Պտղի էխոսրտագրությունն արդեն նաև “Շենգավիթ” բժշկական կենտրոնում

Սրտի բնածին արատները իրենց հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում են 3րդ տեղը կենտրոնական նյարդային և հենաշարժիչ համակարգերի արատներից հետո: Վիճակագրությունը փաստում է, որ յուրաքանչյուր տարի ծնված 1000 երեխայից 9-10 ունեն սրտի բնածին արատ (09-1%):

ՀՀ-ում տարեկան միջին ծնելիությունը կազմում է 45.000 երեխա, հետևաբար ամեն տարի ծնվում են սրտի բնածին արատ ունեցող 400-450 երեխա:

Էխոսրտագրության զարգացումը հնարավորություն տվեց ներարգանդային կյանքում գնահատել պտղի սրտի անատոմիական կառուցվածքը և ախտորոշել բարդ արատների մեծամասնությունը:

PicMonkey Collage88888

Սրտի բարդ անոմալիաների ամենավաղ հայտանաբերումը հնարավոր է հղիության 18-20 շաբաթական ժամկետում:

Նման հետազոտություն կատարվում է նաև “Շենգավիթ” ԲԿ-ում, մանկական սրտաբան Քրիստինե Կարապետյանի կողմից:

Նման հետազոտության կազմակերպումը պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին: Այս հետազոտությունը հնարավոր է իրականացնել միայն  բարձր որակավորում ունեցող մասնագետի աշխատանքով սահմանված համապատասխան ուղեցույցներով: “Շենգավիթ” ԲԿ-ում հետազոտություններն իրականացվում են վերջին սերնդի ուլտրաձայնային Voluson E8 սարքավորուման շնորհիվ:

Հերթագրման , լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 44 95 50 :