Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը

Բեղմնավորումը, հղիությունը, ծննդաբերությունը,կրծքով կերակրումը բնության կատարյալ և անկրկնելի հրաշքներն են: Կինն ամբողջությամբ  <<բացահայտվում է>> փորձարկելով այդ պրոցեսներն իր վրա:
Հաճախ կրծքով կերակրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում երիտասարդ մայրերի մոտ: Փորձենք պարզաբանել այդ ամենը միասին:

Apilak

Կրծքով կերակրումը բնական, հետևաբար և երեխայի սնման ճիշտ միջոց է: Աճի և ամբողջական զարգացման համար անհրաժեշտ բոլոր միկրոտարրերը, վիտամինները, հորմոնները, իմունոգլոբուլինները և այլ անփոխարինելի նյութերը երեխան ստանում է մոր կաթի հետ: Իսկ դուք արդյոք մտածել եք այն մասին, որ կրծքով կերակրումը երեխայի համար միայն սնունդ չէ:
Կրծքով կերակրումը մայրության հիմքերից մեկն է: Նուրբ կապվածությունը, երջանկության հորմոնները, առանց խոսքի երեխային հասկանալու ունակությունն այն ամենն է, ինչ ստանում է կերակրող մայրը:
Երեխայի մոտ զարգանում է պաշտպանվածության զգացում, միասնություն մոր հետ: Երեխան մեծանում է հանգիստ, վստահ այս Աշխարհում իր անհրաժեշտության և նշանակության զգացողությամբ:
Առողջապահության  համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է երկար կերակրել երեխային կրծքով: Առաջարկվող մինիմալ ժամկետը  6 ամիս է:      Ռուսաստանում կրծքով կերակրման միջին տևողությունը 9-12 ամիս է:
Այն փոքրիկները, ովքեր կրծքով են կերակրվում, ավելի հազվդեպ և քիչ են հիվանդանում, քան <<արհեստականները>>, որի ապացույցն են իմունային խանգարումներն ու բրոնխիալ ասթման:         Այս առավելություններից բացի, բնական կերակրված երեխաներն էմոցիոնալ առումով ավելի կայուն են, որովհետև նրանց կենտրոնական նյարդային համակարգն առավել լավ ու արագ է զարգանում, արդյունքում այս երեխաները հասարակությունում նկատելիորեն հեշտ են ադապտացվում:
Կրծքով կերակրող մայրերն ևս  իրենց գոհունակ և կարևոր են զգում, չէ՞ որ սեփական երեխայի համար անփոխարինելի լինելը հաճելի զգացողություն է:
Այնուամենայնիվ, որոշ մայրեր կարծում են, թե կրծքով կերակրումն ունի իր բացասական կողմերը: Իհարկե հաճախակի, այդ թվում նաև գիշերային կերակրումներից առաջացած հոգնածությունը բացասաբար է անդրադառնում կնոջ ընդհանուր վիճակի վրա: Հաճախակի կերակրող մոր ուղեկիցներն են դառնում մշտական հոգնածությունն ու քնկոտությունը:
Եղունգների փխրունությունը, մազաթափությունը, ատամների հետ խնդիրներն ընդունված է համարել կրծքով կերակրման անցանկալի հետևանքներ:

              Ինչպե՞ս կրծքով կերակրումը կնոջ առողջության համար ապահով դարձնել

Բարեբախտաբար, այդ բացասական երևույթից  կարող ենք խուսափել, եթե ամրացնենք և տոնուսավորենք մեր օրգանիզմը ներսից:
Վերադարձնել ակտիվությունը, բարձրացնել կյանքի տոնուսը և ավելացնել կրծքի կաթի քանակն ու բարձրացնել դրա որակը կօգնի Գրինդեքսի Ապիլակ պրեպարատը, որը պատրաստված է մեղվի մայրական կաթի հիմքի վրա (այստեղից էլ անվանումը, լատիներեն <<Ապիս>> — Մեղու, <<Լակ>> – կաթ):

_apilak-grindeks-otzyvy
Մեղվի մայրական կաթն ունիկալ, <<թագավորական>> գանձ է, որը բնության պարգևն է:
Շնորհիվ մեղվի մայրական կաթի հարուստ քիմիական բաղադրության, մեղվի  արգանդի թրթուրների քաշը 5-6 օրվա ընթացքում մեծանում է մի քանի անգամ:
Այսպիսով, այս պրեպարատի  А, В1, В2, В3, В5, В6, В8, В12, С, D, E, K վիտամինեերը, K, Na, Ca, Mg, Fe, P, Zn, Mn, Cu, Co, S, Si, Ni, Cr, As, Bi մակրո- և միկրոէլեմենտները, ինչպես նաև բազում այլ կենսաբանորեն ակտիվ նյոթեր, գումարած յուվենիլային հորմոնն, որն երկարացնում է կյանքն, ապահովում են ուժերի բնական վերականգնումը և նորմավորում են կերակրող մոր լակտացիան:

Եթե կերակրող մայրը համադրի Ապիլակի ընդունումը ճիշտ սննդակարգի, մաքուր օդում զբոսանքների և դրական տրամադրվածության հետ, կարելի է միանշանակ հայտարարել. Կրծքով կերակրման բացասական կողմերը  նրա համար կդառնան միֆ, իսկ մայրության բերկրանքն ու առողջ բալիկը՝ իրականություն: