Ոտնաթաթի առատ քրտնարտադրություն՝ բազմապատճառ հիվանդություն

Առատ ու անհարկի քրտնող ոտքերը ոչ միայն էսթետիկ տհաճություն են պատճառում, այլև կարող են բազմաթիվ լուրջ հիվանդությունների հետևանք լինել: Քրտնող ոտքերը զգացական անհարմարություն են առաջացնում, ոչ ոքի հաճելի չէ մշտապես խոնավության զգացումով ապրել ամբողջ օրը: Իսկ անցանկալի հոտը շատ դեպքերում զգալի է նաև շրջապատողներին:

women-s-feet-with-splash-186432874-57b5b1ba5f9b58b5c2ce3e78

Ոտնաթաթի հիպերհիդրոզը՝ գերքրտնարտադրությունը (պլանտար հիպերհիդրոզ) բավական հաճախ հանդիպող հիվանդություն է: Այս վիճակի հիմնական վտանգն այն է, որ առատ քրտնարտադրությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում սնկերի ու մանրէների, բորբոքային  հիվանդությունների զարգացման համար:

Եթե Ձեր ոտքերը հանկարծակի են սկսել առատ քրտնել, դա կարող է պայմանավորված լինել օրգանիզմում հորմոնային ֆոնի փոփոխություններով,  խանգարումներով: Այս պարագայում անհրաժեշտ է անմիջապես էնդոկրինոլոգի մոտ այցելել: Անհրաժեշտ բուժումը կնպաստի նաև քրտնարտադրության վերացմանը:

Պետք է նկատի ունենալ, որ հիպերհիդրոզը կարող է օրգանիզմի կողմից որևէ գրգռիչի նկատմամբ՝  որոշակի համեմունքների կամ անցանկալի սննդի նկատմամբ ունեցած պատասխան ռեակցիա լինել:

Սակայն դեպքերի մեծամասնությունում ոտնաթաթի հիպերհիդրոզը պարասիմպատիկ նյարդային համակարգի գերֆունկցիայի արդյունք լինել: Այս դեպքերում հիպերհիդրոզի երևույթները սկսում են ի հայտ գալ դեռահասության տարիքից:  Դեպքերի մեծամասնությունում ոտնաթաթի հիպերհիդրոզը ձեռքի թաթի և անրակների առատ քրտնարտադրության հետ է զուգորդվում: Չնայած, որ որևէ միանշանակ տարբերակ մասնագետները չեն արձանագրում:

Լինում են դեպքեր, երբ այս վիճակն ուղեկցում է մարդուն տարիներ շարունակ: Հատկանշական է, որ ժամանակի ընթացքում խնդիրը առավել նշանակալի ու անհանգստացնող է դառնում: Չէ՞ որ բորբոքային վիճակները սկսում են առավել նկատելի ու ցայտուն լինել, սնկային ու մանրէաբանական օջախները նոր մակերեսներ ու խորություններ են գրավում: Այսպիսով՝ բուժման հնարավորությունը առավել բարդ է դառնում:

Ժամանակակից բժշկագիտությունն այս վիճակի բուժման տարբերակներ ևս ունի: Աստիճանաբար կիրառության մեջ են մտնում բոտուլինատոքսինի ներարկումները:

Բուժման այս մեթոդն ունենում է բավական ժամանակավոր ազդեցություն, քանի որ որոշակի ժամանակ անց դարձյալ կարող են նկատվել առատ քրտնարտադրության անցանկալի հետևանքները:

Առավել հիմնավոր բուժում է  համարվում պերիֆերիկ նյարդային համակարգի բուժումը՝ տեղային և համակարգային ազդեցության դեղորայքի կիրառությունը: Կաևոր է իմանալ, որ այս չափազանց անցանկալի վիճակի բուժումը պետք է սկսել պատճառները հստակ ուսումնասիրելուց հետո միայն: