Մասնակցություն համաժողովի

Ապրիլի 21-23-ը ՌԴ Յարոսլավլ քաղաքում անցկացվեց «Ոսկե բաժին. Ապագայի բժշկություն» միջազգային գիտա-կրթական ֆորումը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Ուրոլոգիայի ապագան-2016» գիտաժողովը` ոլորտում մեծ ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՌԴ «Երիտասարդ ուրոլոգների ասոցիացիան», «Ուրոլոգների ֆրանսիական ասոցիացիան»,Յարոսլավլի պետական բժշկական համալսարանը, Յարոսլավլի շրջանային կառավարության առողջապահության վարչությունը, իսկ պաշտոնական աջակիցների թվում էր նաև «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան»:

13083179_1178496155523938_3057887469468314958_n
Միջազգային գիտաժողովի շրջանակներում ուրոլոգիայի ժամանակակից ձեռքբերումների մասին իրենց զեկույցներով հանդես եկան որոլոգիայի բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են «Ուրոլոգների ֆրանսիական ասոցիացիայի» նախագահ, պրոֆեսոր Ժան Լյուկ Դեկոտը, պրոֆեսոր Թիերի Պեշոն, պրոֆեսոր Միշել Բոլան, Պիեռ Մոնոն և Բեռնար Բոյլոն:
Եռօրյա գիտաժողովի առաջին օրը նվիրված էր երիտասարդ մասնագետների աշխատանքների ներկայացմանը, որի ընթացքում «Եզակի օնկոուրոլոգիական դեպք» զեկույցով հանդես եկավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:
Գիտաժողովի երկրորդ օրը նվիրված էր երիկամների, միզապարկի, շագանակագեղձի չարորակ նորագոյացությունների բուժման նորագույն մեթոդների ներկայացմանը:
Եռօրյա գիտաժողովն ամփոփվեց գիտաժողովի մասնակիցների կողմից ծառատունկով՝ Յարոսլավլի 1000 ամյակին նվիրված այգու «Աշխարհի բժիշկների ծառուղում»: