Կրիոսառեցում. անպտղության դեմ պայքարի կարևորագույն փուլը

Գաղտնիք չէ, որ մեր օրերում բժշկագիտությունն այնքան է զարգացել, որ ամենատարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ևս զրկված չեն ծնող լինելու բերկրանքից: Արտամարմնային բեղմնավորումը անպտղության դեմ պայքարի մերօրյա ամենահզոր զենքն է: Մենք պարբերաբար կանդրադառնանք այս չափազանց կարևոր գործընթացին՝ ներկայացնելով դրա փուլերը: Արտամարմնային բեղմնավորման մի փուլ է կրիոսառեցումը: Ի՞նչ է կրիոսառեցումն ու ինչու՞ է այն իրականացվում, պատմում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Հայկի Միլիտոնյանը:

DSC_6112

-Բժիշկ, ի՞նչ է իրենից ներկայացնում սաղմերի կրիոսառեցումը:

-Արտամարմնային բեղմնավորման դեպքում մենք վերցնում ենք արդեն բեմնավորված սաղմերը, աճեցնում ենք 3-5օր, և երբ դրանք հասնում են իրենց լավագույն վիճակին՝ դառնում են  բլաստոցիստ, մենք դրանցից  ընտրում ենք 2-3 լավագույն սաղմերը տեղափոխում ենք կնոջ արգանդի խոռոչ: Մնացած սաղմերը ենթարկում ենք կրիոսառեցման:
Կրիոսառեցումի մի պրոցես է, երբ սառեցվում են մարդու սաղմերը: Սովորաբար մենք դրանք կարող ենք պահպանել  մինչև 10—ը տարի և նույնիսկ ավելի:

-Ո՞րն է կրիոսառեցման նպատակը:

թե կնոջ մոտ լինում է ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձ), երկրորդ անգամ մենք կարող ենք օգտագործել կրիոսառեցման ենթարկված սաղմերը: Սա հնարավորություն է տալիս խուսափել կրկնակի ծախսեր անելուց, նաև կրկնակի հորմոնալ խթանումից:

Եթե մենք գրանցում ենք առաջին հղիությունը, կրիոսառեցման ենթարկված սաղմերը կարող են պահպանվել և հետագայում օգտագործվել նաև երկրորդ երեխա ունենալու ցանկության դեպքում:

-Պահպանման ընթացքում սաղմերը որևէ որակային փոփոխության ենթարկվու՞մ են:

-Հիմնականում՝ ոչ: Մոտ 95% դեպքերում սաղմերը նորմալ պահպանվում են:

Հայաստանում կրիոսառեցման պահանջարկը մեծ է:

Այո, պահանջարկը մեծ է և գնալով ավելի է մեծանում:

-Ինչպե՞ս է կատարվում կրիոսառեցումը իրավական տեսանկյունից:

-Կրիոսառեցումը կատարվում է ծնողների համաձայնությամբ, պայմանագրով, կոդավորված:

-Կրիոսառեցման միջոցով կարելի պահպանել ձվաբջիջները և սերմաբջիջները:

-Այո: Կրիոսառեցման միջոցով կարելի է պահպանել նաև ձվաբջիջները և սերմնաբջիջները:

-Ո՞ր դեպքերում է սա կիրառվում:

-Սա կարող է արվել շատ տարբեր դեպքերում, եթե օրինակ կինը  մեծ տարիքի է հասնում (40տ. և ավելի) և դեռ հղիություն չի պլանավորում, ցանկալի է, որ նա սառեցնի իր ձվաբջիջները երիտասարդ  տարիքում, իսկ հետո արդեն մեծ տարիքում կարելի է այդ  ձվաբջիջները օգտագործել հղիանալու համար: նաև ձվարանների ցանկացած վիրահատությունից առաջ, քիմիոթերապիայից  և որովայնի կամ կոնքի շրջանի ճառագահնթային բուժումից առաջ ցանկալի է, որ կինը դիմի համապատասխան մասնագետի և սառեցնի կամ իր ձվաբջիջները, կամ սաղմերը (եթե ունի զուգընկեր):

DSC_6104

Նույնը նաև տղամարդկանց պարագայում,  եթե օրինակ տղամարդը պետք է որևէ վիրահատության ենթարկվի, կամ քիմիոթերապիայի կուրս անցնի, կարելի է կատարել սերմնաբջիջների կրիոսառեցում: Ի դեպ, արտասահմանում փոքր կոնքի ցանկացած  վիրահատությունից առաջ տղամարդկանց սերմնաբջիջները ենթարկվում են կրիոսառեցման՝ ըստ արձանագրության: Սերմնաբջիջները մենք կարող ենք պահպանել մինչև 50 տարի, գուցե նաև ավել, պարզապես դեռ ավելի երկար պահպանելու փորձ չկա: Ապասառեցումից հետո հիմնականում սերմնահեղուկը նորմալ պահպանվում է, բայց իհարկե լինում են դեպքեր, երբ դրանք կարող են չպահպանվել, բայց սա անհատական առանձնահատկություն է և հանդիպում է շատ հազվադեպ, հատկապես վատ որակի սերմի դեպքում: Կրիոսառեցմամբ մենք պահպանում ենք մարդու գենետիկ նյութը:

-Բժիշկ, ի՞նչ է տեղի ունենում կրիոսառեցման ենթարկված սաղմերի, ձվաբջիջների և սերմնաբջիջների հետ, եթե դրանց պահպանման անհրաժեշտությունը այլևս չկա:

Հետագայում եթե հիվանդները չեն ունենում խնդիր, մենք կարող ենք նրանց համաձայնությամբ ապասառեցնել դրանք և ոչնչացնել:

Ի՞նչպես եք սառեցնում սաղմերը, ձվաբջիջները և սերմնահեղուկը:

-Սառեցնում ենք հեղուկ ազոտի մեջ, մինչև -196 աստիճան և սառեցումից հետո նշանակություն չունի անցնում է 1 ժամ թե 5 տարի ժամանակահատված, դրանք պահպանվում են միևնույն վիճակում:

Սաղմերը և ձվաբջիջները սառեցնում ենք նոր մեթոդով, որը իրենից ներկայացնում է նյութերով արագ սառեցում` վիտրիֆիկացում: Նախկինում կատարվում էր ապարատային ավելի դանդաղ սառեցում: Արագ սառեցումը ավելի արդյունավետ է, իսկ օգտագործվող նյութերը նպաստում են սաղմերի կենսունակության պահպանմանը, թույլ չեն տալիս որ առաջանան միկրոբյուրեղներ, որոնք  կարող են սաղմերի և ձվաբջիջների վնասվածքներ առաջացնել: