Բելգիացի առաջատար բժիշկները վիրահատություններ կկատարեն “Շենգավիթ” ԲԿ-ում

Հերթական այցով հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հայաստանում կլինեն  քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները` դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով  բելգիացի առաջատար մասնագետները Հայաստանում կիրականացնեն խորհրդատվություններ և մի շարք վիրահատություններ` մասնավորապես ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:

image

Նշենք, որ վիրահատությունները կկատարվեն  եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկականսարքավորումներ և օպտիկա:

Վիրահատությունները կիրականացվեն  դոկտոր Պատրիկ Լևիի և Մարիա Ռուշանյանի կողմից, ինչպես նաևվիրահատություններին իրենց  անմիջական մասնակցությունը կունենան «Շենգավիթ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի առաջնակարգ մասնագետները ՝“Շենգավիթ” ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Գալստյանի անմիջական ղեկավարությամբ:

Կատարվող վիրահատությունների ցանկը ներառում  է՝

1. FESS — ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքային խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալվիրահատություններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:

2. Ռինոսեպտոպլաստիկաարտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:

3. Ականջախեցու պլաստիկա:

4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսիք են միջին ականջի քրոնիկբորբոքումները, խոլեստեատոման և այլ նորագոյացություններ` միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպեսնաև լսողությունը վերականգնող վիրահատություններ` անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:

5. Այնպիսի բնածին արատների վերականգնում, ինչպիսիք են խոանների աթրեզիան, բնածին խուղակները:

6. Կոկորդի միկրոսկոպիկէնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում` ձայնալարերի պոլիպների և այլնորագոյացությունների հեռացում:

7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:

8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական ևլաբորատոր ախտորոշում Բելգիայում:

9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:

Հետազոտությունների, խորհրդատվության և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել 

+374  77 560 560 հեռախոսահամարով: