Կնոջ հետծննդաբերական շրջանն ու Ապիլակ-ը

 

Հղիության ինն ամիսների ընթացքում մենք անհամբերությամբ սպասում ենք փոքրիկի ծնվելուն: Պատկերացնում ենք, թե ինչպիսին է նա լինելու, ուրախանում ենք տեսնելով փոքրիկի առաջին ուլտրաձայնային <<լուսանկարը>>, խնամքով կատարում ենք բժիշկների ցուցումները, աշխատում ենք չհուզվել, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

shutterstock_156374360

Չնայած ժողովրդական նախանշաններին,ըստ որոնց ոչինչ պետք չէ գնել մինչ ծննդաբերությունը, ժամանակակից ապագա մայրիկները, նամանավանդ աշխատողները, նախընտրում են ամենն ընտրել և գնել մինչ ծննդաբերությունը՝ խանութում կամ պատվիրել ինտերնետով: Դա ոչ միայն խելամիտ է, քանի որ երջանկությունից խելագարված հայրիկը հազիվ թե ընտրի կոմբինիզոնի հենց այն մոդելը, որը ձեզ պետք է, այլ նաև հաճելի ժամանց է: Փոքրիկների իրերը այնքան գեղեցիկ են, որ բարձրացնում են ապագա մայրիկի տրամադրությունը:
Շատ մայրիկներ ծննդաբերությանը պատրաստվում են հատուկ կուրսերի օգնությամբ. հաճախում են հղիների համար յոգայի, լողավազան, ինչպես նաև հատուկ դասերի:
Սկզբունքորեն  մենք պատրաստ ենք դժվարությունների.լսել ենք անքուն գիշերների,սուր ցավերի, փսխումերի մասին, մենք գիտենք, որ նորածինները կարող են երկար լաց լինել, նույնիսկ այս թեմային վերաբերող հատուկ գրքեր ենք կարդացել և մեզ թվում է, որ  երեխայի մեր կյանք գալու <<Մեծ օրն>>  ու մնացած օրերն լինելու են ուրախ, իսկ դժվարությունները մեզ փակուղի չեն մտցնի,քանի որ դասընթացների ընթացքում և գրքերում մեզ ամեն բան մանրակրկիտ բացատրվել է:

 

Դուք վերադարձել եք ծննդատնից

Սակայն, համարյա ցանկացած նորաթուխ մայրիկ, առաջին անգամ մնալով երեխայի հետ, միայնակ վախի զգացում է ունենում, անվստահություն, ինչ-որ մի բան այնպես չանելու և երեխային վնասելու վախ, բոլոր գիտելիքները  հավաքագրված գրքերից, մայրիկից և ընկերուհիներից, ինչ-որ տեղ գոլորշանում են, քանի որ ցանկացած երեխա ինդիվիդուալ է:
Նորածիններն տարբեր են լինում, ոչ բոլորին է <<նվեր-տարբերակը>> հասնում, ով ուտում է յուրաքանչյուր երեք ժամը մեկ, գիշերները հանգիստ քնում է և երբեք չի հիվանդանում: Երեխաների մեծամասնությունը չեն թողնում գիշերները քնել, նրանց պետք է կերակրել յուրաքանչյուր երեք ժամը մեկ, փոխել տակդիրները, որոշ երեխաներ տանջվում են գազիկներից, կարող են ողջ գիշեր չքնել և անդադար լաց են լինում մի քանի ժամ շարունակ: Իսկ կանանց 10-15%-ը բախվում է հետծննդյան դեպրեսիայի հետ: Այն նույնիսկ անտարբեր չի անցել հայտնիների կողքով- Արքայադուստր Դիանա, Բրիտնի Սփիրս, Բրուք Շիլդս և Գվինեթ Փելթրոու: Բրուք Շիլդսը անգամ գիրք է գրել <<Երբ սկսվեց անձրևը. իմ ճամփորդությունն հետծննդյան դեպրեսիայով>> անվանմամբ, իսկ Գվինեթ Փելթրոուն այդ թեմայով բլոգ է բացել:
Ինչպես օգնել ինքդ քեզ և որտեղից ուժ վերցնել, երբ այն սպառված է

 

Աշխատեք ներգրավել օգնականների, գոնե շաբաթական մի քանի ժամով, որպեսզի կարողանաք քնել, գնալ վարսավիրանոց կամ մարզասրահ: Եթե նրանք չկան, ապա փորձեք սովորեցնել երեխային ցերեկային ռեժիմի, այդպես ձեզ զգալիորեն հեշտ կլինի: Եթե անքուն գիշերվանից հետո ուժ չունեք ման գալու, ապա պետք չէ շրջել թաղամասով, երեխան կարող է քնել նաև պատշգամբում, իսկ դուք այդ ժամանակ կարող եք մեկ բաժակ թեյ ըմպել և դիտել ձեր սիրելի հաղորդումը: Երբ երեխան քնած է, պետք չէ շտապել կատարել տանը վերաբերող բոլոր գործերը, հետաձգեք դրանք, պառկեք և քնեք: Գործերն կսպասեն: Երեխայի ծնվելուց հետո առաջին երեք ամիսը ձեզ պետք է կարգավորել օրվա ռեժիմը, հաստատել <<մայրիկ-բալիկ>> կապը, սովորել հասկանալ ձեր երեխայի յուրաքանչյուր ճիչը, կարգավորել լակտացիան:
Հանգստանալ և մտադրվել դրական ալիքի վրա ձեզ կօգնի մեղվի մայրական կաթի հիմքի վրա պատրաստված <<Ապիլակ Գրինդեքս>> պրեպարատը: Մեղվի մայրական կաթը դեռ վաղուցվանից օգտագործվում է բժշկության մեջ որպես վիտամինների  հարուստ աղբյուր: Դրա բաղադրության մեջ են մտնում А, В1, В2, В3, В5, В6, В8, В12, С, D, E, K վիտամինեերը, K, Na, Ca, Mg, Fe, P, Zn, Mn, Cu, Co, S, Si, Ni, Cr, As, Bi մակրո- և միկրոէլեմենտները, ինչպես նաև այլ կենսաբանորեն ակտիվ նյութեր: Այն լավացնում է տրամադրությունը, բարձրացնում է աշխատունակությունը, տոնուսավորում է, օգնում է մայրիկին հաղթահարել հետծննդյան սինդրոմը, ինպես նաև Ապիլակն անփոխարինելի է լակտացիայի պահպանման համար:

Apilak_RU_50_25

Հետծննդյան սինդրոմը 80% դեպքերում տևում է երկու շաբաթից ոչ ավել, հոգեբանները պնդում են, որ դա բացարձակ նորմալ վիճակ է, քանի որ <<երեխայի հետ միասին ծնվում է նաև մայր>>, ձեզ և բալիկին պետք է հարմարվել ձեր նոր վիճակին, սովորել հասկանալ նշանները, որոնք տալիս է երեխան, այսինքն հարմարվել նրա հետ: Այդ ամենի համար ժամանակ է պետք:
Շատ լավ է, երբ ձեր շուրջը համախմբվում է ամբողջ ընտանիքը, սակայն եթե օգնականներ չունեք, պետք չէ հուսահատվել և ընկճվել, չէ որ ձեր ձեռքերում է երկար սպասված փոքրիկն, որի հետ հանդիպման համար դուք երկար ճանապարհ եք անցել: