Ի՞նչ է շնչական անբավարարությունը և ո՞ր դեպքերում է այն պատուհասում

Ցանկացած հիվանդություն իր բարդացման գագաթնակետին իրական վտանգ կարող է դառնալ մարդու կյանքի համար: Կանխարգելիչ բժշկության սկզբունքները՝ վաղ ախտորոշումն ու բոժման հնարավորությունը կարող են որոշ հիվանդությունների պարագայում նվազեցնել վատագույն ելքերը: Մինչդեռ սեփական առողջության նկատմամբ անտարբերությունն ու աուշադրությունը հեշտ կառավարելի հիվանդության համար կարող են ճակատագրական ելք ապահովել:

Ցանկացած հիվադության պարագայում համապատասխան մասնագիտական բուժում չստանալու հետևանքով կարող է ներգրավել նաև մի քանի օրգան-համակարգերի ախտահարումեր:

Բազմաթիվ օրգան-համակարգերի հիվանդագին երևույթներն իրենց բարդացումներում ներգրավում են նաև շնչառական համակարգը: Վերակեդանացման բաժանմունքներ են հասնում հազարավոր հիվանդներ, ովքեր բազմաօրգանային ախտահարումներին զուգահեռ ունեն նաև շնչական, մեծամասամբ թոքային անբավարարություն

Շնչական անբավարարությունը տարբեր հիվադությունների հետևաքով ի հայտ եկած ծայրահեղ մի վիճակ է: Շնչական անբավարարությունը մեծամասամբ պայմանավորած է շնչառական համակարգի տարբեր բնույթի հիվադություններով:

Կարող են հադիպել վարակային, ինչպես նաև բորբոքային բնույթի հիվանդություններ

Շնչական անբավարարությունը կարող է պայմանավորված լինել շնչառական համակարգի օրգանների անոմալիաներով կամ արատներով: Դրանք կարող են լինել ինչպես բնածին, այպես էլ ձեռքբերով: Վնասվածքները կարող են առաջացնել շնչուղիների կամ շնչական համակարգի այլ հատվածների այնպիսի իրավիճակներ որի տրամաբանական շարունակությունը շնչական անբավարարությունն է:

Թոքային անբավարարություն նկատվում է այն ժամանակ, երբ թոքերը դադարում են իրականացնել իրենց բնականոն ֆունկցիան:

Թոքային անբավարարություն կարող է նկատվել մասնվորապես բարձիթողի թոքաբորբերի, բրոնխիտի, ասթմայի որոշ տեսակների պարագայում:

Շնչական անբավարարությունը կարող է լինել նաև ուռուցքային հիվանդությունների բարդությունը:

Շնչական անբավարարությունը մեծագույն սթրես է ամբողջ օրգանիզմի համար: Սա մի վիճակ է, որից տուժում են բոլոր օրգան-համակարգերը: Վատանում է արնամատակարարումը օրգան-համակարգերին, ինչի հետևանքերը ևս կարող են վտանգաշատ լինել:

Շնչական անբավարարությունը կարող է լինել սուր և քրոնիկ:

Սուր շնչական աнբավարարության բուժումն իրականացվում է ինտենսիվ թերապիայի բաժամունքում:

Քրոնիկ շնչական անբավարարության բուժման դեպքում պարտադիր պայման չէ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժումը: Այս պարագայում իրականացվում է այն հիվանդության ու իրավիճակի բուժում կամ շտկում, որը շնչական անբավարարության պատճառն է: