Էոզինոֆիլային էզոֆագիտ

Կերակրափողի խրոնիկ բորբոքային վիճակ, երբ կերակրափողը ինֆիլտրացված է էոզինոֆիլներով։ Առաջին անգամ նկարագրվել է 1978 թվականին և ունի աճման միտում։ Հաճախակի ախտահարում է երեխաներին և երիտասարդներին, հիվանդության պատմությունում մանկական հասակում հաճախակի է նշվում դիսֆագիա։
Ըստ որոշ հեղինակների կերակրափողի սննդային փակման հիմնական պատճառն է ԷԷ֊ը, հատկապես երիտասարդների մոտ: Հաճախ էնդոսկոպիկ հայտնաբերվում են Շացկու օղակները (ինչպես պատկերված է նկարում) և որոշների մոտ այն կարող է զուգակցվել էոզինաֆիլային գաստրիտի հետ։
ԷԷ֊ի պատճառները դեռ քիչ են ուսումնասիրված, սակայն արդեն պարզ է, որ պացիենտների մեծ մասն ունի ալերգիայի անամնեզ, որը սակայն թույլ չի տալիս հստակ ենթադրել արդյոք ԷԷ գենետիկ խնդիր է, թե ունի գենետիկ նախատրամադրվածություն և առաջանում է որոշակի շրջակա պայմանների առկայության դեպքում։
Մեծահասակ պացիենտների մեջ գերակշռում է արական սեռը 3։1 հարաբերությամբ։ Բժշկի են դիմում հիմնականում 30-40 տարեկան հասակում գանգատվելով կլման խանգարումից (93%), սննդային խցանումից (62%), և այրոցից (24%)։ Պացիենտների 50% նշում է ալերգիա (սննդային, ատոպիկ դերմատիտ, ալերգիկ ռինիտ) և 31% մոտ արյան մեջ հայտնաբերվում է պերիֆերիկ էոզինոֆիլիա։ Ընդհանուր իմունոգլոբուլին Е (IgE) բարձրացած է պացիենտների 55% մոտ։ Էոզինաֆիլ֊կատիոնային սպիտակուցը բարձրացած է և ասոցացվում է հիվանդության սրության հետ։
Էնդոսկոպիան ավելի նախընրտելի մեթոդ է, քան կոնտրաստային Ռ֊գրաֆիան, սակայն այն ևս կարելի է անցկացնել պայմաններից ելնելով։ Էնդոսկոպիկ հայտնաբերվում է լուսանցքի նեղացում, ստրիկտուրաներ և օղակներ։ Ռ֊գրաֆիայի համար աննկատ են մնում լորձաթաղանթի վնասվածքները՝ պատվածքներ, ակոսներ, «սպիտակ փշեր»։
13958108_1007269326053486_5996944756242981499_o
Կերակրափողի թթվայնության 24֊ժամյա հետազոտությունով միայն
10% մոտ է հայտնաբերվում գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս, մնացածի մոտ թթվայնությունը նորմայի սահմաններում է լինում։ Տարբերակիչ ախտորոշման համար առավել կարևոր է բիոպսիայի արդյունքները։
Բուժման հստակ մեխանիզմներ դեռ մշակված չեն և բուժումը տարվում էտարբեր ուղղություններով՝
  • Հնարավոր ալերգենի հայտնաբրում և էլիմինացիա, հատկապես երեխաների մոտ (Նշանակվում է սննդային դիետա 6×6՝ 6 հիմնական ալերգիկ սննդանյութերի բացառում 6 շաբաթով, ավելի մանրամասն հղումով՝ http://www.uwhealth.org/healthfacts…)
  • Իմունոսուպրեսիվ թերապիա
  • Էնդոսկոպիկ միջամություններ ստրիկտուրաների վերացման համար

13880164_1007269652720120_4771459629682219365_n

Պրոտոնային պոմպի ինհիբիտորները հանդիսանում են բուժման առաջին գծի պրեպարատները։ Զուգահեռաբար նաև կիրառվում են՝
  • Հակահիստամինայինները կամ կրոմոլին
  • Մոնտելուկաստ (Սինգուլյար)
  • Մեպոզիմուլաբ (Նուկալա)
  • Պուրինի անալոգներ
Նյութի սկզբնաղբյուրն` MedScape