Առաջին անգամ Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում Verion գերժամանակակից սարքավորում` ներակնային, այդ թվում` թորիկ ոսպնյակների հաշվարկի և վիրահատության պլանավորման համար

2016 թ.ի մայիսից Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում կատարակտի բուժման վիրահատությունները կատարվելու են ռեֆրակցիոն մոտեցմամբ ` ամենաժամանակակից և Հայատանում միակ  Verion սարքավորման միջոցով, ինչն ապահովում է հաշվարկի բարձր ճշգրտություն և վիրահատության պլանավորումը: Համակարգն ապահովում է վիրահատության արդյունքի նկատմամբ վստահության նոր մակարդակ`  բարձրացնելով ռեֆրակցիոն արդյունքները:

verion1

Թորիկ ոսպնյակների իմպլանտացիան կատարակտի և աստիգմատիզմի բուժման արդյունավետ եղանակ է: Նախկինում աստիգմատիզմով համակցված կատարակտան որոշակի բարդություններ էր առաջացնում վիրաբույժի համար, քանի որ նույնիսկ վիրահատությունից հետո հիվանդը պարզ չէր տեսնում առանց ցիլինդրիկ ակնոցների: AcrySof Toric  թորիկ ոսպնյակների լայն կիրառումը ապահովեց կյանքի նոր որակ կատարակտայով և աստիգմատիզմով հիվանդների համար:

Եթե աստիգմատիզմի ու կատարակտայիի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու խնդիրներից միաժամանակ:

ALCON-Verion---LuxOR-LX3 (1)

Թորիկ լինզաները խորհուրդ են տրվում.

  • Կատարակտ ունեցող հիվանդներին, քանի որ ամենափոքր աստիգմատիզմին, վիրահատությունից հետո, գումարվում է հետվիրահատականը,
  • Աստիգմատզիմ ունեցող հիվանդներին,
  • Հիվանդներին, ովքեր ունեն ձեռքբերովի աստիգմատիզմ,
  • Եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող հիվանդներին,
  • Եղջերաթաղանթի տրավմա ունեցող պացիենտներին, ովքեր անհաջող ռեֆրակցիոն վիրահատություն են տարել,
  • Եղջերաթաղանթի փոխպատվաստում տարած մարդկանց /նման հիվանդները մեծամասամբ ունենում են աստիգմատիզմի բարձր աստիճան, ինչը մեծ խնդիր է առաջացնում կոնտակտային լինզաների ու ակնոցների ընտրության հարցում/:

Թորիկ լինզան, արդյունավետ վիրահատության միջոցով, ֆամոէմուլսիֆիկացիայի մեթոդով  դրվում է աչքի պղտորված ոսպնյակի փոխարեն:

Իսկ մինչ վիրահատությունը հիվանդը մանրամասն հետազոտվում է, քանի որ լիարժեք ախտորոշումը շատ կարևոր  նախապայման է նման վիրահատության իրականցման համար:

Թորիկ  լինզաների ընտրությունը խիստ անհատական է . հաշվի են առնվում հիվանդի աչքի կառուցվածքային առանձնահատկություններն ու խնդիրները, պացիենտի տարիքը, կենսակերպը, գործունեությունը: