և հարազատների գիշերային քնի կատմամբ, ժամանակին հայտնաբերելու խռմփոցի առկայությունը:

Օրեր տևած խռմփոցի նկատմամբ  հետևողականությունը սեփական առողջության նկատմամբ  քաղաքակիրթ մոտեցում է: Բժշկական հետազոտությունների և խորհրդատվության արդյունքում պարզվում է մարդուն անանգստացնող և առկա իրական հիվանդությունը: Այս կապակցությամբ գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն է զգացվում:

Երբ հետազոտությունները հայտնաբերում են խնդիրերը, սկսվում է բուժական փուլը: Կախված հիվանդության տեսակից ու աստիճանից, նշանակվում է համապատասխան բուժում: Դա կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես և  վիրահատական միջամտություն:

Ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ պարզագույն սովորությունների ու ախտանշանների հետևում լրջագույն հիվանդություններ ու վիճակներ կարող են լինել: Հետևաբար, պետք է մշտապես ուշադիր լինել օրգանիզմի կողմից մեզ ցուցաբերվող նշաններին՝ կանխելու լրջագույն  հիվանդությունների հնարավոր զարգացումները: