Կոնֆերանս՝ նվիրված ալերգիկ հիվանդությունների կառավարման ժամանակակից մոտեցումներին

Բեռլին Խեմի/Մենարինի ընկերությունը կոնֆերանս էր կազմակերպել, որի ընթացքում Հայաստանի առաջատար մասնագետները հանդես եկան զեկույցներով և սեփական դիտարկումների ներկայացմամբ: Միջոցառումը նվիրված էր մեր երկրում ալերգիաների տարբեր տեսակների զարգացման հնարավորություններին, դրանց կանխարգելմանը, վաղ ախտորոշմանն ու բուժմանը:

13502736_973334782780274_2155617294132397912_o

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊԲՀ Օտորինոլորինգոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ օտորինոլորինգոլոգների ասոցիացիայի նախագահ, Էրեբունի ԲԿ Օտորինոլորինգոլոգիայի բաժանմունքի վարիչ ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր օտորինոլորինգոլոգ պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը՝ ներկայացնելով Ալերգիկ ռինիտների բուժման ժամանակակից մոտեցումները. ARIA ուղեցույցը:

13475060_973334776113608_6572502087238395317_o

Ալերգիկ հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊԲՀ Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի բաժնի ղեկավար, ՀՀ ԱՆ և Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգ Սպարտակ Գամբարովը:

13528349_973334756113610_8336807495924569064_o

Ալերգիաների ախտորոշման ժամանակակից մոտեցումները ներկայացրեց Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ-օրդինատոր Սևան Իրիցյանը:

Հանդիման ընթացքում մասնակից բժիշկները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերով խորհրդակցել զեկուցող մասնագետների հետ, ներկայացնել իրենց փորձն ու ստանալ սպառիչ պատասխաններ: