Ինձ ավելի լավ եմ զգում…Medi

Տասնյակ տարիներ ի վեր գերմանական medi ընկերությունը կարողացել է ձեռք բերել բազմաթիվ սպառողների վստահությունն ու գոհունակությունը: Այսպիսով ընկերությունը լիարժեք կերպով համարվում է ամբողջ աշխարհում բուժական կոմպրեսիոն տրիկոտաժի և օրթոպեդիկ գործվածքների արտադրության առաջատարը: Այս ընկերության արտադրանքը նախատեսված է տարբեր բնույթի վնասվածքների, ստորին և վերին վերջույթների անոթային և ավշային հիվանդությունների բուժման համար:

medi_about_company_big
Տարիներ շարունակ հայկական բժշկական հանրությունը, ինչպես նաև սպառողները հնարավորություն ունեն կիրառել աշխարհահռչակ ապրանքանիշի բարձրորակ, օրիգինալ արտադրանքի նմուշները: Ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանում ևս ապրանքանիշը վայելում է նույն վստահությունն ու հեղինակությունը, ինչ աշխարհի մյուս երկրներում:
Ինձ ավելի լավ եմ զգում…Medi

mediven_elegance_relaunch_senorina_300dpi_9360x7696pix

Mediven շարքի կոմպրեսիոն տրիկոտաժը նախատեսված է այնպիսի լուրջ խնդիրների համար, ինչպիսիք են անոթային անբավարարությունը, լինֆոդեման: Medi արտադրությունում կիրառվում են միայն բացառիկ նյութեր և տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս բուժումը դարձնել առավելապես արդյունավետ, հիվանդի տեսանկյոինից՝ հարմարավետ, պրակտիկ և ամենակարևորը՝ անվտանգ: Այս բնորոշումներն ամրագրված են  որակը հավաստող եվրոպական և միջազգային ամենախիստ չափորոշիչներով: Այդ թվում՝

RAL-GZ 387 Ստանդարտ – Հաստատում է ճնշման աստիճանական ֆիզիոլոգիական բաշխումը, ինչն ամրագրված է բազմաթիվ փորձերով:

Oko-Tex Standart 100-ը վկայում է, որ արտադրանքը միայն բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նյութերով է իրականացվում, բացառված են վտանգավոր և մարդու օրգանիզմի համար վնասակար նյութերը:

ISO 9000  ստանդարտը վկայում է արտադրության ժամանակ որակի կառավարման համապատասխանությունը ISO 9000 ստանդարտին:

medi-Bayreuth-Unternehmen

Medi Orthopedics-ը  ընկերության օրթոպեդիկ շարքն է, որը նախատեսված է հենաշարժողական համակարգի հիվանդություններ ունեցող, ինչպես նաև վնասվածքներ ստացած մարդկանց համար: Այս շարքում կարելի է գտնել կորսետներ, աղեկապեր՝ բանդաժներ, օրթեզներ, որոնք ունակ են թեթևացնելու մարդու դժվարությունները, արագացնել բուժման ընթացքն ու վերականգնել կյանքի որակը:

mediven_elegance_05

Medi բարձրորակ ապրանքանիշի արտադրանքը հայաստանյան շուկայում միակն է, որն ապահովում է աստիճանական ֆիզիոլոգիական ճնշում: Այսպիսով, գուլպաների, կիսագուլպաների ու զուգագուլպաների կիրառությունը ապահովում է բուժական արդյունավետությունը, նպաստում կյանքի որակի վերականգնմանը: Հատկանշական է, լինելով բուժական նշանակության կոմպրեսիոն տրիկոտաժի առաջատար արտադրողն ամբողջ աշխարհում, գերմանական Medi ընկերությունը մտածել է նաև այն կրողների արտաքին գրավչության մասին: Medi –ի որոշ նմուշներ դիզայներական լուծումներով են, ընդհուպ՝ Սվարովսկի բյուրեղիկներով զարդարված, նորաձև գույներով: Medi կարելի է կրել մարզվելիս, ճամփորդելիս, տևական կանգնած, ինչպես նաև նստակյաց կյանք վարելու պարագայում, առօրյայում… իսկ անոթային ու ավշային լրջագույն հիվանդությունների ժամանակ Medi կրելը բազմիցս ապացուցված ցուցում է:

csm_trend-colours-spring-balloons-mediven-elegance-m-56217_7b7b6d4983

Հայաստանում տարիներ շարունակ գործում է սրահը՝ Սայաթ-Նովա 26 հասցեում: Այստեղ աշխատում են արտերկրում հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ, որոնց օգնությամբ՝ անհատական չափումների միջոցով, կընտրվի անհրաժեշտ չափի արտադրանքը: