Ուռուցքաբանությանը վերաբերող հիմնախնդիրներ և գիտական նորություններ՝ «Ապագայի բժշկություն․համատեղ հայացք համընդհանուր խնդրին» գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կկայանա  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 3-րդ տարեկան գիտաժողովը:

Ինչպես հայտնի է՝ այս տարի գիտաժողովը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, կրում է «Ապագայի բժշկություն․համատեղ հայացք համընդհանուր խնդրին»   խորագիրը:

Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի պետական և մասնավոր ոլորտի, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Այն միավորում է արդեն իսկ կայացած, ինչպես նաև բժշկության ոլորտում առաջին քայլերն անող մասնագետների: Համաժողովի ընթացքում կհնչեն բժշկության ամենատարբեր նեղ մասնագիտություններն ու ոլորտները ներկայացնող մասնագետների զեկույցներ, սեփական փորձն ու մոտեցումները, ժամանակակից բժշկագիտության նորարարությունները, ապացուցողական հիմքերը: Գիտաժողովի նիստերից մեկն էլ նվիրված է ուռուցքաբանությանը: Հոկտեմբերի 1-ին Ուռուցքաբանության լիագումար նիստի նախագահողներն են բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Խ. Բադալյանը և  բ.գ.թ. Լ.Գ.Բադալյանը:  

14205939_1290502947656591_136695026706851384_o

Բժշկության այս ոլորտին նվիրված զեկույցները հետևյալն են՝

«Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ» Ա.Ռ. Հովհաննիսյան, բ.գ.թ.,  ՀՊՌԷՎԱ նախագահ, «Դա Վինչի» կլինիկայի պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Էրեբունի» ԲԿ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար

 

«Լապարասկոպիկ վիրահատությունները օնկոգինեկոլոգիայում» — Ա.Վ. Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգ, «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ

«Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները» — Լ.Գ. Բադալյան , բ,գ,թ, ուռուցքաբան- քիմիաթերապևտ, «Նաիրի» ԲԿ-ի Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ

«Համակարգչային շերտագրման առանձնահատկությունները թոքի քաղցկեղի ախտորոշման մեջ» —  Կ.Ս. Ղալումյան, բ.գ.թ., ռադիոլոգ, Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի նախագահ, «Նաիրի» ԲԿ

«Թոքի քաղցկեղի  դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները» —  Ա.Գ. Թադևոսյան, ուռուցքաբան- քիմիաթերապևտ, բ.գ.թ., ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն

«Ոսկրային ուռուցքների օրգանապահպան վիրահատությունները» —   Գ.Հ. Գալստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդ, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար

«Միզուկի քակցկեղ` կլինիկական դեպքի վերլուծում» —  Գ.Վ. Գրիգորյան,  ուրոլոգ, «Մեդլայն» ԲԿ, ԵԲՀԱ նախագահ

«Ինտերվենցիոն օնկոլոգիա» — Ա.Ս. Ղալումյան, վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ, «Նաիրի»  ԲԿ ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար

«Օնկոմարկերների դերը օնկոգինեկոլոգիայում» — Ա.Գ. Լեխյան, օնկոգինեկոլոգ, «Նաիրի» ԲԿ

«Վահանաձև գեղձի դիֆերենցված  քաղցկեղի ախտորոշման, բուժման և հետվիրահատական հսկողության ժամանակակից մոտեցումերը»Հ.Յու. Աբովյան, էնդոկրինոլոգ- սննդաբան, «Դա–Վինչի» ԲԿ, «Ցիտոմեդ» ԲԿ

«Քաղցկեղով հիվանդների հոգեբանական կարիքները և հիվանդակենտրոն խնամքի հիմնական սկզունքները» — Ս. Ներսիսյան, հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ:

 

Գիտաժողովի ընթացքում կտրվեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված շարունակական մասնագիտական զարգացման միավորներ, մասնակցությունն անվճար է:

Գիտաժողովը տեղի կունենա
Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, Best Western Congress Hotel-ում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
☎ 093787793; ☎ 099415001 հեռախոսահամարներով: