Բուժում են ասեղները

Ռեֆլեքսոթերապիայի մեջ մտնող բուժման տեսակներից Հայաստանում առավել հայտնի է ասեղնաբուժությունը, որը չինական ժողովրդական բժշկության մեթոդ է և ի զորու է բարձրացնել մարդու կյանքի որակը՝ բուժելով նյարդային, սրտանոթային և մի շարք այլ համակարգերի ամենատարբեր հիվանդություններ: Ի՞նչ է տեղի ունենում ասեղնաբուժության ժամանակ, պարզեցինք՝ զրուցելով ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկայի բժիշկ –ասեղնաբույժ Գայանե Մաթևոսյանի հետ:

— Ի՞նչ առավելություն ունի ասեղնաբուժությունը՝ ի տարբերություն դեղորայքային բուժման:
Ի տարբերություն դեղորայքային բուժման, ասեղնաբուժությունը ստիպում է օրգանիզմին ակտիվացնել իր սեփական, բնության կողմից տրված պաշտպանական ֆունկցիաները և հատուկ նյութերի արտադրությունը, որոնք թույլ են տալիս առանց քիմիական բաղադրություն ունեցող արտաքին ազդող միջոցների, հասնել ցանկալի արդյունքի:

11036949_677562442373280_1526935211648493178_n
-Ի՞նչ նպատակներով է օգտագործվում ասեղնաբուժությունը:
Ասեղնաբուժությունը կիրառվում է ինչպես բուժման, այնպես էլ ցավազրկման նպատակներով:
-Շատ են արդյո՞ք մարդու կենսաբանական ակտիվ կետերը:
Այո, դրանք մոտ 700-ն են: Դրանք կարող են համապատասխանել մեկ օրգանի կամ ինչպես նաև ամբողջ օրգանիզմի որոշակի ֆունկցիայի ուժեղացմանը կամ թուլացմանը, ինչը նշանակում է, որ ազդեցության ենթարկելու կենսաբանորեն ակտիվ կետերի զուգակցման ընտրությունը բավականին բարդ է:
-Ասեղների տեղադրման ի՞նչ տարբերակներ կան:
Ասեղները կենսաբանական ակտիվ կետերում կարող են ներմուծվել ուղղահայաց, որոշակի անկյան տակ, կամ գրեթե հորիզոնական:

13
-Ի՞նչ է տեղի ունենում ասեղնաբուժության ժամանակ:
Ասեղնաբուժությունը ազդեցություն է կենսաբանական ակտիվ կետերի վրա, որոնք գտնվում են որոշակի միջօրեականների վրա և կապված են ներքին օրգանների հետ: Երբ ասեղով դիպչում ենք որևէ կենսաբանական ակտիվ կետի, որտեղ կան նյարդային վերջույթներ, առաջանում է գրգռվածություն՝ իմպուլս, որը ուղղորդվում է գլխուղեղ և այնտեղից ստացվում է համապատասխան ռեֆլեքս, ռեֆլեկտիվ ազդեցություն:
-Բժշկուհի Մաթևոսյան, երեխաների դեպքում ասեղնաբուժությունը կիրառելի է:
Պաշտոնական տվյալներով ասեղնաբուժություն կիրառելի է սկսած 4 տարեկանից, բայց ավելի փոքր տարիքում ևս աստեղնաբուժությունը հնարավոր է իրականացնել, պարզապես այստեղ այլ է մեթոդիկան: Երեխաներին ավելի լավ է անել կետային մերսում:
-Ասեղնաբուժությունը ցավո՞տ երևույթ է:
Իհարկե, հիվանդը զգում է որոշակի ցավ, բայց կան ասեղների տեղադրման տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս, որ ասեղնաբուժությունը լինի քիչ ցավոտ:
-Յուրաքանչյուր հիվանդի դեպքում մոտեցումները տարբերվու՞մ են:
Այո, իհարկե, որովհետև 2 տարբեր մարդկանց մոտ, օրինակ գլխացավ, կարող է լինել բոլորովին տարբեր պատճառներով:
-Կարող են օրգանիզմի առանձնահատկությունները ասետղնաբուժությունը դարձնել քիչ արդյունավետ կամ անարդյունավետ:
Այո: Օրինակ, եթե հիվանդը մինչ այդ տևական ժամանակ հորմոնային բուժում է ստացել: Այս դեպքում ասեղնաբուժության ազդեցությունը թուլանում է: Ասեղնաբուժությունը կարող է անարդյունք լինել եթե մարդը չի հավատում դրա բուժիչ ազդեցությանը կամ վախենում է: