Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 11-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 5000 լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK /:

2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային վիրաբուժության” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է տեսողության լազերային շտկում LASIK եղանակով: Վերջինս ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակ է, որի առավելությունը բարձր արդյունավետությունն ու բարենպաստ հետվիրհատական շրջանն են:

photo new

2014 թ.-ի մարտից Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդի ներդրումը կարևորվում է նրանով, որ նրանից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները: Նաև շնորհիվ այս մեթոդի՝ հնարավոր դարձավ ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կեռատոկոնուսի ժամանակ:

Պահպանելով LASIK եղանակով տեսողության շտկման բոլոր առավելությունները՝ Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ: Ֆեմտո-LASIK-ի դեպքում եղջրենու մակերեսային շերտից լաթի ձևավորումը կատարվում է ոչ թե կտրվածքի միջոցով, այլ լազերային ճառագայթի՝ առանց մեխանիկական ներգործության:
Ֆեմտովայրկյանային լազերը վայելում է ամբողջ աշխարհի ռեֆրակցիոն վիրաբույժների վստահությանը և 1999 թ.ին արժանացել է Նոբելյան մրցանակի:Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:

Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են.

Բարձր արդյունավետություն. ֆեմտո-LASIK եղանակով լազերային շտկումն անցավ միջամտություն է, որը թույլ է տալիս կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և կարճագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերել լավագույն տեսողություն:

new9

Ֆեմտո-LASIK լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:

Տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում:
Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածք չի արվում:
Եղջրենու լաթը ձևավորվում է ընդամենը վայրկյանում:
Հնարավոր է դարձել բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելը:

Կիրառման լայն շրջանակ:
Թույլ է տալիս ապահովել լավ տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ,գիշեր, անձրև կամ մառախուղ/:
Եղջրենու լաթի անհատականացում:

Կենտրոնի բժիշկերը հետևում են ակնաբուժության վերջին նվաճումներին՝ պարբերաբար գործի դնելով նորանոր բուժման եղանակներ և օգնելով առավել մեծ խումբ հիվանդների ձեռք բերել գերազանց տեսողություն:

Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնը կանգ չի առնում ձեռք բերածով, այլ քայլում է առաջ՝ անընդմեջ ներդնելով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները:

Ֆեմտո-LASIK եղանակը արագություն է,երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն

:

Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոն

Ախտորոշիչ և լազերային վիրաբուժությանբաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայան

Tel: +374 10 35 49 81, +374 10 35 92 85