Ասեղնաբուժություն՝ այլընտրանքային մոտեցում

Ռեֆլեքսոթերապիայի մեջ մտնող բուժման տեսակներից Հայաստանում առավել հայտնի է ասեղնաբուժություը, որը չինական ժողովրդական բժշկության մեթոդ է և ի զորու է բարձրացնել մարդու կյանքի որակը՝ բուժելով  նյարդային, սրտանոթային և մի շարք այլ համակարգերի ամենատարբեր հիվանդություններ: Ի՞նչ է տեղի ունենում ասեղնաբուժության ժամանակ և ֆիզիկական ցավ առաջացնում է արդյոք չինական ժողովրդական այս բուժման մեթոդը, պարզեցինք՝ զրուցելով ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկայի բժիշկ –ասեղնաբույժ Գայանե Մաթևոսյանի հետ:

12565614_848419045281499_3562408440657869560_n

-Ի՞նչ առավելություն ունի ասեղնաբուժություը ի տարբերություն դեղորայքային բուժման:

Ի տարբերություն դեղորայքային բուժման ասեղնաբուժությունը ստիպում է օրգանիզմին  ակտիվացնել իր սեփական, բնության կողմից տրված պաշտպանական ֆունկցաիները և հատուկ նյութերի արտադրությունը, որոնք թույլ են տալիս առանց քիմիական բաղադրություն ունեցող արտաքին ազդող միջոցների հասնել ցանկալի արդյունքի:

-Ի՞նչ նպատակներով է օգտագործվում ասեղնաբուժությունը:

Ասեղնաբուժությունը կիրառվում է ինչպես բուժման, այնպես էլ ցավազրկման նպատակներով:

-Շատ են արդյո՞ք մարդու կենսաբանական ակտիվ կետերը:

Այո, դրանք մոտ 700-ն են: Դրանք կարող են համապատասխանել մեկ օրգանի կամ ինչպես նաև ամբողջ օրգանիզմի որոշակի ֆունկցիայի ուժեղացմանը կամ թուլացմանը, ինչը նշանակում է որ ազդեցության ենթարկելու կենսաբանորեն ակտիվ կետերի զուգակցման ընտրությունը բավականին բարդ է:

-Ասեղների տեղադրման ի՞նչ տարբերակներ կան:

Ասեղները կենսաբանական ակտիվ կետերում կարող են ներմուծվել ուղղահայաց, որոշակի անկյան տակ, կամ գրեթե հորիզոնական:

Ի՞նչ է տեղի ունենում ասեղնաբուժության ժամանակ:

Ասեղնաբուժությունը դա ազդեցություն է կենսաբանական ակտիվ կետերի վրա, որոնք գտնվում են որոշոկի միջօրեականների վրա և կապված են ներքին օրգանների հետ: Երբ ասեղով դիպչում ենք որևէ կենսաբանական ակտիվ կետի, որտեղ կան նյարդային վերջույթներ առաջանում է գրգռվածություն՝ իմպուլս, որը ուղղորդվում է գլխուղեղ և այնտեղից ստացվում է համապատասխան ռեֆլեքս, ռեֆլեկտիվ ազդեցություն:

-Բժշկուհի Մաթևոսյան երեխաների դեպքում ասեղնաբուժությունը կիրառելի է թե ոչ և եթե այո, ապա ո՞ր տարիքից:

Պաշտոնական տվյալներով ասեղնաբուժություն կիրառելի է սկսած 4 տարեկանից, բայց ավելի փոքր տարիքում ևս աստեղնաբուժությունը հնարավոր է իրականացնել, պարզապես այստեղ այլ է մեթոդիկան: Երեխաներին ավելի լավ է անել կետային մերսում:

-Ասեղնաբուժությունը ցավոտ երևույթ է:

Իհարկե հիվանդը զգում է որոշակի ցավ, բայց կան ասեղների տեղադրման տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս որ ասեղնաբուժությունը լինի քիչ ցավոտ:

12523926_848419011948169_2155237527724037109_n

-Յուրաքանչյուր հիվանդի դեպքում առկա է անհատական մոտեցում:

Այո, իհարկե, որովհետև 2 տարբեր մարդկանց մոտ, օրինակ գլխացավ,  կարող է լինել բոլորովին տարբեր պատճառներով:

-Կարող են օրգանիզմի առանձնահատկությունները ասետղնաբուժությունը դարձնել քիչ արդյունավետ կամ անարդյունավետ:

Այո: Օրինակ եթե հիվանդը մինչ այդ տևական ժամանակ հորմոնային բուժում է ստացել: Այս դեպքում ասեղնաբուժության ազդեցությունը թուլանում է: Ասեղնաբուժությունը կարող է անարդյունք լինել եթե մարդը չի հավատում դրա բուժիչ ազդեցությանը կամ վախենում է: