Սառնություն, որը բուժում է. Կրիոսաունա

Կրիոսաունան կրիոթերապիա իրականացնող խցիկ է՝ լի հեղուկ ազոտով: Այստեղ ջերմաստիճանը -140°С մինչև -160°С  է, որտեղ մարդը կարող է մնալ մինչև 3 րոպե: Այս ընթացքում մարդու մարմնի արտաքին շերտը (պարանոցից ներքև) սառեցվում է օդի չոր հոսքի և ազոտի խառնուրդով՝ առանց մարմնի գերսառեցման:

13585137_246313132422562_3031516361937398022_o

Կրիոսաունան օժտված է ակտիվացնող ազդեցությամբ, խթանում է իմունային և էնդոկրին համակարգերի աշխատանքը, ունի ցավազրկող, հակաբորբոքային, հակաայտուցային հակաջղաձգային հատկություն, նպաստում է արյան շրջանառության լավացմանը:

13528936_246314099089132_5366387555826336836_n
Կրիոթերապիան համարվում է նաև արյան մակերեսային հոսքի բարելավման լավագույն միջոց, ինչը նշանակում է, որ այն բարելավում է մաշկի վիճակը և նպաստում երիտասարդացմանը, նպաստում է ցելյուլիտի նվազեցմանը: Կարճատև գերսառեցումից հետո ակտիվանում է նյութափոխանակությունը, ինչը կարող է հանգեցնել քաշի նվազման:

Շնորհիվ համակարգերի կարգավորիչ ակտիվացման, օրգանիզմում սկսում է ինքնուրույն վերականգնողական պրոցես: Ակտիվացնում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, ինչը օգնում է հաղթահարել դեպրեսիվ վիճակներն ու նևրոզները, բարելավում մակերեսային արյան հոսքն ու այրում ճարպերը: Անհրաժեշտ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է 10-20 պրոցեդուրա անցնել: Յուրաքանչյուր այցելության ընթացքում մարդը կորցնում է 600-800 կալորիա:

 

Ցուցումներ՝

  • Նևրոզներ,
  • Դեպրեսիա,
  • Սեքսուալ խանգարումներ,
  • Դերմատիտներ,
  • Փսորիազ,

13301431_228866087500600_7193612219126601697_o

  • Ռևմատոիդ արթրիտ,
  • Արթրոզներ,
  • Ցելյուլիտ,
  • Միգրեն,
  • Սպորտային վնասվածքներ, հետվիրահատական վիճակներ,
  • Հազվադեպ աուտոիմուն և կոլագենային հիվանդություններ,
  • Քրոնիկ պաթոլոգիկ ցավային համախտանիշ,

13308256_228865764167299_1124554875545322887_o

  • Ռեֆլեկտոր և կենտրոնական նյարդամկանային սպաստիկա,
  • Հետայրվածքային ցավային համախտանիշի թեթևացում,
  • Սպորտսմենների ֆիզիկական և հոգեբանական լարվածության թուլացում,
  • Պլաստիկ վիրահատական միջամտություններից (լիպոսակցիա, աբդոմինոպլաստիկա և այլ) հետո այտուցների արագ նվազում,

13305254_228866684167207_2807968600020228262_o

  • Տևական ծանրաբեռնված մարզումներ,
  • Դիետաների հետ համակցում:

Ավանգարդ բժշկական կենտրոն
Հասցե՝ Աճառյան 9, Հեռ.՝ +37496 20 42 41
Կայք՝ www.avangardmc.am