ՊԵՐՍՈՆԱՅԻ ԱՐՔԵՏԻՊԸ ՈՐՊԵՍ ՀՈԳԵՍԵՌԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՁԵՎ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄ

Կերպարները, որոնց հետ մենք նույնականանում ենք, հետագայում ձևավորում են մեր անհատական ճակատագիրը: Հասարակությունը և մշակույթը յուրաքանչյուրից պահանջում են  ընդունված կարգերին և վարքագծի  նորմերին հետևելու ձև, այդ թվում և սեռական: «Թզենու տերևը» հասարակության յուրաքանչյուր անդամին է անհրաժեշտ: Սոցիալական պահանջները մեզանից յուրաքանչյուրի համար գծում են թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները: Եվ այդ սահմաններից դուրս անհավանական  է մարդակային հասարակության գոյությունը:

venice_carnival_-_masked_lovers_2010

«Սահմանները պետք են, եթե մենք ուզում ենք ապրել մարդկային միջավայրում, սակայն դրանք միաժամանակ սահմանափակում են զարգացումը ուժեղացնելով նևրոտիկ ճնշումները, խանգարելով ինքնաբուխ դրսևորումներին: Հասարակության վերաբերմունքի համար անհատին  պահանջվում է «թզենու տերևը» թաքցնելու համար  «ներքին մերկ մտածմունքները, զգացմունքներն  ու ցանկությունները» Յակոբի. Մ.: Պերսոնան լատիներենից թարգմանաբար նշանակում է «դիմակ»: Ինչպես հայտնի է, դիմակները ի հայտ են եկել հին հունական թատրոններում և օգտագործվում էին դերասանների կողմից առասպելային պատկերներն արտացոլելու համար: Հին հունական թատրոնը Օլիմպոսնն էր,  որում բոլոր դերասանները մարմնավորում էին առեղծվածային էակներին: «Այսպես դիմակը ընդգծում էր տրանսպերսոնալ, համընդհանուր մարդկային որակները, թաքցնելով միաժամանակ ավելորդը անհատականը: Դերասանները կենդանանում էին առեղծվածային կերպարներով» Յակոբի Մ.: Պերսոնան դիմակ է, որը մարդը կիրառում է, որպեսզի իրականացնի իր սոցիալական դերերը, որոնք ունեն սոցիաալական աշխարհին հարմարվելու գործառույթներ: Բացի այդ,  Պերսոնան թույլ է տալիս դիմակի ներքո թաքցնել անձի սոցիալական ինտիմ մտածմունքները` տպավորություն ստեղծելով, որ սեռականության հարցերը գտնվում են մարդկային հոգեկանի ինչ- որ անկյունում: Դիմակը օգնության է գալիս հատկապես այն ժամանակ, երբ սեռական ապրումները հասնում են իրենց գագաթնակետին և մղվում  են անձի անգիտակցական ոլորտ: Սոցիալական դերերը կատարում են ոչ միայն այդ պաշտպանական  հարմարվողական դերերը, այլև  ձևավորում են  անձի ինքնագնահատականը: Մեր ինքնազգացողությունը, մեր ինքնագնահատականը շատ դեպքերում որոշվում են հատկապես մեր սոցիալական դերերով, որոշվում են նրանով, թե որքանո՞վ են մեր սոցիալական դերերը թույլ տալիս պահպանել «անվտանգ» հեռավորություն մեր զգացմունքային ապրումներից: Որոշ դերեր կրում են նարցիսական ինքնասիրահարվածության բարձր մակարդակ, որոնցում բացակայում է  ուժեղ սպասումը, իսկ մյուսները  խափանում են ինքնագնահատականը» Յակոբի Մ.: Դիմակները կամ սոցիալական դերերը մարդուն թույլ են տալիս քողարկել անցանկալի գծերը և զգացմունքային վիճակները: Դիմակի ներքո մարդը թաքցնում է նաև իր ներքին հակասությունները: Բարձր բարոյականություն ունեցող կնոջ դիմակը հաճախ թաքցնում է սեռական այլասերությունները: «Մեծերից, այսինքն մեզանից,  հաճախ պահանջվում է սոցիալական ընդունված դերերի ներքո թաքցնել սեփական իրական մտքերը՚՚ Յակոբի Մ: Ինչ-որ առումով սոցիալական նորմերը նաև հանդիսանում են ընդունված ստեր, որոնց ոչ ոք չի հավատում, բայց ոչ ոք չի էլ ցանկանում  ազատվել դրանցից: Որքան էլ բացասական լինի Պերսոնան, միևնույնն է, այն անձին ոչ պակաս արժեքներ է տրամադրում: Պերսոնան ընդունակ է թաքցնել ամոթի զգացումը և ինչ- որ չափով խլացնում է մեղքի զգացումը: Եթե Պերսոնան հանդիսանում է յուրօրինակ «թզենու տերև», ապա առաջին հերթին նշանակում է, որ այն փորձում է թաքցնել բացահայտ սեռական ապրումները: «Երբ հետաքրքրության կենտրոնում հայտնվում է սեռական կյանքի կամ մարմնի մասին թեմաներ, արքետիպային մերկության հանդեպ ի հայտ է գալիս  ամոթը, նույնիսկ եթե  այս թեման բացահայտ քննարկվում է ժամանակակից հասրակությունում կամ յուրաքանչյուրի ընտանիքում»:

Սոցիալ-հոգեբանական և մշակութային ցանկացած գործոն ինքնին ենթադրում է համընդհնուր մտածողության մոդել, և որքան տաբուացված է հասարակությունը այնքան մարդը  ձևավորում է իր վարքը ըստ նախատեսվածի, սակայն՝ որքան էլ մարդը փորձի սեփական անձին վերագրել դրսից պարտադրված վարքը, ներքին պահանջը ներանձնային կոնֆլիկտի և դրանից բխող նաև միջանձնային կոնֆլիկտի առիթ է հանդիսանում։ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը էլ ավելի է մեծացնում  «ցանկալի» ազատության մարդկային ձգտումը, որը իր հերթին մեծացնում է կոնֆլիկտի հավնականությունը, ինչն իր քայքայիչ ազդեցությունն է թողնում ամուսնական հարաբերությունների, ամուսնալուծոթյունների և որ ամենակարևորն է հոգեսոմատիկ հիվանդություների թվի ավելացման վրա:

 

Նելլի Բավեյան
հոգեբան