Պայքարելով ծխելու դեմ

Ծխելու վնասակարության մասին խոսվում է անընդհատ: Սակայն ծխողների թիվը ակնհայտորեն չի նվազում: Հայաստանում ծխելու դեմ պայքարի ծրագրերին ծանոթանալու նպատակով զրուցեցին Երիտասարդ բժիշկների համաշխարհային կազմակերպության ծրախոտի դեմ պայքարի ծրագրի հայաստանյան համակարգող, նյարդաբան  Անուշ Գասպարյանի հետ:

A woman smokes a cigarette in this illustration picture taken in Paris, October 8, 2014. France's health ministry unveiled tough measures geared at stamping out smoking among young people, with a planned rollout of brandless cigarette packets and curbs on advertising for electronic cigarettes. REUTERS/Christian Hartmann (FRANCE - Tags: POLITICS BUSINESS HEALTH)

A woman smokes a cigarette in this illustration picture taken in Paris, October 8, 2014. France’s health ministry unveiled tough measures geared at stamping out smoking among young people, with a planned rollout of brandless cigarette packets and curbs on advertising for electronic cigarettes. REUTERS/Christian Hartmann (FRANCE — Tags: POLITICS BUSINESS HEALTH)

Ինչո՞վ է վտանգավոր ծխախոտը:

Առհասարակ ծխախոտը համարվում է համար մեկ չարիքն ամբողջ աշխարհում: Ցանկացած հիվանդության ռիսկի գործոնների մեջ առաջին տեղերից մեկը զբաղեցնում է ծխելը: Բժշկական տեսանկյունից պայքարը ծխախոտի դեմ և հիվանդությունների կանխարգելումը շատ սերտ կապված են:

Ամենից հաճախ ի՞նչ հիվանդությունների պատճառն է դառնում ծխելը:

Առաաջնահերթ իհարկե թոքի քաղցկեղի, մյուս քաղցկեղների մեջ ծխելը ևս ունի մեծ դեր, աթելոսկլերոզի, ինսուլտների, ինֆարկտների և այլն:

Հայաստանում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում  ծխախոտի դեմ պայքարելու համար:

Մենք ունենք ծրագրեր, որոնք նախատեսված են մասնավորապես ցածր տարիքային պոպուլյացիայում իրականացնել, և ծխախոտի վտանգավորության մասին իրազեկել դպրոցական տարիքից: Սա լավագույն հնարավորությունը կլինի իրական վտանգի մասին փոքր տարիքից տեղեկացնելով կանխելու հետագայում ծխելու հավանականությունը, հետևաբար և՝ բարդագույն հիվանդությունների զարգացումն ու առաջացումը:

Ինչպիսի՞ն է Հայաստանում ծխողների վիճակագրությունը:

Հայաստանում տղամարդկանց մոտ 70%-ը ծխում է, այս թվի մեջ են մտնում նաև քիչ ծխողները, այսինքն նրանք, ովքեր ծխում են 1-2 անգամ: Մոլի ծխաղների թիվը վերջին 2 տարիների ընթացքում տղամարդկանց շրջանում կազմում է 35-40%: Մոլի են համարվում նրանք, ովքեր 1 օրվա ընթացքում ծխում են 1-2 տուփ ծխախոտ: Եվ չնայած վիճակագրության առումով կա որոշակի նվազման միտում, միևնույն է, հիմնախնդիրը առկա է:

Ի՞նչն է կարևորվում ծխելու դեմ ծրագրերի հարցում:

Տեղեկատվություն տրամադրելը՝ այսինքն բացատրելը թե որքան վնասակար է ծխելը, որքան կնվազի հիվանդությունների ռիսկի գործոնները կյանքի ընթացքում չծխելու դեպքում: Ապացուցված փաստ է, որ եթե մարդը հասկանա ծխելու վտանգավորության իրական ծավալը, նա այլևս չի ծխի: Ըստ վիճակագրության ծխել դադարածների 85%-ը դադարել են ծխել միանգամից:

Իրազեկումը ինչպե՞ս են իրականացվում:

Ավագ դպրոցներում դասախոսության միջոցով, որը սակայն ավելի նման է քննարկման:

Որո՞նք են այն թիրախային խմբերը, որոնց հետ իրականացնում եք ծխելու դեմ պայքարի ծրագրերը:

Ցանկանում ենք թոքի քաղցկեղի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում մեկնել Հայաստանի շրջաններ և այնտեղ իրազեկել ծխողներին, որոնք թոքի քաղցկեղի ռիսկի խմբում են գտնվում,  ծխելու վնասակարության մասին: Հետո որոշ ժամանակ անց կրկին կմեկնենք նույն վայրերը հասկանալու, թե որքանով էին արդյունավետ մեր քննարկումները: Ըստ վիճակագրական տվյալների ծխել դադարածների մոտ 5 տարի անց թոքի քաղցկեղի ռիսկի գործոնը հասնում է նվազագույնի:

Ծրագրի շրջանակներում ի՞նչ տարբերակներ եք առաջարկում ծխելուց ազատվել ցանկացողներին, ծխելը դադարեցնելու ընթացքում:

Մենք խորհուրդ տալիս օգտագործել արևածաղիկ և մաստակ, մյուս միջոցները՝ էլեկտրոնային սիգարետները, նիկոտին պարունակող դեղահաբերը չունեն էֆեկտիվություն: