Վերարտադրողական առողջության հիմնախնդիրները 14-րդ համագումարին

Մեկնարկել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 14-րդ համագումարը: Համագումարին հրավիրված էին և իրենց մասնակցությունը ցուցաբերեցին ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրից ժամանած մասնագետները:
img_8979
Ընդհանուր առմամբ, համաժողովի նպատակը տրամաբանական է՝ միավորել ջանքերը՝ ժամանակակից փորձով ու մեթոդներով պայքարելու մեր ժամանակներում չափազանց արդիական խնդրի անպտղության դեմ: Համաժողովի ընթացքում վեր հանվեցին և քննարկվեցին այնպիսի հիվանդություններ ու հիվանդագին վիճակներ, որոնք նպաստում են ընտանիքի՝ անպտուղ լինելուն:
img_9003
Հատկապես մեր հասարակությունում խնդրի բարձրաձայնումն ու լուծումների որոնումը չափազանց արդիական են:
Համագումարի բացմանը ներկա էր և բացման խոսքով հյուրերին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
 — Վերջին տարիներին հատկապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են վերարտադրողական առողջության խնդիրները: Այս տարիներին, կարծում եմ, բոլորդ էլ նկատել եք, որ բավական լուրջ հաջողություններ ենք գրանցել համակարգում և կուզեի ասել, որ սա առաջին հերթին բուժանձնակազմի շնորհիվ է, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ օրեցօր բարելավվում են ցուցանիշները: Մեր երկրում վերարտադրողական առողջության բարելավման նպատակով նախարարությունում ստեղծվել են բազմաթիվ աշխատանքային խմբեր, որոնք մշակել են այս հարցին գիտականորեն ավելի խորը հիմքով ուսումնասիրությունների ծրագիր: Դեկտեմբեր ամսին հաշվարկված տվյալներով՝ կա շուրջ 14 մլրդ դրամի ներդրման անհրաժեշտություն, որպեսզի սկսած դեռահաս տարիքից մինչև վերարտադրողական տարիքի ավարտը մեր կանայք կարողանան ստանալ որակյալ բուժօգնություն և առողջության բարելավման հնարավորություն: Ծրագիրը կմեկնարկի արդեն 2017 թ.-ից, և համոզված եմ, որ այն մեծ ու կարևոր նշանակություն կունենա վերարտադրողական առողջության բարելավման գործում: Մասնակիցներին մաղթում եմ, որ այսօրվա ստացած գիտելիքները և փորձն օգտագործեն մեր երկրում ևս մեկ դրական քայլ և փոփոխություն իրականացնելու համար, ասում է պրն. Խաչատրյանը:
img_9029

Հայաստանում ամեն տարի 700-800 երեխա է ծնվում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ: Նրանց ծնողները, որոնք բեղունության խնդիրներ են ունեցել, սովորաբար շատ բաների միջով են անցնում երեխա ունենալու համար, այդ պատճառով վերարտադրողական տեխնոլոգիաների` ԱՄԲ-ի, ինսեմինացիայի եւ այլնի միջոցով յուրաքանչյուր երեխայի ծնունդը հսկայական ուրախություն է բերում թեկուզեւ մեկ ընտանիքի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանության բաժնի պետ Գայանե Ավագյանը:

img_8983

Հայաստանում այսօր գործնականում օգտագործվում են վերարտադրողական բժշկության բոլոր տեխնոլոգիաները, որոնք կան աշխարհում, ընդ որում դրանք շատ արդյունավետորեն են օգտագործվում, պնդում է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Այդ տեխնոլոգիաների շնորհիվ, ինչպես նաեւ  աբորտների թվի նվազման, անպտուղ զույգերի թիվը վերջին տարիներին կրճատվել է` 32-ից հասնելով 14.8 տոկոսի:

Այս համաժողովը ևս մեկ առիթ էր՝ լսելու միջազգային ժամանակակից մոտեցումներն ու տեղեկանալու փորձին, հնարավորության դեպքում ներդնելու մեր երկրում: Արտերկրից ժամանած հյուրերը մեծագույն ուշադրությամբ էին ունկնդրում իրենց հայ կոլեգաների ելույթները՝ արձանագրելով այս ոլորտում մեր երկրի բավական հարուստ ու նշանակալի փորձը:

Համաժողովի մասնակիցները ստացան շարունակական կրթության կրեդիտներ ստացան: